«Անձնային իմաստներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (113)
չ մանր-մունր, փոխարինվեց: ։Կ → ։ Կ, → (16)
Տող 5.
=== Հոգեվերլուծական մոտեցում ===
[[Հոգեվերլուծություն]]ը դասվում է այն [[տեսություն]]ների շարքին, որոնք փորձում են պնդել, որ [[վարք]]ն ունի որոշակի իմաստ, որը կարելի է դուրս բերել այդ իմաստի պատմությունից։
[[Ֆրոյդ Զիգմունդ|Ֆրոյդի]], [[Ալֆրեդ Ադլեր]]ի, [[Կառլ Յունգ]]ի տեսություններն ընգրկում են իմաստի խնդրին վերաբերող ավելի ուշ մոտեցումների գրեթե բոլոր հիմնական գաղափարները։ ֆրոյդը ցույց է տվել ոչ կամային վարքային [[դրսևորում]]ների և [[ֆանտազիա]]ների իմաստավորված բնույթը` կապ սահմանելով անձի ակտուալ [[դրդապատճառ]]ների և կյանքի պատմության միջև։ Ադլերն ուշադրություն է դարձրել կյանքի իմաստի հետ վարքային իմաստների վերջնական կապերին, մշակել կյանքի իմաստի և [[հոգեկան գործընթաց]]ների վրա նրա [[ազդեցություն|ազդեցության]] առաջին հոգեբանական տեսությունը, ինչպես նաև ուշադրություն դարձրել սուբյեկտիվ իմաստի վրա, որը մարդու համար ձեռք է բերում նրա [[կենսագործունեություն|կենսագործունեության]] հանգամանքը։ Յունգն ավելի վաղ, քան Ադլերը, նշել է մարդու ֆունդամենտալ [[ուղղվածություն]]ը իր կյանքի իմաստի որոնման համար` այն ներկայացնելով որպես հատուկ [[խնդիր]] և [[պահանջմունք]], ինչպես նաև ընդգծել է և´ կյանքի անհատական իմաստի, և´ [[երազ]]ի ու ֆանտազիայի պրոդուկտների իմաստի սոցիոմշակութային պայմանավորվածությունը։
Ադլերի և Յունգի մոտ իմաստը հանդես է գալիս երկակիորեն. մի կողմից այն բազիսային ինտեգրալ կազմավորում է, որը պատճառավորում է անհատի ամբողջ [[կեսագործունեություն|կեսագործունեության]] բովանդակությունն ու ուղղվածությունը, իսկ մյուս կողմից` որպես դրդապատճառներից և մի շարք այլ գործոններից ածանցված, գործունեության և անհատի [[Գիտակցություն|գիտակցության]] մասնավոր կառուցվածքային տարր։ Փաստացի, այստեղ կարելի է նշել հոգեբանական երկու իրականությունների մասին, թեև փոխկապակցված։ Եվ պատահական չէ, որ հետագա [[հետազոտություն]]ներում այդ երկու իրականությունները տարանջատվել են. որոշ մոտեցումներում իմաստը ներկայացվում է որպես ինտեգրալ կազմավորում, իսկ մյուսներում` որպես ածանցյալ կառուցվածքային տարր։
 
Տող 23.
=== Ժոզեֆ Նյուտտենի վարքային տեսությունը ===
Ըստ [[Ժոզեֆ Նյուտտեն]]ի՝ վարքն ընդհանրապես հարաբերվում է իմաստավորված [[իրավիճակ]]ի հետ իմաստավորված աշխարհում։ Մեզ շրջապատող [[օբյեկտ]]ներն իմաստավորված են. «գործընթացը, որի ընթացքում օբյեկտն ընկալվում է որպես իմաստ ունեցող, ներառում է այդ օբյեկտի դերի իրացում ընդհանուր վարքային [[գեշտալտ]]ում»։
Միջավայրը, օբյեկտներն ու իրավիճակներն իմաստ ունեն միայն գործող [[սուբյեկտ]]ի նկատմամբ։ Ըստ Նյուտտենի` իմաստը կառուցվում է իրավիճակի և [[մոտիվացիա]]յի միջև։ Իմաստավորված իրավիճակները կառուցվում են մարդու կողմից [[տեղեկատվություն|տեղեկատվության]] մշակման և աշխարհի կոնցեպտուալ պատկերի կառուցման գործընթացում։ Իրավիճակի և օբյեկտների իմաստով դրվում և ուղղորդվում է կոնկրետ վարքը։
Նյուտտենի տեսության հետ որոշակիորեն հարաբերվում է [[Ռոլո Մէյ]]ի` մարդկային վարքի էքզիստենցիալ տեսությունը: Մարդու վարքը հասկանալու համար անհրաժեշտ է բացահայտել նրա իմաստը: Դրա հետ մեկտեղ ցանկացած փոխըբռնում հիմնվում է համատեղ իմաստային մատրիցայի վրա. [[ընկերություն]]ն ու [[սեր]]ը պահանջում են, որպեսզի մենք մասնակցենք ուրիշի իմաստային մատրիցային` չհրաժարվելով մերից։ «Այսպիսի եղանակով մարդկային գիտակցությունը հասկանում է, աճում է, փոխվում է, լուսավորվում և իմաստավորվում»։
 
=== Ջորջ Կելիի անձնային կոնստրուկտների տեսությունը ===
Տող 36.
=== Գործունեության տեսություն ===
[[Գործունեության տեսություն|Գործունեության տեսության]] մեջ իմաստի վերաբերյալ տեսական պատկերացումները դիտարկվում են մարդու գործունեության, կենսագործունեության համատեքստում։
Այս ուղղության հիմքում ընկած են Վիգոտսկու պատմամշակութային հայեցակարգի շատ դրույթներ։ [[Լև Վիգոտսկի]]ն առաջիններից մեկն է խորհրդային հոգեբանության մեջ անդրադարձել իմաստի խնդրին` որպես հոգեբանական կատեգորիայի։ Ի սկզբանե, իմաստը նրա կողմից դիտարկվել է որպես հոգելեզվաբանական կատեգորիա։ Այնուհետեև, Վիգոտսկին իմաստի հասկացությունը տեղափոխում է մարդկային գիտակցության ոլորտ` նշելով, որ «գիտակցությունն ամբողջությամբ ունի իմաստային կառուցվածք»։
Մշակելով [[բարձրագույն հոգեկան ֆունկցիա]]ների խնդիրը, [[աֆեկտ]]ի և ինտելեկտի հարաբերակցությունը` Վիգոտսկին առաջադրում է գործունեության իմաստային կարգավորման հարցը։ Սահմանելով իմաստը` որպես հոգեբանական բոլոր գործոնների համագումար, բարդ դինամիկ կազմավորում` նա ներմուծում է [[իմաստային դաշտ]] հասկացությունը, որը հասկացվում է որպես մարդու կողմից գիտակցվող իր վարքի ակտուալ վիճակ։ Այս դրույթը մեծապես հարաբերվում է [[Կուրտ Լևին]]ի կյանքի տարածության հասկացության հետ։ Ի տարբերություն Լևինի` Վիգոտսկին չի տարանջատում իրավիճակի դինամիկան ինտելեկտից։ Ըստ նրա` դինամիկ իմաստային [[համակարգ]]ը` որպես ամբողջական բաղադրիչ, ներառում է իր մեջ աֆեկտիվ և ինտելեկտուալ գործընթացներ` իրենց միասնությամբ։ Ծագած ապրումը (իրականության նկատմամբ աֆեկտիվ վերաբերմունքը) հանդես է գալիս որպես դինամիկ համակարգի միավոր։
Վիգոտսկու «ապրում» հասկացությունը հիմք հանդիսացել [[Ալեքսեյ Լեոնտև]]ի կողմից մշակված անձնային իմաստի խնդրի համար գործունեության տեսության մեջ։
Վերլուծելով մարդկային գործունեության կառուցվածքը, հաստատելով օբյեկտիվ հարաբերություններ նրա օբյեկտիվ բաղադրիչների միջև` Լեոնտևը ցույց է տվել, որ իմաստը ստեղծվում է սուբյեկտի կողմից իր և այն բանի միջև հարաբերության արտացոլման արդյունքում, ինչին ուղղված են նրա գործողությունները։ Հենց նպատակի նկատմամբ նրա [[դրդապատճառ]]ի հարաբերություն է առաջացնում անձնային իմաստ` ընդգծելով, որ իմաստաձևավորող ֆունկցիան այդ հարաբերության մեջ պատկանում է դրդապատճառին։ Ծագելով գործունեության մեջ` իմաստը դառնում է մարդկային գիտակցության միավոր։ Իմաստը չի պատկանում սուբյեկտին։ Իմաստը սուբյեկտիվ-օբյեկտիվ կատեգորիա է։ Մարդու համար սկզբում իմաստը հանդես է գալիս որպես հասարակական նշանակություն, և միայն հետո` իմաստ նրա համար։ Ըստ Ա. Լեոնտևի` անձնային իմաստ հասկացության տակ թաքնված է անձի համակարգային հոգեբանական հետազոտության կարևորագույն խնդիրներից մեկը։
Վիգոտսկու և Ա. Լեոնտևի աշխատանքներում արծածված [[դրույթ]]ները հետագայում արտացոլվել են գործունեության տարբեր ասպեկտների հետ կապված իմաստի խնդրի [[մշակում]]ներում։
 
=== Օլեգ Տիխոմիրով. Մտածողության իմաստային կառուցվածք===
Ուսումնասիրելով իմաստային կարգավորման օրինաչափությունները մտավոր խնդիրների լուծման [[համատեքստ]]ում` Տիխոմիրովը` որպես կարգավորման միավոր, առանձնացնում է վերջնական նպատակի բազմակի վերափոխվող իմաստը։ Հենց վերջնական նպատակի իմաստն էլ պայմանավորում է իրավիճակի իմաստն ամբողջությամբ։
 
===Ֆյոդոր Վասիլյուկի մոտեցումը իմաստի վերաբերյալ===
[[Ֆ. Վասիլյուկ]]ն անդրադարձել է [[կամային գործընթաց]]ներով իմաստի պայմանավորվածության խնդրին։
Իմաստը` որպես կենսական հարաբերությունների ամբողջական համագումար, Վասիլյուկի մոտ համարվում է «անձի դրդապատճառա-արժեքային համակարգի պրոդուկտ և հասկացվում որպես ինչ-ոչ ներքին և սուբյեկտիվ»։ Իմաստ հասկացությունը սերտ կապված է [[ժամանակային հեռանկար]]ի հետ։ Նա նշում է, որ թեև իմաստը ինքնին «անժամանակային է», այն մարմնավորվում է ժամանակային ձևում` որպես «իմաստային ապագա»։ Ակնհայտ է, որ իմաստը չի կարող գոյություն ունենալ զարգացման, հեռանկարի, ապագայի համատեքստից դուրս, որը Վասիլյուկը պատկերավոր անվանում է «իմաստի տուն»։ Ըստ նրա` «իմաստային ապագան» իրականության նկատմամբ իմաստի հարաբերության արտացոլումն է։
 
===Ալեքսանդր Ասմոլով. Իմաստը անձի կառուցվածքում===
Տող 58.
 
== Անձնային իմաստների մակարդակային կառուցվածքը==
«Իմաստի» վերաբերյալ տարբեր հոգեբանական մոտեցումներ ընդհանրացնելով՝ կարելի է ներկայացնել նրանց մակարդակային կառուցվածքը։
Այսպիսի համակարգի առաջին մակարդակը կենսաբանորեն պայմանավորված իմաստների մակարդակն է։ Նրանք ծագում են [[զգայություն]]ների հիմքի վրա և պայմանավորում [[օրգանիզմ]]ի [[գործառնություն]]ը և շրջապատող իրականության ֆիզիկական ներգործության նկատմամբ նրա ռեակցիաները։ Այստեղ իմաստները ներկայացված են որպես [[շրջապատող միջավայր]]ի փոփոխությունների նկատմամբ օրգանիզմի [[կենսաբանական ադապտացիա]]յի գործոններ։ Անկակսած, իմաստների այդ մակարդակը չի կարելի անվանել անձնային, քանի որ այդ իմաստները պայմանավորված են ոչ թե անձով, այլ ամբողջ կենդանական կյանքի բնույթով։Կենսաբանականբնույթով։ Կենսաբանական իմաստների մակարդակը մեծապես պայմանավորում է զգայությունների առաջնային մեկնաբանությունը և հիմնային է [[պահանջմունք]]ների, [[դրայվ]]երի, դրդապատճառների ծագման համար։
Երկրորդ մակարդակում, իմաստները կրում են անհատական բնույթ և արտացոլում անձի [[պահանջմունքային ոլորտ]]ը։ Դրանք դեռ թույլ գիտակցվող կազմավորումներ են, որոնք արտահայտում են դրդապատճառի հարաբերութունը նպատակի հետ։ Այդ հարաբերութունը մոտիվացնող նպատակների դերում հանդես են գալիս [[ցանկություն]]ները, առարկայական աշխարհի տարրերը և սոցիալական միջավայրի սահմանափակումները։ Իրականության տարրերի նկատմամբ հարաբերությունները կառուցվում են որոշակի գիտելիքների վրա, որոնք կրում են [[պատկերացում]]ների բնույթ։
Երրորդ մակարդակն անձնային իմաստներն են։ Դրանք կայուն անձնային կազմավորումներ են, որոնք միջնորդավորում են մարդու կենսագործունեությունը։ Այս մակարդակում իմաստները հանդես են գալիս անձի արժեքային կողմնորոշիչների դերում, որոնց հիմնական ֆունկցիան է անձի ինտեգրացիան սոցիալական կյանքի պայմաններում։ Ինտեգրացիան ենթադրում է [[«Ես» կոնցեպցիա]]յի ձևավորման բավական բարձր մակարդակ, իմաստային վերաբերմունք սեփական ընդունակություններին, [[սոցիալական դեր]]երին այլ մարդկանց և աշխարհին ամբողջությամբ։
Աձնային իմաստների համակարգի չորրորդ մակարդակն արտացոլում է մարդու կենսաիմաստային հարաբերությունները` ինքն իր, աշխարհի, այլ մարդկանց նկատմամբ։ Դա մարդու կողմից իր կյանքի ամբողջական [[ընկալում]]ն է։
Օբյեկտիվ իրականության ցանկացած տարր իր իմաստային բովանդակությունը ստանում է` շնորհիվ այն բանի, որ նրան հաղորդվում է իմաստ։ Իմաստի հաղորդման ակտի շնորհիվ մարդն ընկալվող իրը կապի մեջ է դնում իր սուբյեկտիվ իրականության հետ։
 
== Աղբյուրներ ==
# Асмолов А.Г. Психология личности М.։ Изд.-во МГУ, 1990.-367с.