«Էրիթրոցիտներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Redbloodcells.jpg|մինի|Էրիթրոցիտներ]]
'''ԷրիթրոցիտներըԷրիթրոցիտներ''', արյան կարմիր բջիջներն են, որոնց գլխավոր ‎ֆուկցիան թթվածնի և [[ածխաթթու գազ]]ի փոխադրումն է։ Էրիթրոցիտներն իրենց թաղանթի վրա փոխադրում են նաև կրեատոր [[մակրոմոլեկուլներ]], [[հորմոն]]ներ, [[ամինաթթուներ]], [[նուկլեոտիդ]]ներ և այլն։ Էրիթրոցիտների քանակությունը հասուն տղամարդում մոտ 4, 5-5 մլն է 1 մմ³-ում, իսկ հասուն կանանց մոտ՝ 3, 8-4, 5 մլն՝ 1 մմ³-ում։
 
==Կառուցվածք==
Էրիթրոցիտներ, (''erythrocytus'') մարդու և կաթնասունների (բացառությամբ՝ ուղտերի, լամաների) մոտ կորիզազուրկ են, որոնք օնտո- և ֆիլոգենեզի ընթացքում կորցրել են նաև օրգանոիդների մեծամասնությունը։
===Ձևաբանություն===
Էրիթրոցիտներ, (''erythrocytus'') մարդու և կաթնասունների (բացառությամբ՝ ուղտերի, լամաների) մոտ կորիզազուրկ են, որոնք օնտո- և ֆիլոգենեզի ընթացքում կորցրել են նաև օրգանոիդների մեծամասնությունը։ Էրիթրոցիտների հիմնական ֆունկցիան թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է հեմոգլոբինի միջոցով։ Էրիթրոցիտները տեղափոխում են նաև ամինաթթուներ, հակամարմիններ, թույներ, դեղանյութեր՝ կլանելով և պահելով դրանք բջջաթաղանթի մակերևույթի վրա։ Էրիթրոցիտների քանակությունը հասուն տղամարդում մոտ 4, 5-5 մլն է 1 մմ³-ում, իսկ հասուն կանանց մոտ՝ 3, 8-4, 5 մլն՝ 1 մմ³-ում։
 
Թաղանթը պարունակում է սիալաթթու, որն ապահովում է թաղանթի բացասական լիցքավորումը և արյան կախույթային վիճակը։ Էրիթրոցիտները մասնակցում են նաև արյան մակարդմանը, պայմանավորում են արյան խմբային պատկանելիությունը։
 
Մարդու և կաթնասունների էրիթրոցիտները արյան հոսքում ունեն երկգոգավոր սկավառակների տեսք և կոչվում են դիսկոցիտներ։ ՍկանիկՆման ձևի շնորհիվ ձեռք են բերում ճկունություն և կարողանում են անցնել տրամագծով մոտ 2 անգամ փոքր [[մազանոթ]]ներով: Սկանավորող էլեկտրոնային մանրադիտակով հայտնաբերվել են նաև էրիթրոցիտների այլ ձևեր՝ պլանոցիտներ (տափակ մակերևույթով), գմբեթաձև, թամբաձև, երկփոսային, սֆերոցիտներ (գնդաձև) էխինոցիտներ (փշաձև)։ Վերջին երկուսը վերաբերում են էրիթրոցիտների ծերացող ձևերին։ Դիսկոցիտները կազմում են էրիթրոցիտների 80%-ը։ Դիսկոցիտի դեֆորմացիան էխինոցիտի նկատվում է ԱԵՖ-ի քանակության պակասելու դեպքում։
 
==Քիմիական կառուցվածք==
Տող 16.
Մարդու էրիթրոցիտներ տրամագիծը 7,1-7,9 մկմ է, հաստությունը եզրային գոտում՝ 1,9-2,5 մկմ, կենտրոնում՝ 1 մկմ։ Նորմալ արյան մեջ այս չափերն ունեն էրիթրոցիտների մոտ 75%-ը (նորմոցիտներ, normocytus), ավելի մեծ չափեր (8,0 մկմ-ից ավելի)` 12,5%-ը (մակրոցիտներ, macrocytus), մնացած էրիթրոցիտների քանակը կարող է լինել 6 մկմ-ից պակաս (միկրոցիտներ, microcytus)։ Մեկ էրիթրոցիտի մակերեսը կազմում է մոտ 125 մկմ², ծավալը՝ 90 մկմ³։ Եթե մարդու արյան միջին ծավալը 5,5 լիտր է, ապա արյան բոլոր էրիթրոցիտների ընդհանուր մակերեսը կկազմի 3500-3700 մ²։
 
== Հատկություններ ==
Էրիթրոցիտներում էներգիայի փոխանակության հիմնական ուղին գլիկոլիզն է, որի ընթացքում կատարվում է ԱԵՖ-ի և ՆԱԴH2-ի առաջացում։ Գլիկոլիզի էներգիան ապահովում է կատիոնների ակտիվ տեղաշարժը բջջաթաղանթի միջով, նատրիումի և կալիումի իոնների օպտիմալ հարաբերակցությունը պլազմայում և էրիթրոցիտներում։ ՆԱԴH2-ն ապահովում է [[հեմոգլոբին]]ի ակտիվ ֆունկցիոնալ վիճակը, կանխելով նրա [[օքսիդացում]]ը և վերածումը [[մեթհեմոգլոբին]]ի։ [[Երկաթ]]ի առկայությունը [[հեմոգլոբին]]ում ապահովում է թարմ արյան էրիթրոցիտների դեղին գունավորումը, իսկ էրիթրոցիտների մեծ քանակությունը [[արյուն|արյանը]] տալիս է կարմիր գույն։
 
[[Պատկեր:Erytrocyte deoxy to oxy v0.7.gif|thumb|Էրիթրոցիտի շրջանառությունը արյունատար համակարգի մեծ և փոքր շրջաններով 20 վարկյանի ընթացքում]]
 
Արյան պատրաստուկների ներկման ժամանակ հասուն էրիթրոցիտները ցուցաբերում են օքսիֆիլիա։ Հասուն ձևերի հետ մեկտեղ նորմալ արյան մեջ պարունակվում են 1-5% էրիթրոցիտներ, որոնք աղքատ են հեմոգլոբինից։ Դրանք պոլիքրոմատոֆիլ են, այսինքն՝ ներկվում են թթվային և հիմնային ներկանյութերով։ Ադամանդային Կրեզիլային կապույտով սուպրավիտալ ներկման ժամանակ դրանց ցիտոպլազմայում հայտաբերվում են հատիկա-ցանցային կառույցներ, այդ պատճառով երիտասարդ ձևերը կոչվում են ռետիկուլոցիտներ։
Տող 22 ⟶ 25՝
==Էրիթրոպոեզ և էրիթրոցիտների քայքայում==
Էրիթրոցիտները ապրում են մոտավորապես 120 օր։ Օրգանիզմում օրական քայքայվում են մոտ 200 մլն էրիթրոցիտներ։ Էրիթրոցիտների ծերացման ժամանակ նկատվում է մի շարք ֆերմենտների, մասնավորապես՝ հեքսոկինազայի, գլիկոզո-6-ֆոսֆոդեհիդրոգենազայի ակտիվության անկում, ինչը բերում է գլիկոլիզի և պենտոզային ցիկլի ռեակցիաների ակտիվության և ինտենսիվության նվազմանը։ Նվազում է նաև սիալաթթվի, ԱԵՖ-ը և լիպիդների քանակը, որի հետևանքով մեծանում է զգայնությունը օսմոսային լուծման նկատմամբ։
Ծեր էրիթրոցիտները կորցնում են ճկունությունը, որի հետևանքով ենթարկվում են [[հեմոլիզ]]ի: Տարբերում են էրիթրոցիտների ֆիզիոլոգիական և ախտաբանական հեմոլիզներ: Ֆիզիոլոգիական հեմոլիզը կատարվում է [[լյարդ]]ի կուպֆերյան բջիջներում, փայծաղում և արյունատար անոթների ներսում:
 
==Էրիթրոցիտները մարդու օնտոգենեզում==