«Կոստանդնուպոլսի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
Ըստ էության, այն՝ կառուցվելով հին [[Բյուզանդիոն]]ի տեղում, այն ժամանակների համար ահռելի շինարարական աշխատանքների, բնակչության արագ աճի, առևտրի ու արհեստների զարգացման, մայրաքաղաքի կոչման ու առաջին հռոմեական կայսրների ջանքերի շնորհիվ կես դարում դարձավ [[Եվրոպա]]յի ու [[Մերձավոր Արևելք]]ի ամենամեծ քաղաքներից մեկը։
Ծաղկուն և հարուստ «Միջնադարի մեգապոլիսին» վիճակված էր նաև լայնարձակ, բայց մայրամուտն ապրող կայսրության խոշորագույն քաղաքական, մշակութային և տնտեսական կենտրոնի դերը։ [[5-րդ դար]]ում [[Հռոմ]]ի անկումից հետո Կոստանտնուպոլիսը դարձավ մոտավորապես 10 դար գոյություն ունեցող Արևելյան Հռոմեական կայսրության մայրաքաղաքը, որտեղ պահպանվում էին հռոմեական և հելլենիստական ավանդույթները։ Բյուզանդական դարաշրջանի Կոստանտնուպոլսի պատմությունը հագեցած էր քաղաքական բուռն իրադարձություններվ՝ ժողովրդական ընդվզումներով, պալատական ինտրիգներով, կայսրների սպանություններով և իշխող հարստությունների փոփոխություններով, ամիսներ տևող պաշարումներով և արևելյան ու արևմտյան հզոր հարևանների դեմ արշավներով։ Երկար ժամանակ (մինչև [[13-րդ դար]]) Կոստանտնուպոլիսը միջնադարյան [[Եվրոպա]]յում փայլուն մշակույթի և գիտության կենտրոնն էր՝ զգալիորեն գերազանցելով համաշխարհային մյուս մայրաքաղաքներին կրթական մակարդակով, հոգևոր կյանքի ակտիվությամբ և [[կիրառական արվեստ]]ի զարգացածությամբ։
 
Կոստանդնուպոլսի քաղաքական կյանքի բնորոշ գծերից մեկը իշխանության համար չդադարող պայքարն էր արիստոկրատիայի, բանակի, վաճառականների և հոգևորականության տարբեր խմբավորումների միջև։ Մայրաքաղաքի էլիտան ծայրահեղ անկայուն և բազմազան խումբ էր, քանի որ [[Բյուզանդիա]]յի իշխող վերնախավը հասանելի էր հասարակության տարբեր սոցիալական ծագում ունեցողների համար։ Շատ մայրաքաղաքային երևելիներ ոչ միայն չէին ամաչում գեղջկական կամ գավառական ծագումից, այլև հպարտանում էին, որ կարողացել են ճանապարհ հարթել դեպի իշխանական վերնախավ հասարակության ստորին օղակներից։ Նույնիսկ կայսերական գահը պալատական դավադրության, սիրային ինտրիգի, հաջող ամուսնության, բանակի կամ քաղաքացիների ընդվզման արդյունքում կարողացել է զբաղեցնել հասարակ ժողովրդից սերած անձ։ Նման օրինակները քիչ չեն Բյուզանդիայի պատմության մեջ. ճակատագրի կամոք կայսրեր են դարձել նաև հասարակ զինվորներ, ովքեր կարողացել էին ծառայելով հասնել մինչև զինվորականության միջին աստիճանների, մսագործ կամ գյուղացի, ով հետագայում զբաղվել էր ձիերով շրջագայելով կամ բռնցքամարտերով։ Կոստանդնուպոլսում առավել զգալի էր հակադրությունը քաղաքային ստորին խավերի աղքատության և արիստոկրատիայի հարստության, կայսերական պալատի և հոգևորականության միջև։ Քաղաքն արդարացիորեն անվանում էին «Ամբողջ Արևմուտքի և Արևելքի շքեղության և թշվառության գլխավոր կենտրոն»։
 
[[1453]] թվականի [[մայիս]]ին [[թուրքեր]]ի կողմից Կոստանդնուպոլսի գրավումով [[Բյուզանդական կայսրություն]]ը վերջնականապես կործանվեց, և [[Օսմանյան կայսրություն]]ը ճանաչվեց ամենահզոր պետություններից մեկը։ Կոստանդնուպոլսի անկումը ցնցող ազդեցություն թողեց ողջ քրիստոնեական [[Եվրոպա]]յում և [[Կահիրե]]ի, [[Թունիս]]ի և [[Գրանադա]]յի պալատներում առաջ բերեց ցնծության ալիք։ Բացի այդ, երբեմնի ծաղկուն քաղաքի մեծագույն մշակութային արժեքների ոչնչացումն անդառնալի կորուստ պատճառեց ողջ եվրոպական մշակույթին։ Եվրոպայում դրանից հետո թուրքերը դարձան ամեն տեսակ դաժանության և ընդհանրապես քրիստոնեականին խորթ կերպարի հոմանիշ։
 
 
== Տես նաև ==