«Պահանջարկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{միացնել|Պահանջարկ}}'''Վճարունակ պահանջարկ''', դրամական միջոցներով ապահովված պահանջմունքների դրսևորման ձև։ Ապրանքային արտադրության տնտեսական [[կատեգորիա]] է, որոշվում է տիրապետող արտադրահարաբերություններով, արտադրության միջոցների սեփականության ձևով։ Պահանջարկն իրական է, եթե առկա են փոխանակության միջոցներ, համարժեք (զարգացած ապրանքային արտադրության պայմաններում՝ փող)։ Հետևաբար պահանջարկի չափերը որոշվում են գնորդների վճարունակ հնարավորություններով, այսինքն՝ դրամական միջոցների այն գումարով, որով պետք է ապրանքներ գնվեն։ Տարբերում են բնակչության կամ անձնական (անհատական) և արտադրողների կամ արտադրական (արտադրողական) ։ Վճարունակ պահանջարկի աոաջինի օբյեկտ են ժողովրդական սպառման ապրանքներն ու անձնական սպառման համար օգտագործվող ծառայությունները, երկրորդի՝ արտադրողական սպառման պրոցեսում կիրառվող արտադրության միջոցները։ [[կապիտալիզմ]]ի ժամանակ վճարունակ պահանջարկի օբյեկտ են դառնում հասարակական վերարտադրությանը մասնակցող բոլոր տարրերը, այդ թվում նաև աշխատուժը։ Վերջիններիս նկատմամբ պահանջարկ են ներկայացնում կապիտալիստները։ Որպես մասնավոր կապիտալ արտադրողներ, նրանք պահանջարկ են ներկայացնում նաև արտադրամիջոցների, իսկ որպես անհատական սպառողներ՝ սպառման առարկաների և ծառայությունների նկատմամբ։ Վարձու աշխատողների պահանջարկը միայն իրենց աշխատանքի ունակության վերարտադրության համար անհրաժեշտ սպառման առարկաների և ծառայությունների նկատմամբ է։ Դասակարգային խոր հակամարտություն և մակարդակների վիթխարի տարբերություն գոյություն ունի աշխատավոր զանգվածների և կապիտալիառների դասակարգի ու նրա առանձին խմբերի վճարունակ պահանջարկի միջև;: Աշխատավորների Վճարունակ պահանջարկի ընդլայնման հնարավորությունները սահմանափակվում են գների ու հարկերի բարձրացմամբ, իրական աշխատավարձի կրճատմամբ, իսկ իշխող դասակարգերի վճարունակ պահանջարկի հնարավորություն է տալիս գործնականում բավարարելու նրանց ցանկացած պահանջմունքները՛։պահանջմունքները։ [[Սոցիալիզմ]]ի ժամանակ նեղանում է վճարունակ պահանջարկի օբյեկտների շրջանակը, դադարում են ապրանք և, հետևաբար, պահանջարկի օբյեկտ լինել աշխատուժը, ֆաբրիկաները, գործարանները, երկաթուղիները, էլեկտրակայանները և սոցիալիստ, մյուս ձեռնարկությունները, հողը, նրա ընդերքը ևն։ Որպես բնակչության վճարունակ պահանջարկի գոյացման աղբյուրներ են հանդես գալիս ըստ աշխատանքի վարձատրությունը, սպառման հասարակական ֆոնդերից կատարվող դրամական վճարումները, անձնական օժանդակ տնտեսությունից ստացվող եկամուտները ևն։և այլն։ Վճարունակ պահանջարկը ձևավորվում և զարգանում է պլանաչաՓորեն։պլանաչափորեն։ Սոցիալիզմի զարգացման պրոցեսում բնակչության տարբեր խմբերի վճարունակ պահանջարկի բնույթում և կառուցվածքում գոյություն ունեցող [[սոցիալ-տնտեսություն|սոցիալ-տնտեսության]],տնտեսական տարբերություններն աստիճանաբար համահարթվում են․ մերձենում են բանվորների և կոլտնտեսականների, քաղաքի և գյուղի բնակչության, մտավոր և ֆիզիկական աշխատանքի մարդկանց պահանջարկի մակարդակն ու կառուցվածքը։
 
{{ՀՍՀ}}