«Ալան Հովհաննես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (5),   → oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 2.
'''Ալան Հովհաննես''' (իսկական անունը՝ '''Ալան Հարությունի Չաքմաքչյան''', [[Մարտ 8]], [[1911]] – [[Հունիս 21]], [[2000]]), ամերիկահայ կոմպոզիտոր։ Նրա երաժշտությունը հասանելի է ունկնդրի համար ու օժտված է խորհրդավորությամբ և ինքնահայեցողականությամբ։ {{փաստ}} Համարվում է 20-րդ դարի ամենաբեղուն կոմպոզիտորներից մեկը, նրա պաշտոնական կատալոգում ընդգրկված է 67 համարակալված սիմֆոնիաներ (պահպանված ձեռագրերում սիմֆոնիաների թիվը անցնում է 70-ից) և 434 համարակալած գործ։
 
«Հովհաննեսը երաժշտություն գրող մեքենա է... Դրանք վերջին 30 տարում երաժշտական ավանդույթներով ստեղծված լավագույն գործերից են ողջ աշխարհում», – գրել է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Անդրե Կոստելյանեցը։ Մամուլը Հովհաննեսի երաժշտությանը հետևյալ գնահատականներն է տվել.«Երաժշտություն՝ բացառիկ տաղանդավոր, ինքնատիպ, զորեղ ու առնական», «Հովհաննեսը փնտրում է մեղեդու ազատագրումը», «Ի՜նչ ուրախալի թեթևացում է լսել ժամանակակից մի երգահանի, որ ասելիք ունի և գեղեցիկ է արտահայտում այդ ասելիքը»։ Ամերիկայում նրան անվանում են «կոմպոզիտոր, որ առաջ է կանգնած մյուսներից», Ճապոնիայում և Հնդկաստանում՝ «որոնող հայ», Անգլիայում՝ «խաղաղ ամերիկացի»<ref>[http://www.armtownazg.com/news/am/azg/20060318/2006031825wap/?nl=AM&id=2006011121 ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ-95]</ref>։
 
== Կենսագրությունը ==