«Անձնային իմաստներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 26.
Նյուտտենի տեսության հետ որոշակիորեն հարաբերվում է [[Ռ. Մէյ|Ռ. Մէյի]]` մարդկային վարքի էքզիստենցիալ տեսությունը: Մարդու վարքը հասկանալու համար անհրաժեշտ է բացահայտել նրա իմաստը: Դրա հետ մեկտեղ ցանկացած փոխըբռնում հիմնվում է համատեղ իմաստային մատրիցայի վրա. [[ընկերություն|ընկերությունն]] ու [[սեր|սերը]] պահանջում են, որպեսզի մենք մասնակցենք ուրիշի իմաստային մատրիցային` չհրաժարվելով մերից: «Այսպիսի եղանակով մարդկային գիտակցությունը հասկանում է, աճում է, փոխվում է, լուսավորվում և իմաստավորվում»:
 
=== Ջորջ. Կելիի անձնային կոնստրուկտների տեսությունը ===
[[Ջորջ. Կելի|Ջորջ. Կելիի]] անձնային կոնստրուկտների տեսությունը կարելի է անվանել ուղղակիորեն անձնային իմաստների տեսություն: Կոնստրուկտներն իրենից ներկայացնում են իրադարձությունների դասակարգման և գնահատման սուբյեկտիվ [[պարամետր|պարամետրեր]], որոնք պարտադիր չէ` արտահայտված լինեն բառացի: Իրադարձությունների իմաստները, ըստ Կելիի, սուբյեկտիվ են և միայն պրոյեկտվում են աշխարհում: Իմաստները, որոնք մենք վերագրում ենք իրադարձություններին, արմատավորվում են այդ իրադարձությունների պատճառների և [[հետևանք|հետևանքների]] սուբյեկտիվ գնահատականում` նրանց [[Ժամանակ|ժամանակային]] դինամիկայով: Կյանքի իմաստավորվածությունը Կելին կապում է ներկայում [[Անցյալ|անցյալը]], [[ներկա|ներկան]] և [[ապագա|ապագան]] տեսնելու [[Ընդունակություն|ընդունակության]] հետ:
 
===Ֆենոմենոլոգիական հոգեբանություն. Յուջին Ջենդլին===
«Իմաստը ձևավորվում է ապրումի և ինչ-ոչ բանի [[փոխազդեցություն|փոխազդեցության]] մեջ, որն իրականացնում է սիմվոլիկ գործառույթ», իմաստը միշտ ներառում է որոշակի ասպեկտներ, որոնք տվյալ պահին խորհրդանշված չեն: Ապրվող իմաստների հիմնական բնութագրերը կապված են նրանց պոտենցիալ անսպառության հետ, հնարավորությամբ` հանդես գալու այլ իմաստների հետ բազմազան ֆունկցիոնալ հարաբերությունների մեջ` առաջացնելով նոր իմաստներ: Ապրումների առանձին ասպեկտներ նույնպես կարող են ձեռք բերել նոր սիմվոլիկ վերափոխումներ, հանդես գալ հոր հարաբերություններում: