«Տեկտոնական շարժումներ»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր, փոխարինվեց: →
(հեռացվել է Կատեգորիա:Երկրագունդ, ավելացվեց Կատեգորիա:Տեկտոնիկա ՀոթՔաթ գործիքով)
չ (մանր-մունր, փոխարինվեց: →)
'''Տեկտոնական շարժումներ'''՝ [[Երկիր|երկրի]] ([[մոլորակ]]ների) արտաքին կոշտ թաղանթի (տեկտոնասֆերայի) և նրա առանձին մարզերի [[դար]]ավոր խոշոր ձևափոխություններ (դեֆորմացիաներ) ու տեղափոխություններ, որոնք պայմանավորված են մոլորակի տիեզերական ակտիվությամբ։
== Տեկտոնասֆերա ==
Տեկտոնասֆերայի բնական վիճակ է համարվում իզոստատիկ վիճակը, երբ նրա մեջ մտնող խոշոր [[զանգված]]ները տեղաբաշխվում են հիդրոստատիկ հավասարակշռության [[սկզբունք]]ով, [[զանգված]]ների համակարգի պոտենցիալ էներգիան [[ձգտում]] է նվազագույնի և ապահովվում է համակարգի կայունությունը։ Վերջինիս կորուստն արտահայտվում է լիթոսֆերայի ռեգիոնալ կամ [[մոլորակ]]ային մասշտաբի խզումներով, ճկվածքներով, [[կամար]]աձև բարձրացումներով, ռիֆտերով ու ավլակոգեններով։ Այս տեկտոնական շառժումները կոչվում են դեստրուկտիվ շարժումներ (ըստ Հ․ Շտիլլեի)։ Նշված ուժերի ազդեցության տակ լիթոսֆերայի առանձին նեղ գոտիներում տեղի է ունենում լարումների կենտրոնացում, որի հետևանքով լիթոսֆերայի հաստվածքում առաջանում են խզման ու կատակլազի զոնաներ ու պլաստիկ շառնիներ (գեոսինկլինալային և գեոռիֆտոգեն զոնաներ), լիթոսֆերան տրոհվում է բլոկների, որոնք, մխրճված լինելով կիսահեղուկ աստենասֆերայի մեջ, տեկտոնական ցիկլի վերջում ձգտում են միմյանց հետ հավասարակշռվել իզոստազիայի սկզբունքով։
Տեկտոնասֆերայի զանգվածների շարժման մի ուրույն խումբ են կազմում ակնթարթային տեղաշարժերը և դրանց հետ կապված ցնցումները, որոնց ընդունված է անվանել սեյսմիկ շարժումներ։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Տեկտոնիկա]]
281 469

edits