«Գեոդեզիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
[[Պատկեր:Geodetisch station1855.jpg|մինի|աջից|Գեոդեզիական կայան]]
'''Գեոդեզիա''' [[գիտություն]] և երկրի ձևը, չափերը և գրավիտացիոն դաշտը որոշելու, ինչպևս նաև [[պլան]]ների ու [[քարտեզներ]]ի վրա պատկերելու և գիտապրակտիկ նպատակներով երկրի [[մակերևույթ]]ի վրա կատարվող չափումների [[մեթոդ]]ների մասին։
 
== Երկրի ձևը և չափերը ==
Երկրի ձևը և չափերը որոշելիս Գենդոնեզիայում ելնում է երկրի մակարդակային մակերևույթների հասկացությունից։ Որպես երկրի հիմնական մակարդակային [[մակերևույթ,]], [[Գենդեզիա]]յում ընդունում են [[օվկիանոս]]ների ու նրանց հետ կապված ծովերի ջրի մակերևույթը հանգիստ ու հավասարակշռության վիճակում, մտքով շարունակած ցամաքների տակով, այնպես որ այն ուղղահայաց գծերը ամևն տեղ հատի ուղիղ անկյան տակ։ Այդ մակարդակային մակերևույթի ձևը Գենդեզիայում ընդունում են որպես երկրի հարթված ձև և կոչում գեոիդ։ [[Գեոիդ]]ի ձևը մաթեմատիկորեն որոշելի չէ։
 
===== Աստղաբաշխական և գեոդեզիական չափումների արդյունքները =====
[[Պատկեր:Geodetic Control Mark.jpg|մինի|գեոդեզիաԳեոդեզիա կառավարում]]
Աստղաբաշխական և գեոդեզիական չափումների արդյունքները և երկրի ձևի տեսությունը ցույց են տալիս,որ գևոիդիձևը շատ մոտիկ է պտտման էլիպսոիդին։ Այն էlիպսոիդը, որը իր չափերով և երկրի մարմնի մեջ իր դրությամբ ամենից ավելի ճիշտ է ներկայացնում գեոիդի ձևը, կոչվում է երկրային ընդհանուր [[էլիպսոիդ]]։ Երկրի ձևի ուսումնասիրությունը կատարվում է գեոիդին մոտ երկրի էլիպսոիդի չափերը, երկրի մարմնի մեջ նրա դրությունը, ինչպես նաև այդ էլիպսոիդից գեոիդի շեղումը որոշելու միջոցով։ Եթե այնուհետև որոշվի երկրի մակերևույթի կետերի փոխադարձ դրությունը և նրանց բարձրությունը գեոիդի մակերևույթի նկատմամբ, ապա այսպիսով ուսումնասիրված կլինի երկրի ֆիզիկական մակերևույթի ձևը։
 
[[Պատկեր:Litography archive of the Bayerisches Vermessungsamt.jpg|մինի|գեոդեզիայի արխիվ]]
 
== Երկրային էլիպսոիդի ձևը ==
[[Litography archive of the Bayerisches Vermessungsamt.jpg|մինի]]
Երկրային էլիպսոիդի ձևը և մեծությունը որոշվում են աստղաբաշխական դիտողությունների (Երկրի մակերևույթի որոշակի կետերում ուղղահայաց գծերի ուղղության որոշում) և գեոդևզիական չափումների (հիշյալ կետերի գեոդեզիական լայնության և երկայնության որոշում) հիման վրա։ Աստղաբաշխական և գեոդեզիական չափումների ամբողջությունը, որի նպատակն է որոշել երկրի ձևը և չափերը, կոչում են աստիճանային չափումներ։ Վերջիններս համարվում են այդ պրոբլեմի լուծման երկրաչափական մեթոդներ։ Երկրի ձևի և գրավիտացիոն դաշտի ուսումնասիրությունը ներկայումս կատարվում է նաև ֆիզիկական և դինամիկ մեթոդներով, որոնք հենվում ևն ծաևրության ուժի արագացման չափումների (որի մեթոդները մշակում է գրավիմետրիան) և երկրի արհեստական արբանյակների ու տիեզերական թռչող ապարատների դիտողությունների վրա։ Գեոդևզիական գիտելիքների բնագավառը բաժանվում է բարձրագույն գեոդեզիայի և Գեռիդի։
 
== Գեռիդիի հիմնական խնդիրները ==
Բարձրագույն Գեռիդիի հիմնական խնդիրն է երկրի ձևի, չափերի ու գրավիտացիոն դաշտի որոշումը և երկրի մակերևույթի ուսումնասիրության համար գեոդեզիական հիմքի ստեղծումը, այդ նպատակով ճշգրիտ չափումներ կատարելու մեթոդների մշակումը։ Գեոդեզիական հենման կետերը ստեղծվում են մեծ մասամբ տրիանգուչյացիայի մեթոդով։ Այդ մեթոդի էությունը տևղանքում եռանկյունիների ցաևցի ստեղծման մեջ է, որտեղ մեծ ճշտությամբ չափված ներքին անկյունների և կողմերից մեկի միջոցով, եռանկյունաչափական սկզբունքով որոշում են մնացած եռանկյունիների կողմերի երկարությունները և եռանկյան գագաթների կոորդինատները։ Պլաններ և քարտեզներ կազմելու համար կետերի բարձրությունները որոշում են գլխավորապես երկրաչափական նիվելիրացման միջոցով։ ՍՀՄ-ում կետերի բարձրությունները որոշում են [[Բալթիկ ծով]]ի [[Կրոնշտադ]] կղզու խորաչափի մակարդակից։ Գեոդեզիական հենման կետերը տեղանքում ամրացվում են հատուկ նշաններով։ Պլաններ և քարտեզներ կազմելու նպատակով, Գեռիդի ուսումնասիրում է տեղանքում չափումներ կատարելու մեթոդներն ու տեխնիկան, որոնց ամբողջությունը կոչվում է տեղագրական հանույթ, իսկ Գեռիդի համապատասխան բաժինը՝ տեղագրություն (տոպոգրաֆիա)։ Ներկայումս տևրիտորիայի օգտագործման ևետ կապված ոչ մի ինժեներատեխնիկական միջոցառում չի կարող կատարվել առանց տեղագրական քարտեզի։ Գեոդեզիական չափումները լայնորեն կիրառվում են նաև օգտակար հանածոների հետախուզման, բնակավայրերի պլանավորման, հողաշինարարության և այլ բնագավառներում։
 
== Գեռիդիը ծագումը ==
Գեռիդիը ծագել է հեռավոր անցյալում, երբ պահանջ է առաջացել ուսումնասիրել երկրի մակերևույթը հողաչափության և տնտեսական նպատակներով։( Մ. թ․ ա․թ․ա․ [[7-րդ դար]]․) [[Բաբելոն]]ում և Ասորեստտնում կավե տախտակների վրա աշխարհագրական քարտեզներ էին կազմվում։ (Մ․ թ․ ա․Մ․թ․ա․ [[6-րդ․ դար]]) երևան են գալիս ենթադրություններ երկրի գնդաձևության վերաբերյալ, իսկ (մ․ թ․ ա․մ․թ․ա․ [[4րդ]] դար) հայտնի են դառնում դրա մի շարք ապացույցներ։ Այդ ժամանակվանից Գեռիդի ստացել է ներկայիս իր անունը և առանձնացվել որպես ինքնուրույն գիտություն։ Երկրի չափերի մասին տեղեկություններ իմանալը անհրաժեշտ էր աշխարհագրական քարտեզներ կազմելու համար (առևտուր, ծովագնացություն, ռազմ, գործ)։
 
== Ժամանակակից Գեռիդի զարգացումը ==
Ժամանակակից Գեռիդի զարգացումը սկսվում Է ([[17-րդ դար]]) երբ ստեղծվեցին դիտախողովակը և անկյունաչափական գործիք թևոդոլիտը, ապա՝ տրիանգուլյացիան։ [[Ռուսաստան]]ում ([[17-րդ դար]]) վերջերին կատարվել են առաջին տեղագրական հանույթները։ Դրանք այնուհետև ընդգրկել են ամբողջ Ռուսաստանի տերիտորիան։ Տոկտեմբերյան հեղափոխությունից հետո Գեռիդի և գեոդեզիական աշխատանքները ստացան զարգացման լայն ասպարեզ, կապված ԽՍՀՄ տնտեսության զարգացման հետ։ [[1919]] թվականինին կազմակերպվեց Բարձրագույն գեոդեզիական վարչությունը (ներկայումս՝ [[ԽՍՀՄ]] Մինիստրների սովևտին կից գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչություն)։ Սովետական ժամանակաշրջանում ամբողջ երկրով մեկ ստեղծվեց տրիանգուլյացիոն ցանց։ ԽՍՀՄ ամբողջ տերիտորիայի համար ստեղծված է մեծ մասշտաբի քարտեզ, իսկ տերիտորիայի նշանակալի հատվածի համար կատարված են ավելի խոշոր մասշտաբի հանույթներ։ Աստղաբաշխական գեոդեզիական և գրավիմետրական աշխատանքների հիման վրա որոշված են երկրի էլիպսոիդի նոր՝ [[կրասովսկու]] ու էլիպսոիդի, չափերը։ Գեռիդի բնագավառում գիտական հարցերը մշակվում են գեոդեզիայի, քարտեզագրության և աերոֆոտոհանույթի կենտրոնական Գիտահետազոտական ինստիտուտում և այլ գիտական հիմնարկնևրում։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:աշխարհագրական գիտություններ]]
[[Կատեգորիա:Գեոդեզիա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գեոդեզիա» էջից