«Իզոգծեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Իզոգծեր''', գծեր, որոնք աշխարհագրական, երկրաբանական [[քարտեզ]]ների, կտրվածքների և [[գրաֆիկա|գրաֆիկ]]ների վրա իրար են միացնում որևէ մեծության համարժեք կետերը։ Արտահայտում են հետազոտվող մեծության անընդհատ փոփոխությունը՝ կախված երկու այլ փոփոխական մեծություններից (աշխարհագրական լայնությունից և երկարությունից քարտեզի վրա)։ Քարտեզներում օգտագործվում են անընդհատ կամ տարածության մեջ աստիճանաբար փոփոխվող մեծությունների (օդի ջերմաստիճանի) արժեքների որոշման համար։ Իզոգծերի օգնությամբ ցույց են տրվում երևույթների քանակական բնութագրումների փոփոխությունը ժամանակի ընթացքում (Երկրի մագնիսականության բաղադրիչների դարավոր փոփոխությունները), շարժման արագությունը (քամու արագությունը), տևողությունը (ձնածածկ օրերի թիվը), կրկնությունը կամ հավանականությունը ([[ամպրոպ]]ների կրկնությունը)։ Եթե անկախ փոփոխականներից նույնիսկ մեկը ոչ թե աշխարհագրական [[կոորդինատ]] է, այլ որևէ ուրիշ մեծություն, իզոգծերիզոգծերը կոչվում են [[իզոպլետ]]ներ։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իզոգծեր» էջից