«Վանի թագավորության մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:Ուրարտու ՀոթՔաթ գործիքով
Տող 11.
 
== Ջրանցքներ ==
 
Ջրանցքների կառուցումը եղել է [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] պետական գործունեության կարևորագույն բնագավառներից մեկը, որն առավելագույն չափերի է հասել [[Մենուա]] արքայի օրոք։ Այդ ժամանակին են վերաբերվում [[Մենուա]]յի, [[Մանազկերտ]]ի, [[Բերկրի]]ի և [[Խոտանլու]]ի ջրանցքները։ Անհրաժեշտության դեպքում կառուցվել են ջրանցքներ և թունելներ։ Ջրանցքներից մի քանիսը (Շամիրամի, Կարմիր բլուրի, Դալմայի) գործում են մինչև այսօր։ [[Արաքս]] գետից սկիզբ առնող ջրանցքը անցնում է [[Արգիշտիխինիլի]] քաղաքի երբեմնի ջրանցքի ուղեգծով։
 
== Պալատական համալիրներ ==
 
[[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] քաղաքաշինությանը բնորոշ է հասարակական տարբեր խավերին պատկանող թաղամասերի տարածքային որոշակի առանձնացումը։ Այս սկզբունքն է ընկած [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] միջնաբերդերի պալատական համալիրների հատակագծերի ձևավորման հիմքում։ [[Արգիշտիխինիլի]] քաղաքի արևմտյան միջնաբերդի միջուկն է կազմում մոտ 660 մ² մակերեսով սյունազարդ դահլիճը, որը շրջապատում են բնակելի, հանդիսավոր, տնտեսական և այլ բնույթի 21 սենյակներ՝ 3500 մ² ընդհանուր մակերեսով։ Պալատի հատակագիծը և ներքին բաժանումները հարմարեցված են բլրի գագաթի եզրագծին։ [[Էրեբունի]]ի պալատը, պահպանելով հատակագծային նույն սկզբունքը, ունի առավել բարդ, բազմակենտրոն և բազմաբջիջ հորինվածք։ Բացի կենտրոնական սյունազարդ բակից, այնտեղ կան նաև մի այլ ներքին բակ և դահլիճ, որ ստեղծում են առաջինի նկատմամբ ստորադաս կենտրոններ՝ շրջապատող սենյակներով։ Սյունազարդ բակի հարավ-արևմտյան մասում կառուցված է պալատական տաճար՝ «Սուսին»։
 
== Պաշտամունքային կառույցներ ==
Մինչև այժմ բացահայտված տաճարները, ըստ հատակագծային և տարածական ձևերի, դասակարգվում են երեք խմբի։
* Քառակուսի հատակագծով և անկյունային որմնահեցերով աշտարակաձև ոչ մեծ տաճարները, որպիսիք հայտնաբերվել են Թոփրակ-կալեում, Ազնավուր-թեփեում, Կայալիդերեում, Չաուշ-թեփեում և Ալթըն-թեփեում։ Վերջինս, ի տարբերություն մյուսների, կառուցված է 27×28 մ չափերի բակում, որին կից կան նաև օժանդակ սենյակներ։
* Hաջորդ խմբին պատկանող տաճարի նմուշ է [[Էրեբունի]]ի «Սուսի» տաճարը, որը ունի 13,5×10 մ չափերի պարզ ուղղանկյուն հատակագիծ՝ երկայնական առանցքի վրա տեղադրված մուտքով։ Այս խմբին է վերաբերվում նաև Մուսասիրի տաճարը, որը հայտնի միայն [[Սարգոն Բ]] արքայի պալատում գտնված [[բրոնզ]]ե թիթեղի ռելիեֆ պատկերով։
* Երրորդ խումբը բնորոշվում է ուղղանկյուն, լայնական ուղղությամբ զարգացած հատակագծով։ Այդպիսին է [[Էրեբունի]]ի Խալդի աստծուն նվիրված տաճարը, որն ունի մեծ և երկարավուն դահլիճ, բաց սյունասրահ, օժանդակ սենյակ և աշտարակ՝ ներքին աստիճանավանդակով։
<center>
<gallery>
Տող 31 ⟶ 29՝
 
== Քանդակագործություն ==
[[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] քանդակագործության՝ մեզ հասած մեծածավալ միակ նմուշն է [[Վան]]ում գտնված բազալտե արձանը, որի ստորին և վերին մասերը կոտրված են։<ref>Марр Н. Я., Орбели И. А., Археологическая экспедиция 1916 года в Ван, Петроград, [[1922]] {{ref-ru}}</ref> Խաչված ձեռքերում կան մտրակ, նետ և աղեղ, իսկ ուսից կախված է սուր։ Արձանի իրանը մշակված է գծային հարթաքանդակի սկզբունքով, ձևերի ընդհանրացմամբ՝ առանց մանրամասների։ Ենթադրվում է, որ այն վաղ շրջանի արքաներից մեկի քանդակն է։ Նույն ոճով կատարված տուֆե, համեմատաբար փոքր կուռքեր են գտնվել [[Արգիշտիխինիլի]]ի առանձնատների պեղումների ժամանակ։ [[Սարդուրի Բ]] և [[Արգիշտի Ա]] արքաներիո բրոնզաձույլ մեծածավալ արձանների վերաբերյալ հիշատակություն կա [[Սարգոն Բ]]-ի արձանագրությունում, որտեղ նկարագրվում է [[Մուսասիր]]ի գրավումը։ [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] արվեստի այս բնագավառի վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում են տալիս [[բրոնզե]], քարե և փղոսկրե բազմաթիվ փոքր քանդակները, որոնք հայտնաբերվել են [[Վան]]ումՎանում, Թոփրակ-կալեում, [[Կարմիր բլուր]]ում, Ալիշարում։ [[Բրոնզ]]ե արձանիկներ եղել են գահերի մասեր, ծիսական կաթսաների բռնակներ և պատկերել են երևակայական կենդանիների, առյուծների, ցուլերի վրա կանգնած աստվածություններ, մարդկային դեմքով թևավոր առյուծներ, ցուլեր, թռչուններ։ վերջիններիս գլխամասերը ներդրված են սպիտակ, իսկ իսկ աչքերը և հոնքերը՝ սև քարերով։ Իրանը պատված է ոսկե թերթիկներով։ Բրոնզի քանդակագործության և դրվագման նշանավոր նմուշներ են [[Կարմիր Բլուր]]ում հայտնաբերված [[Վահան (զինատեսակ)|վահանները]], կապարճները և սաղավարտները։ [[Վահան (զինատեսակ)|Վահանների]] վրա պատկերված են մի քանի համակենտրոն օղակներ՝ առյուծների և ցուլերի, կրկնվող ֆիգուրներով, կապարճների վրա՝ հեծյալների և մարտակառքերի պատկերներ, իսկ սաղավարտները, որ կրում են [[Արգիշտի Ա]]-ի և [[Սարդուր Բ]]-ի այձանագրությունները, ճակատի մասում երեք շարքով պատկերում են կենաց ծառի առջև կանգնած քրմեր՝ շրջապատված առյուծագլուխ [[Վիշապ (գերբնական էակ)|վիշապներով]]։ Սաղավարտի ծոծրակի մասում քանդակված են հեծյալներ և մարտակառքեր։ Չնայած փոքր չափսերին, այս արձանիկները և ռելիեֆ պատկերները իրենց կեցվացքով և ոճով ունեն [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] ողջ արվեստին բնորոշ վեհությունը և մոնումենտալությունը։
 
[[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] քանդակագործության՝ մեզ հասած մեծածավալ միակ նմուշն է [[Վան]]ում գտնված բազալտե արձանը, որի ստորին և վերին մասերը կոտրված են։<ref>Марр Н. Я., Орбели И. А., Археологическая экспедиция 1916 года в Ван, Петроград, [[1922]] {{ref-ru}}</ref> Խաչված ձեռքերում կան մտրակ, նետ և աղեղ, իսկ ուսից կախված է սուր։ Արձանի իրանը մշակված է գծային հարթաքանդակի սկզբունքով, ձևերի ընդհանրացմամբ՝ առանց մանրամասների։ Ենթադրվում է, որ այն վաղ շրջանի արքաներից մեկի քանդակն է։ Նույն ոճով կատարված տուֆե, համեմատաբար փոքր կուռքեր են գտնվել [[Արգիշտիխինիլի]]ի առանձնատների պեղումների ժամանակ։ [[Սարդուրի Բ]] և [[Արգիշտի Ա]] արքաներիո բրոնզաձույլ մեծածավալ արձանների վերաբերյալ հիշատակություն կա [[Սարգոն Բ]]-ի արձանագրությունում, որտեղ նկարագրվում է [[Մուսասիր]]ի գրավումը։ [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] արվեստի այս բնագավառի վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում են տալիս [[բրոնզե]], քարե և փղոսկրե բազմաթիվ փոքր քանդակները, որոնք հայտնաբերվել են [[Վան]]ում, Թոփրակ-կալեում, [[Կարմիր բլուր]]ում, Ալիշարում։ [[Բրոնզ]]ե արձանիկներ եղել են գահերի մասեր, ծիսական կաթսաների բռնակներ և պատկերել են երևակայական կենդանիների, առյուծների, ցուլերի վրա կանգնած աստվածություններ, մարդկային դեմքով թևավոր առյուծներ, ցուլեր, թռչուններ։ վերջիններիս գլխամասերը ներդրված են սպիտակ, իսկ իսկ աչքերը և հոնքերը՝ սև քարերով։ Իրանը պատված է ոսկե թերթիկներով։ Բրոնզի քանդակագործության և դրվագման նշանավոր նմուշներ են [[Կարմիր Բլուր]]ում հայտնաբերված [[Վահան (զինատեսակ)|վահանները]], կապարճները և սաղավարտները։ [[Վահան (զինատեսակ)|Վահանների]] վրա պատկերված են մի քանի համակենտրոն օղակներ՝ առյուծների և ցուլերի, կրկնվող ֆիգուրներով, կապարճների վրա՝ հեծյալների և մարտակառքերի պատկերներ, իսկ սաղավարտները, որ կրում են [[Արգիշտի Ա]]-ի և [[Սարդուր Բ]]-ի այձանագրությունները, ճակատի մասում երեք շարքով պատկերում են կենաց ծառի առջև կանգնած քրմեր՝ շրջապատված առյուծագլուխ [[Վիշապ (գերբնական էակ)|վիշապներով]]։ Սաղավարտի ծոծրակի մասում քանդակված են հեծյալներ և մարտակառքեր։ Չնայած փոքր չափսերին, այս արձանիկները և ռելիեֆ պատկերները իրենց կեցվացքով և ոճով ունեն [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] ողջ արվեստին բնորոշ վեհությունը և մոնումենտալությունը։
 
<center>
Տող 53 ⟶ 50՝
 
== Որմնանկարներ ==
 
Միջնաբերդերում սյունազարդ բակերի, դահլիճների, հանդիսավոր սենյակների և տաճարների պատերը ձևավորել են աշխարհիկ և պաշտամունքային բնույթի որմնանկարներով, որոնց հորինվածքային գերիշխող սկզբունքն է եղել պատերի ողջ պարագծով տարված և կրկնվող տարրերով պատկերագոտիները՝ միմյանցից բաժանված զարդաերիզներով։ Սպիտակ հիմնաներկի վրա կիրառվել են կապույտ, կարմիր, դեղին, սև և հազվադեպ կանաչ ներկեր։ Որմնանկարների լավագույն նմուշները պահպանվել են [[Էրեբունի]]ում, [[Թեյշեբանի]]ում, Ալթըն-թեփեում։<ref>Ходжаш С. И., Трухтанова Н. С., Оганесян К. Л. Эребуни. Памятник Урартского зодчества VIII—VI в. до н. э., «Искусство», Москва, 1979 {{ref-ru}}</ref>
 
Տող 67 ⟶ 63՝
 
== Ոսկերչական արվեստ ==
 
Պահպանվել են ոսկերչական արվեստի բազմաթիվ նմուշներ, գահին նստած աստվածուհու պատկերով մեդալիոն (Թոփրակ-կալե), արծաթե մեդալիոն և ոսկով դրվագված արծաթե կափարիչ ([[Կարմիր բլուր]]), արծաթե և [[բրոնզ]]ե մատանիներ, կոճակներ և այլն։<ref>Есаян С. Ювелирное искусство Урарту // Историко-филологический журнал, Ереван, № 3, 2003 {{ref-ru}}</ref>
<center>
Տող 84 ⟶ 79՝
 
[[Կատեգորիա:Մշակույթ]]
[[Կատեգորիա:Ուրարտու]]
 
{{Link FA|ru}}