«Զոհաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նշել այլ աղբյուրներ, բացի ՀՍՀ–ից։
չ մանր-մունր, փոխարինվեց: →
Տող 1.
'''Զոհաբերություն''', կուռքերին, աստվածներին, ոգիներին, սրբերին ընծա, զոհ մատուցելը և դրա արարողությունը, աստծուց և այլ գերբնական ուժերից ողորմածություն հայցելու, նրանց նվիրվածություն ու երախտագիտություն արտահայտելու ձև։ Մարդկանց կրոնական պատկերացումների և սոցիալ֊տնտեսական պայմանների էվոլյուցիային զուգընթաց զոհաբերության դրսևորումները փոփոխվել են։ Հայտնի են այլ զոհաբերության բազմապիսի ձևեր, հասարակ, անարյուն (ուտելուց ու խմելուց առաջ աստվածների, ոգիների պատվին «ցողելը» կամ «հեղելը») և արյունոտ ու վայրագ (մարդկային զոհաբերությամբ, «հեկատոմբ»՝ 100 և [[զինվոր]]ների զոհաբերությամբ)։ Զոհաբերությամբ ահավոր դաժան ձենր են երեխաների զոհաբերությունը ([[Փյունիկ]]իա, [[Կարթագեն]]), կրոնական ինքնազոհումը ([[Հնդկաստան]], [[Ճապոնիա]]), ինքնաամորձատումը ([[Կիբելա]]յի պաշտամունքը, [[Փոքր Ասիա]]յի սկոպեցներինը ցարական [[Ռուսաստան]]ում)։ Զոհաբերությունը հիմնականում կատարվել է զոհարաններում։ Հասարակական անհավասարության առաջացմամբ կրոնի սպասավորները հավատացյալներից պահանջել են ավելի առատ զոհաբերությունը, որ դրսևորվել է նաև նվիրատվությունների ու պարգևների ձևով (վաղ ժամաևակներում [[տաճար]]ներիը, ավելի ուշ՝ [[եկեղեցի]]ների և վանքերի օգտիև, պաշտելով դրանց տնտեսական հզորացմանը)։ ժամանակակից կրոնները պահպանում են զոհաբերելու հին սովորույթը, որին տուրք են տալիս հետամնաց և սևահավատ մարդիկ։ Զոհաբերության տարբեր տեսակևեր են եղել նաև [[Հայաստան]]ում։ Արձանագրություններում հիշատակվում է [[Ուրարտու|Ուրարտու]] աստվածներին տրվող կենդանական զոհերի, նրանց քանակի մասին։ Այսպես, [[Խալդի]] աստծուն զոհաբերվել է 6 ուլ, 17 ցուլ, 34 ոչխար, [[Թեյշեբա]] աստծուն՝ 6 ցուլ, 12 ոչխար, [[Շիվինի]] աստծուն՝ 4 եզ, 8 ոչխար։{{փաստ}} Հայ հեթանոսական բոլոր աստվածներին նույնպես մատուցվել են զոհեր։ [[Արամազդ]]ին՝ սպիտակ կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի), [[Անահիտ]]ին՝ եզներ, երինջ և այլն։{{փաստ}} Ըստ ավանդության, [[Արտաշես Ա|Արտաշես]] թագավորին հուղարկավորելիս մարդիկ են ինքնազոհվել։{{փաստ}} Զոհաբերություն նշանակությամբ գործածվել են նաև «ընծա», «ձոն», «պատարագ», «հաշտ» (այստեղից՝ «հաշտից տեղիք» արտահայտությունը հասկացությունները։
 
{{ՀՍՀ}}