«Ծովակաղամբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ մանր-մունր, փոխարինվեց: →
Տող 28.
'''Ծովակաղամբ''', '''թերփինգ''' կամ '''թրփնակ''', [[կաղամբազգիներ]]ի (Brassicaceae) ընտանիքի Crambe ցեղի martima տեսակին պատկանող բանջարատեսակ։ Ունի մեծ տարածվածություն։ Վայրի վիճակում աճում է ծովամերձ խոնավ [[ավազ]]ներում` [[Սև ծով]]ի ափերին, [[Կովկաս]]ում, [[Ղրիմ]]ում, [[Միջերկրական ծով]]ի և [[Ատլանտյան օվկիանոս]]ի հյուսիսային ափերին։ Ցրտադիմացկուն և խոնավասեր բույս է։
 
Սննդի մեջ օգտագործվում է ծովակաղամբի չբացված տերևներով երիտասարդ տերևակոթը` տերևը նախոօրոք մաքրելուց, եփելուց և [[Աղաջուր|աղաջրում]] յուղով տապակելուց հետո։ Թարմ վիճակում ծովակաղմաբն օգտագործվում է որպես հակալնդախտային միջոց։ Բացի երիտասարդ տերևակոթերից, սննդի մեջ են օգտագործվում նաև երիտասարդ ծաղկաճյուղերը` մինչև ծաղկելը, որոնք աչքի են ընկնում նրբությամբ և համային հատկություններով։ Սննդի մեջ եփված և տապակած վիճակում օգտագործվում են բույսի [[Արմատ (բուսաբանություն)|արմատ]]ները, որոնք պարունակում են [[օսլա]]։
 
Հարուստ է [[Վիտամին A|A]], [[Վիտամին B1|B1]], [[Վիտամին B2|B2]], [[Վիտամին PP|PP]] վիտամիններով, [[շաքարներ]]ով և [[հանքային աղեր]]ով, երիտասարդ տերևներում և տերևակոթերում առկա է 80-100 մգ% [[վիտամին C]]։