«Անձնային իմաստներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
Այսպիսով, Ֆրանկլի համար իմաստի ձեռք բերումն ու իրացումը հանդես են գալիս որպես մարդու առջև դրված խնդիր, որի լուծմանն է նա ուղղորդում իր բոլոր [[ջանքեր|ջանքերը]], ընդ որում, նրա լուծման [[հաջողություն|հաջողությունը]] երաշխավորված չէ, իսկ անհաջողությունը հանգեցնում է անձնային զարգացման լուրջ խանգարումների: Կարևոր են Ֆրանկլի դրույթներն իմաստային հատուկ իրականության, իմաստային չափման մասին, որոնք չեն հանգեցվում հոգեկան իրականությանը:
 
=== Ֆենիքսի մոտեցումը «իմաստի» վերաբերյալ ===
Անձնական և [[սոցիալական իրականություն|սոցիալական իրականության]] ինտեգրացիայի ասպեկտում իմաստի առավել քիչ զարգացած մոտեցում է Ֆենիքսի տեսությունը: Ֆենիքսը նույնպես մարդու էությունը կապում է իմաստի իրագործման նրա ուղղվածության հետ: Նա առանձնացնում է չորս պարամետրեր. 1) ապրում, ռեֆլեքսիվ [[ինքնագիտակցություն]], որը միջնորդավորում է վարքային [[ռեակցիա|ռեակցիաները]], 2) այդ ապրումի կառուցվածքավորման տրամաբանական սկզբունքներ, 3) պոտենցիալ [[համակցություն|համակցությունների]] բազմությունից նշանակալից իմաստների ընտրություն, 4) իմաստային կառույցների արտահայտում` համապատասխան սիմվոլիկ ձևերի միջոցով: Իմաստների կարևոր բնութագիր է նրանց [[սոցիալականություն|սոցիալականությունը]]: Ֆենիքսի մոտ իմաստները հանդես են գալիս որպես [[Ուսուցում|ուսուցման]] [[առարկա]]. «[[Գիտելիք|գիտելիքի]] տարբեր կառույցներ տարբեր իմաստների էությունն են»: