«Իլլիրիացիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Իլլիրիացիներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Illyrians.jpg|մինի|300px|[[Իլլիրիա]]]]
 
'''Իլլիրիացիներ''' [[Բալկանյան թերակղզի|Բալկանյան թերակղզու]] հյուսիս-արևմուտքում([[Իլլիրիա]]յում, [[Դանուբ]]ի միջին հոսանքից մինչև [[Ադրիատիկ ծով|Ադրիատիկ ծովը]]) և մասամբ [[Ապենինյան թերակղզի|Ապենինյան թերակղզ]]ու հարավ-արևելքում բնակված հնդեվրոպական բազմաթիվ ցեղերի ընդհանուր անվանումը: Հյուսիսարևմուտքում սահմանակից Էին [[կելտեր]]ին, արլևելքում թրակացիներին: Մ. թ. ա. 7-3-րդ դարերում Իլլիրիացիների բնակության տարածքում [[հույներ]]ը հիմնել են առևտրա-երկրագործական գաղութներ: Մ. թ. ա. 3-րդ դարի սկզբին [[կելտեր]]ը մասամբ նեղել, մասամբ իրենց մեջ են ներառել Իլլիրիացիներին (իլլիրա-կելտական ցեղախումբ): Մ. թ. ա. 2-րդ-1-ին դարերում հռոմեացիները նվաճել են իլլիրիացիներին: Մ. թ. ա. 27 թվականին իլլիրիացիների զբաղեցրած տարածքի մի մասում առաջացել Է հռոմեական Իլլիրիկ պրովինցիան: Մ.թ. ա. 1-ին դարում և մ. թ.ա. 1-ին դարի սկզբին իլլիրիացիները մի քանի անգամ ապստամբել են [[Հռոմ]]ի դեմ, սակայն պարտվել են: Իլլիրիացիները աստիճանաբար ռոմանականացել են: ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ իլլիրիացիները վերջնականապես ձուլվել են, իսկ հին իլլիրերենը աստիճանաբար վերացել են: Մի շարք ուսումնասիրողներ իլլիրիացիների հետնորդներ են համարում
ժամանակակից ալբանացիներին: Իլլիրիացիների մշակույթի [[հուշարձան]]ներ պահպանվել են [[Ավստրիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Ալբանիա]]յում, [[Հարավսլավիա]]յում: