«Իզոգծեր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 127 բայտ ,  6 տարի առաջ
չ (մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (5))
'''Իզոգծեր''' (<իզո.• •), գծեր, որոնք աշխարհագրական, երկրաբանական [[քարտեզ]]ների, կտրվածքների և [[գրաֆիկա|գրաֆիկ]]ների վրա իրար են միացնում որևէ մեծության համարժեք կետերը։ Արտահայտում են հետազոտվող մեծության անընդհատ փոփոխությունը՝ կախված երկու այլ փոփոխական մեծություններից (աշխարհագրական լայնությունից և երկարությունից քարտեզի վրա)։ Քարտեզներում օգտագործվում են անընդհատ կամ տարածության մեջ աստիճանաբար փոփոխվող մեծությունների (օդի ջերմաստիճանի) արժեքների որոշման համար։ Իզոգծերի օգնությամբ ցույց են տրվում երևույթների քանակական բնութագրումների փոփոխությունը ժամանակի ընթացքում (Երկրի մագնիսականության բաղադրիչների դարավոր փոփոխությունները), շարժման արագությունը (քամու արագությունը), տևողությունը (ձնածածկ օրերի թիվը), կրկնությունը կամ հավանականությունը ([[ամպրոպ]]ների կրկնությունը)։ Եթե անկախ փոփոխականներից նույնիսկ մեկը ոչ թե աշխարհագրական [[կոորդինատ]] է, այլ որևէ ուրիշ մեծություն, իզոգծեր կոչվում են [[իզոպլետ]]ներ։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Քարտեզագրություն]]
[[Կատեգորիա:Տեղագրություն]]
[[Կատեգորիա:Իզոգծեր]]
163 375

edits