«Ինֆարկտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Ինֆարկտը {{lang-lat|(infarcire-դաջել, նախշել)}} օրգանում կամ հյուսվածքում մեռուկի օջախ է, որը ծագում էարյան...»:
(Տարբերություն չկա)

16:11, 4 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Ինֆարկտը լատին․՝ (infarcire-դաջել, նախշել) օրգանում կամ հյուսվածքում մեռուկի օջախ է, որը ծագում էարյան շրջանառության դադարի, այսինքն՝ իշեմիայի հետևանքով: Ուստի ինֆարկտն անվանում են նաև անոթային կամ իշեմիկ մեռուկ: Ըստ էության ինֆարկտը իշեմիայի հետևանք է և նրա ծայրագույն արտահայտությունը:

Ինֆարկտի տեսքը և նրա կազմությունը կարող են տարբեր լինել:

Հաճախ ինֆարկտները լինում են սեպաձև: Սեպի հիմն ուղղված է պատիճի կողմը, սուր մասը՝ օրգանի դրունքի կողմը: Այս ձևի ինֆարկտները առաջանում են փայծաղում, երիկամներում, թոքերում, որոշվում է այդ օրգանների անոթակերտվածքով՝ դրանց զարկերակների ճյուղավորումով՝ գլխավոր տիպով: Հազվադեպ ինֆարկտներն ունենում են անկանոն ձև: Այդպիսի ինֆարկտները հանդիպում են սրտում, ուղեղում, աղիներում, այսինքն՝ որտեղ գերակշռում է զարկերակների ոչ թե գլխավոր, այլ ճյուղավորման խառը կամ ցրիվ տիպը: Ինֆարկտը կարող է ընդգրկել օրգանի մեծ մասը կամ օրգանն ամբողջությամբ կամ հայտնաբերվում է մանրադիտակի տակ: