«Սպիտակի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Քաղաքներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
[[Պատկեր:Spitak.jpg|250px|մինի|աջից|Սպիտակի փողոց]]
'''Սպիտակի շրջան''' (մինչև [[1949]] թվականը՝ Համամլուի շրջան), վարչական շրջան ՀԽՍՀ հյուսային մասում։ Կազմավորվել է [[1937]] թվականի դեկտեմբերի 31-ին։ Սահմանակից է [[Ստեփանավան]]ի, [[Գուգարք]]ի, [[Արագած]]ի, [[Ախուրյան]]ի և Ղուկասյանի շրջաններին։ Տարածությունը 544 կմ² է, բնակչություն՝ 42,8 հազար ([[Սպիտակ]] քաղաքի հետ, [[1983]])։ Վարչական կենտրոնը՝ Սպիտակ։
Տող 10 ⟶ 9՝
 
== Պատմական ակնարկ ==
[[Պատկեր:Spitak metallic church.jpg|260px|մինի|Սպիտակի եկեղեցի]]
Սպիտակի շրջանի Նալբանդ (Շիրակամուտ) գյուղի մոտակայքից հայտնաբերված հնագույն կենդանիների ([[մամոնտ]], հնադարյան [[ձի]] և այլն) մնացորդները վկայում են մինչսառցադաշտային ժամանակներում այդ տարածքի բնակլիմայական նպաստավոր պայմանների մասին։ Սպիտակում, Մեծ Պարնի, Ջրաշեն, Գոգարան, [[Արևաշող]] գյուղերում հայտնաբերված [[նեոլիթ]]յան գործիքներն ու կենցաղային իրերը (քարե հատիչներ, կացիններ, դանակներ, նետասլաքներ, աղորիքներ, արձանիկներ և այլն) վկայում են այդ տարածքում բնակված երկրագործ և անասնապահ ցեղերի հասարակական զարգացման բարձր աստիճանը մ․թ․ա․ 4—3 հազարամյակներում։ Սպիտակում (Սարդարի կոնդ բլուր), Շիրակամուտում (Դպրոցի բլուր), Գեղասարում, Արևաշողում հայտնաբերվել են բրոնզի դարաշրջանին (մ․թ․ա․ 3—2 հազարամյակներ) բնորոշ առարկաներ (պղնձե և բրոնզե նետասլաքներ, դաշույններ, սև փայլեցրած կավախեցե ամաններ և այլն)։ Սպիտակի շրջան տարածքի բնակիչների կյանքը վերընթաց զարգացում է ապրել նաև մ․թ․ա․ 1 հազարամյակում, երբ այդ տարածքը մտել է [[Ուրարտու]] պետության կազմի մեջ (մ․թ․ա․ VII դար)։ Այնուհետև Սպիտակի շրջան տարածքը եղել է Հայաստանի կազմում Երվանդունիների (մ․թ․ա․ IV—II դարեր) և [[Արտաշեսյաններ]]ի (մ․թ․ա․ II—I դդ․) թագավորության ժամանակ, որի մասին է վկայում Արևաշողում հայտնաբերված արտաշեսյան արամեատառ [[Սահմանաքարեր|սահմանաքարը]]։ Ավելի ուշ Սպիտակի շրջանի տարածքը կազմել է [[Մեծ Հայք]]ի [[Գուգարք]] նահանգի [[Տաշիր (գավառ)|Տաշիր գավառ]]ի հարավ-արևմտյան մասը։ [[387 թվական]]ին, Տաշիրը Վրաց [[մարզպանություն|մարզպանության]]ը միացնելուց հետո, [[Բամբակաձոր]]ի հովիտը (որը կոչվում Էր Տաշիր Վերին) մնաց մարզպանական Հայաստանի կազմում։ [[IX դար]]ի վերջից շրջանի տարածքը մտել է [[Բագրատունյաց թագավորություն|Բագրատունյաց թագավորության]], [[972]]—[[1118]] թվականը՝ [[Կյուրիկյան թագավորություն|Կյուրիկյան թագավորության]], իսկ [[12 դար]]ի վերջից՝ [[սելջուկ-թուրքեր]]ից ազատագրված հայկական հողերի հետ՝ [[Զաքարյաններ|Զաքարյանների]] իշխանապետության մեջ։ 14-18 դարերում [[Արևելյան Հայաստան|Արևելյան Հայաստանի]] կազմում ընկել է [[թաթար-մոնղոլներ]]ի, [[թուրքմեններ]]ի և [[պարսիկներ]]ի տիրապետության տակ։ [[1801]] թվականից [[Վրաստան]]ի և Հայաստանի հյուսիսարևելյան մի քանի գավառների հետ միացվել է [[Ռուսաստան]]ին, Սպիտակի շրջանի տարածքը կոչվել է Համամլուի գավառակ և մտել է նախ Լոռի-Փամբակի, ապա՝ [[Ալեքսանդրապոլի գավառ|Ալեքսանդրապոլ]]ի գավառի մեջ։ [[1918]] թվականի [[մայիս]]-[[սեպտեմբեր|սեպտեմբերին]] և [[1920]] թվականի նոյեմբերից մինչև [[1921]] թվականի ապրիլը (մասամբ) թուրք, զորքերը օկուպացրել են գավառակը, կոտորել և կողոպտել բնակչությանը։ Համամլուի շրջանի հեղկոմը [[1921]] թվականին [[Աղբուլաղ]] (Լուսաղբյուր), Ղալթաղչի (Հարթագյուղ) և Ղարաբոյա (Խնկոյան) գյուղերում բացեց գերեզմանափոսեր, որտեղ թաղված Էր 11886 դիակ (80%ը [[սառը զենք]]ով գազանաբար խոշտանգված կանայք ու երեխաներ)։ [[Հայաստան]]ում խորհրդային կարգերի հաստատումից հետո Համամլուի գավառակը մտավ Լոռի—Փամբակի գավառի մեջ։ Մարքս-լենինյան գաղափարները Սպիտակի շրջանում տարածվել են դեռևս [[1905]]-[[1907]] թվականի [[ռուս]], առաջին [[հեղափոխություն|հեղափոխության]] ժամանակ, երբ Համամլուի գավառամասի գյուղերից [[Ալեքսանդրապոլ]], [[Թիֆլիս]], [[Շամլուղ]] վաստակի գնացած գյուղացիները ս-դ․ խմբակների կազմակերպած հավաքույթներում, ցույցերի և միտինգների ժամանակ ծանոթանում Էին երկրի քաղ իրադրությանը և բանվոր դասակարգի քաղ․ պայքարին։ Հայրենի գյուղերը վերադառնալով՝ նրանք իրենց հետ բերած քաղաքական գիտելիքները տարածում Էին համագյուղացիների շրջանում։ Այդ գործում շոշափելի ավանդ ունեն հին [[բոլշևիկ]]ներ [[Դրաստամատ Տեր-Սիմոնյան]]ը, [[Վախթանգ Չոբանյան]]ը, [[Ղարաքիլիսա]]յի և Ալեքսանդրապոլի շատ բոլշևիկներ, որոնք ագիտացիոն աշխատանք Էին տանում Համամլու կայարանի և գծամասի բանվորների շրջանում։ [[1917]]-[[1920]] թվականին քաղաքական որոշակի ակտիվություն դրսևորեցին Համամլու (Սպիտակ), Որդնավ (Ջրաշեն), [[Գյուլլիջա]] (Սարահարթ), [[Բեքյանդ]] (Սեծ Պարնի), Ղալթաղչի (Հարթագյուղ) գյուղերի գյուղացիները և Ղալթաղչի, Նալբանդ, Համամլու երկաթուղային կայարանների բանվոր-ծառայողները՝ կազմակերպելով գաղտնի հավաքներ, բողոքի ցույցեր ընդդեմ դաշնակցական կառավարության։ Շրջանի առաջին կոմբջիջը ստեղծվել է [[1919 թվական|1919 թվականի]] [[հոկտեմբեր]]ին, Համամլու կայարանում։ Այն ընդհատակյա աշխատանք է տարել աշխատավորության շրջանում, սերտ կապեր հաստատել Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի գավառային կազմակերպությունների հետ։ Սպիտակի շրջանում խորհրդային իշխանություն է հաստատվել [[1920]] [[դեկտեմբեր]]ին (Համամլուում՝ [[դեկտեմբերի 5]]-ին), երբ 11-րդ կարմիր բանակի ջոկատները Ղարաքիլիսայի կողմից մտել են շրջանի տարածքը։ Շրջանի աշխատավորներն ակտիվ մասնակցություն են ունեցել դաշնակցության [[1921]] թվականի [[փետրվար]]յան խռովության ջախջախմանը, որը ղեկավարել է Համամլուի հեղկոմը (նախագահ Ա․ Տեր-Սիմոնյան)։ [[1921]]-[[1930]] թվականին Սպիտակի շրջանի տարածքը բաժանված էր Ալեքսանդրապոլի U Ղարաքիլիսայի գավառների միջև, և կուսակցական աշխատանքը այնտեղ տարվում էր համանուն գավկոմների, իսկ [[1930]]—[[1937]] թվականներին՝ Լենինականի և Կիրովականի կուսշրջկոմների ղեկավարությամբ։ [[1938]] թվականից սկսած շրջանի կուսակցական կյանքը ղեկավարում է ՀԿԿ Սպիտակի շրջկոմը։ Անցած տարիներին ([[1938]]—1984) տեղի է ունեցել Սպիտակի շրջանի կուսկազմակերպության 17 կոնֆերանս։ [[1985]] թվականի [[հունվարի 1]]-ի դրությամբ 92 սկզբնական կուսկազմակերպություններում հաշվվում էր [[1981]] անդամ և 97 անդամության թեկնածու։ [[1921]] թվականին ստեղծված Սպիտակի շրջանի ԼԿԵՄ կազմակերպությունը [[1985]] թվականի [[հունվար]]ին ուներ 113 սկզբնական կազմակերպություն՝ 10547 կոմերիտականով։ Սպիտակի շրջանի հնագիտական և ճարտարապետական հուշարձաններից առավել արժեքավոր են քարեդարյան կացարանները (Սպիտակ, Մեծ Պարնի, Գոգարան, Ջրաշեն), բրոնզեդարյան բնակատեղիները, բերդապարիսպները, դամբարանները (Շիրակամուտ, Արևաշող, [[Գեղասար]]), [[Շենավան]]ի միանավ բազիլիկը (6—7 դարեր) միջնադարյան վանքերը (Շիրակամուտում, Չիչխանավանք, 7 դար, Ղուրսալիում՝ վանք, 7 դար)։ Ուշագրավ պատմական հուշարձան է [[1977]] թվականին Գեղասաբի տարածքում հայտնաբերված 12-13 դարերում ժայռափոր բնակավայրը, որը վկայում է տեղի բնակչության մոտ արհեստների, հատկապես [[Մետաղ|մետաղի]] մշակման բավական բարձր մակարդակի մասին (տես Սպիտակի վիմափոր բնակավայր)։ [[Ռուսաստան|Ռուսաստանի]] հետ [[Արևելյան Հայաստան]]ի միավորման 150-ամյակի առթիվ [[Սարալ]] գյուղի մոտ, ռուսական բանակի մայոր [[Մոնտրեզոր]]ի ջոկատի և պարսկական գերազանց ուժերի միջև [[1804]] թվականի [[օգոստոս|օգոստոսին]] տեղի ունեցած ճակատամարտի վայրում կառուցված է հուշարձան֊կոթող ([[1978]])։ Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հուշարձաններ են կանգնեցվել շրջկենտրոնում և շրջանի գյուղերում։
 
== Տնտեսությունը ==
Մինչև խորհրդային կարգերի հաստատումը Սպիտակի շրջան տարածքի [[տնտեսություն]]ը գյուղատնտեսական բնույթ ուներ, կային մի քանի դարբնոցներ, ձիթհանքեր, կրահորեր, ջրաղացներ։ Խորհրդային իշխանության տարիներին Սպիտակի շրջան դարձավ արդ-գյուղատնտեսական շրջան։ Շրջանի տնտեսության մեջ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է 95,1 %։ 1984 թվականին Սպիտակի շրջանի տնտեսության համախառն արտադրանքի ընդհանուր գումարը կազմել է 169,6 միլիոն ռուբլի։ Առաջատար են արդյունաբերության թեթև, սննդի և [[Մեքենաշինություն|մեքենաշին]]ական ճյուղերը։ Արդյունաբերության համախառն արտադրանքի 54,8%ը տալիս է թեթև, 35%ը՝ սննդի արդյունաբերությունը, 7,3 %ը՝ մեքենաշինությունը և այլն։ Շրջանի արտադրական առաջին ձեռնարկությունը Սպիտակի [[Պանիր|պանրի]] գործարանն է (կառուցվել է [[1937]] թվականին), ապա շարք են մտել [[շաքար]]ի գործարանը, վերելակաշինական, կաշվի փոխարինիչների գործարանները, հացամթերքների և սննդի կոմբինատները, կարի արտադրական միավորումը, տրիկոտաժի ֆաբրիկան, [[հաց|հացի]] գործարանը (բոլորը՝ Սպիտակում)։ 1978 թվականին գործարկվել են «Հայապակի» միավորման Արզնիի բյուրեղապակու գործարանի Սեծ Պարնիի մասնաճյուղը և «Հայվերելակմեքենա» արտադրական միավորումը։ Շրջկենտրոնի կարի արտադրական միավորումը մասնաճյուղեր ունի շրջանի Արևաշող, Ջրաշեն, Սեծ Պարնի, Կաթնաջուր, Լեռնավան, Սարամեջ, Գոգարան, Հարթագյուղ, Սարալ, Ծաղկաբեր, Քարաձոր գյուղերում և Շիրակամուտ ավանում։ Գործում են «Հայգյուղտեխնիկայի» շրջանային բաժանմունքը, Հայկոոպի առևտրական բազան, ՇՍՇ (շարժական մեքենայացված շարասյուն)։ Սպիտակի շրջանում կա 12 կոլեկտիվ, 8 խորհրդային տնտեսություն (1-ը՝ Սպիտակ քաղաքում), 3 միջտնտեսային ձեռնարկություն։ Գրանցում աշխատում են բարձրագույն կրթությամբ 93 մասնագետ։ Գյուղատնտեսությունը բազմաճյուղ է։ Առաջատար ճյուղը կաթնամսատու անասնապահությունն է (գլխավորապես տավարաբուծությունը), որը տալիս է գյուղատնտեսական արտադրանքի 58,7 %ը։։ [[1984]] թվականինին շրջանում կար 23099 խոշոր, 73678 մանր եղջերավոր անասուն, ավելի քան 4000 [[խոզ]], 160325 հազար [[թռչուն]], 1244 մեղվաընտանիք: Սիջտնտեսային ձեռնարկությունները մասնագիտացել են արու մատղաշների ինտենսիվ գիրացման (Սպիտակ), երինջների աճեցման (Քարաձոր) և խոզերի աճեցման ու բծման (Լուսաղբյուր) ուղղությամբ։ Անասնապահության զարգացմանը մեծապես նպաստում են շաքարի գործարանը և հացամթերքների կոմբինատը, որոնք տալիս են ճակնդեղի մզուկ և խտացրած կերեր։ Գյուղատնտեսական արտադրանքի 41,3%ը տալիս է դաշտավարությունը, որի գլխավոր ճյուղերն են ճակնդեղագործությունը, հացահատիկի մշակությունը և այգեգործությունը։ Շրջանի հողային ֆոնդը 54350 հա է, որից 34322 հա օգտագործվում է գյուղատնտեսական արտադրության համար (13471 հա վարելահող, 759 հա այգիներ և այլն)։ Ցանքատարածության 35,3%ը զբաղեցնում են հացահատիկային, 9,4%ը՝ տեխնիկական, 34,5 %ը՝՝ կերային, 1 %-ը՝ բանջարանոցային կուլտուրաները։ Շրջանի կոլեկտիվ և խորհրդային տնտեսություններում զբաղվում են պտղաբուծությամբ ([[խնձոր]], [[տանձ]], [[կեռաս]], [[սալոր]], [[ընկույզ]])։ Շրջանն ունի ջերմոցային տնտեսություն (3000 մետր<sup>2</sup>)։ Սպիտակի շրջանով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղու 45 կմ հատվածը։ Խճուղային ճանապարհների ընդհանուր երկարությունը 166 կմ է, որից 91 կմ-ը՝ ասֆալտապատ։ Շրջանն ավտոմոբիլային հաղորդակցությամբ կապված է [[Երևան]]ի, [[Թբիլիսի|Թբիլիսիի]], Լենինականի և Կիրովականի հետ։ Շրջկենտրոնի և գյուղերի միջև հաստատված է ավտոբուսային մշտական երթևեկություն։ Շրջանում գործում են կապի 16 բաժանմունք, 5 ավտոմատ հեռախոսակայան (6 հազար համարով), ռադիոհանգույց։ Բոլոր գյուղերը ռադիոֆիկացված են, վերահաղորդման կայանների միջոցով ընդունում են կենտրոնական և հանրապետական հեռուստահաղորդումները։ Սպիտակի շրջանը բարձրավոլտ գծերով միացած է [[Անդրկովկաս]]յան միասնական էլեկտրահամակարգին։ Սպիտակ քաղաքը և մյուս բնակավայրերը օգտվում են Ղազախ—Երևան գազամուղից։
 
== Առողջապահությունը ==
Տող 22 ⟶ 21՝
Նախախորհրդային շրջանում Համամլուում (Սպիտակ) և գավառակի մի քանի այլ գյուղերում գործել են ծխական դպրոցներ։ [[1983]]—[[1984]] ուսումնական տարում կար 26 հանրակրթական դպրոց՝ (21-ը՝ միջնակարգ, 5-ը՝ ութամյա) 8433 աշակերտով։ Դպրոցներում աշխատում էին 744 ուսուցիչ (492-ը՝ բարձրագույն կրթությամբ)։ Գործում են նաև Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումի մասնաճյուղը, պրոֆտեխնիկական ուսումնարան, գեղարվեստի, 2 երաժշտական, 3 մարզական, հեռակա և երեկոյան միջնակարգ, օժանդակ դպրոցներ, 27 մսուր-մանկապարտեզ։ Շրջանն ունի գրադարանների կենտրոնացված համակարգ՝ 23 գրադարան-մասնաճյուղով (188 հազար կտոր գիրք), 21 մշակույթի տուն և ակումբ, ժողովրդական [[թատրոն]], 1 [[կինոթատրոն]] և 20 ստացիոնար կինոսարք։ Լույս է տեսնում «Լուսարձակ» շրջանային թերթը:
 
{{Հայկական ԽՍՀ վարչական բաժանում}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հայկական ԽՍՀ շրջաններ]]