«Բնիկ հայերեն բառեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բնիկ հայերեն բառեր''', հայերենի այն բառերը, որոնք կազմում են նախնական հնդեվրոպական բառապաշ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Բնիկ հայերեն բառեր''', [[հայերեն]]ի այն [[բառ]]երը, որոնք կազմում են նախնական հնդեվրոպական [[բառապաշար]]ը կամ կերտվել են հետագայում հայերենի բառապաշարային նյութի հիման վրա: Դրանք հնդեվրոպական ծագում ունեցող բառարմատները կամ արմատական բառերն են, որոնք [[գրաբար]]ից, [[միջին հայերեն]]ից և հայերենի [[բարբառ]]ներից փոխանցվել են ժամանակակից հայերենին, ինչպես նաև վերոնշյալ [[Արմատ (բառագիտություն)|արմատ]]ներով կամ արմատական բառերով լեզվի զարգացման հին ու նոր շրջաններում կազմված բաղադրությունները:
 
Հայերեն գրավոր հուշարձաններով ավանդված մոտ 11000 բառարմատներից, ըստ [[Հրաչյա ԱճառյանիԱճառյան]]ի տվյալների<ref name="ՀԱ1">Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, Ա մաս, Երևան, 1940, էջ 108-112:</ref>, հնդեվրոպական ծագում ունեն հայերեն մոտ 930 բառեր: Բացի դրանցից` Հ. Աճառյանն<ref name="ՀԱ1" /> ու [[Գ ՋահուկյանըՋահուկյան]]ը<ref>Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972, էջ 283-299:</ref> բնիկ հայերեն բառերին ավելացնում են նաև բարբառներում պահպանված գավառական մի շարք բառեր, որոնցից են` ''բոթել, բոռալ, լակ, կուլա, նան, շիվ, փիփերդ'' և այլն: Այսպիսով, գրավոր հուշարձաններով վկայված ու բարբառներում պահպանված հնդեվրոպական ծագում ունեցող բառարմատների ընդհանուր թիվն անցնում է 1200-ից: