«Վանի թագավորության տնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
հեռացվեցին հոդվածի բուն թեմային չառնչվող պարբերությունները
Տող 1.
[[Պատկեր:Urartian language stone, Erebuni museum a.jpg|մինի|350px|'''Ուրարտական [[սեպագիր]] արձանագրություն'''<br/>Խալդի աստծո զորությամբ, Սարդուրին՝ որդին Արգիշտիի, այս ամբարը լցրեց։<ref name="klinopis0">Перевод Н. В. Арутюняна из статьи: Арутюнян Н.В., Оганесян К.Л. Новые урартские надписи из Эребуни // Вестник древней истории. — Москва: 1970. — № 3. — С. 107 — 112.</ref>]]
'''Վանի թագավորության տնտեսություն''', մ.թ.ա. XIII - VI դարերում Հայկական լեռնաշխարհի տարածքում գոյություն ունեցածձևավորված [[ԱռաջավորՎանի Ասիա]]յիթագավորություն|Վանի հնադարյան [[Ուրարտութագավորության]] պետության տնտեսության կառուցվածքը և գործունեության սկզբունքները։ Ուրարտուի տնտեսությունը հատուկ էր Հին աշխարհի մերձարևելյան բռնատիրական պետությունների համար և սերտորեն կապված էր հարևան [[Ասորեստան]]ի տնտեսության հետ։
 
==Ուրարտուի տնտեսության հիմունքները==
===Պետական կառուցվածքը===
Ուրարտական պետությունը Հին Արևելքին բնորոշ [[բռնատիրական]] պետություն էր։ [[Ուրարտական արքաների ցանկը|Ուրարտուի թագավորների]] իշխանությունը անսահմանափակ էր։ Ուրարտական բանակի գերագույն հրամանատարը և պետության գերագույն [[քուրմ]]ն Ուրարտուի թագավորն էր<ref name="Piotrovski">Пиотровский Б.Б. Ванское царство (Урарту) / Орбели И.А.. — Москва: Издательство Восточной литературы, 1959. — 286 с. — 3500 экз.</ref>։ Ի տարբերություն հարևան [[Ասորեստան]]ի և [[Բաբելոն]]ի, Ուրարտուի պետական կյանքի վրա կրոնական նորմերի կամ որևէ այլ ընդհանուր օրենքների էական ազդեցության հետքեր չկան։ Այդ իմաստով Ուրարտական բռնատիրությունը բացարձակ էր, իսկ պետական մշակույթը նվազ զարգացած։ Որպես հետևանք՝ ուրարտական կրոնական տնտեսությունը չուներ այնքան կարևորություն, ինչպես [[Միջագետք]]ի երկրների կրոնական տնտեսությունը։ Տնտեսության մեջ գլխավոր դերը թագավորական ունեցվածքինն էր. ամբողջական քաղաքներ և շրջաններ համարվում էին արքայական սեփականություն<ref name="Melikashvili">Меликишвили Г. А. Некоторые вопросы социально-экономической истории Наири-Урарту // Вестник древней истории. — Москва: 1951. — № 4.</ref>։
 
===Վարչական կառավարումը===
Ուրարտու պետության մեջ առաջատար դիրքերը պատկանում էին թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին, որոնց թիվը հասնում էր մինչև 300 հոգու։ Տարածաշրջանների կառավարումը տարբեր էր։ Ուրարտուի կազմում գտնվող շատ շրջաններ բնակեցված էին տարբեր էթնիկ խմբերով, որոնց գլխին տեղական իշխանն էր կանգնած։ Լրացուցիչ վերահսկման նպատակով՝ բացի տեղի իշխանից, շրջանի գործերին մշտապես հետևում էր թագավորական փոխանորդը։ Այդպիսի շրջանները պարբերաբար (հավանաբար ամենամյա) բնամթերքի տեսքով՝ անասուն, հացահատիկ և այլ, տուրք էին տալիս Ուրարտուի թագավորին։
Մյուս կողմից շատ քաղաքներ և շրջաններ հիմնվել ու բարեկարգվել են ուրարտական թագավորների անմիջական հրամաններով։ Այդպիսի դեպքերում կառավարումն անմիջական էր, և որպես կանոն տեղական կառավարիչ էր նշանակվում թագավորի բարեկամը։ Այդպիսի տեղանքում իշխանությունը կառուցվում էր ամբողջ պետության կառավարման սկզբունքների նմանությամբ։ Տեղական կառավարիչը գրեթե անսահմանափակ իշխանություն ուներ իր տարածքում՝ թագավորի հրամաններին ենթարկվելու պայմանով։ Սակայն Ուրարտուի պետական կառավարման պարզեցված համակարգը հնարավորություն չէր տալիս միաժամանակ արդյունավետ կառավարել մի քանի այդպիսի քաղաքներ։ Դրա հետևանքով մի թագավորին պատկանող բարեկարգ քաղաքները աստիճանաբար անկում էին ապրում նրա ժառանգների տիրապետության ներքո, որոնք ավելի շատ իրենց պատկանող «թագավորական» քաղաքների մասին էին հոգում։ Այդ պատճառով թագավորական «գլխավոր» տնտեսությունները ժամանակի ընթացքում «շրջում էին» թագավորության տարածքում։
 
===Բնակչությունը===
Ուրարտուի բնակչությունը նույնպես թագավորի սեփականությունն էր։ Շատ դեպքերում անհնազանդ շրջաններից և թշնամի երկրներից մարդիկ ստրկացվում և հարկադիր աշխատանքների էին տարվում։ Ընդ որում շատ հաճախ գերի էին վերցվում միայն կանայք և երեխաները, որոնք ժամանակի ընթացքում ինտեգրվում էին Ուրարտուի բնակչության կազմում։
Բնակչությունը պարտավոր էր մասնակցել պետական շինարարության գործին, որը հիմնականում ուղղված էր թագավորական տնտեսությունների բարեկարգմանը, պաշտպանական ու կրոնական կառույցների շինարարությանը։ Դրա հետ մեկտեղ բնակչության մի լայն շերտ հնարավորություն ուներ սեփական տնտեսություն վարել և, հավանաբար, օգտագործել մեկ կամ մի քանի ստրուկ-ծառաներ։
Բացի դրանից, բնակչության մի հատված ապրում էր պետության բարեհաճությամբ։ Մի քանի հատուկ պալատական պաշտոնների կողքին, այդ արտոնությունից օգտվում էր նաև ուրարտական բանակի մի մասը։ Օրինակ՝ [[Թեյշբաինի]]ի հնագիտական պեղումները հաստատեցին, որ այդ քաղաքի բնակչության գերակշռող մասն ապրում էր պետության հաշվին<ref name="Piotrovski2">Пиотровский Б.Б. Кармир-Блур I. Результаты раскопок 1939—1949. — Ереван: Издательство АН Армянской ССР, 1950. — 101 с. — 1500 экз.</ref>։
 
===Առևտուրը===