«Անձնային իմաստներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
Ըստ [[Ժոզեֆ Նյուտտեն|Ժոզեֆ Նյուտտենի]]՝ վարքն ընդհանրապես հարաբերվում է իմաստավորված [[իրավիճակ|իրավիճակի]] հետ իմաստավորված աշխարհում: Մեզ շրջապատող [[օբյեկտ|օբյեկտներն]] իմաստավորված են. «գործընթացը, որի ընթացքում օբյեկտն ընկալվում է որպես իմաստ ունեցող, ներառում է այդ օբյեկտի դերի իրացում ընդհանուր վարքային [[Գեշտալտ|գեշտալտում]]»:
Միջավայրը, օբյեկտներն ու իրավիճակներն իմաստ ունեն միայն գործող [[Սուբյեկտ|սուբյեկտի]] նկատմամբ: Ըստ Նյուտտենի` իմաստը կառուցվում է իրավիճակի և [[Մոտիվացիա|մոտիվացիայի]] միջև: Իմաստավորված իրավիճակները կառուցվում են մարդու կողմից [[տեղեկատվություն|տեղեկատվության]] մշակման և աշխարհի կոնցեպտուալ պատկերի կառուցման գործընթացում: Իրավիճակի և օբյեկտների իմաստով դրվում և ուղղորդվում է կոնկրետ վարքը:
Նյուտտենի տեսության հետ որոշակիորեն հարաբերվում է [[Ռ.Ռոլո Մէյ|Ռ.Ռոլո Մէյի]]` մարդկային վարքի էքզիստենցիալ տեսությունը: Մարդու վարքը հասկանալու համար անհրաժեշտ է բացահայտել նրա իմաստը: Դրա հետ մեկտեղ ցանկացած փոխըբռնում հիմնվում է համատեղ իմաստային մատրիցայի վրա. [[ընկերություն|ընկերությունն]] ու [[սեր|սերը]] պահանջում են, որպեսզի մենք մասնակցենք ուրիշի իմաստային մատրիցային` չհրաժարվելով մերից: «Այսպիսի եղանակով մարդկային գիտակցությունը հասկանում է, աճում է, փոխվում է, լուսավորվում և իմաստավորվում»:
 
=== Ջորջ Կելիի անձնային կոնստրուկտների տեսությունը ===