«Էդուարդ Աղայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''Էդուարդ Աղայան''' ([[մարտի 16]], [[1913]], [[Մեղրի]] - [[դեկտեմբերի 29]], [[1991]], [[Երևան]]), հայ լեզվաբան:
 
Էդուարդ Աղայանը ծնվել է [[1913]] թվականի [[մարտի 16]]-ին [[Մեղրի]]ում։ 1928 թվականին ավարտել է տեղի 7-ամյա դպրոցը։ 1930-1932 թվականներին աշխատել է ՄեղրուկոլտնտեսությունումՄեղրու կոլտնտեսությունում` սկզբում որպես հաշվետար, ապա` հաշվապահ։ 1933 թվականից ուսանել է [[ԵՊՀ]] պատմագրական ֆակուլտետում` միաժամանակ աշխատելով ծխախոտի ֆաբրիկայում որպես հաշվապահ։
1938 թվականին ավարտել է համալսարանը և 1939 թվականին ընդունվել ասպիրանտուրա։ 1941-ին պաշտպանել է թեկնածուական («Մեղրու բարբառը»), 1945-ին` դոկտորական ատենախոսություն («Հայ լեզվաբանության պատմություն»)։ 1942 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 1946 թվականին` պրոֆեսորի կոչում։ 1953-ին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982 թվականին` ակադեմիկոս։
1932-ից մինչև կյանքի վերջը աշխատել է ԵՊՀ-ում, 1956-1985 թվականներին եղել է համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, 1968-1991 թվականներին` հայագիտական կենտրոնի ղեկավար, 1986-1989 թվականներին «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիր, 1953-1956` ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1948-1950` բանասիրության ֆակուլտետի դեկան։ Հայաստանի բուհերում կարդացել ընդհանուր լեզվաբանություն, լեզվաբանական ուսմունքի պատմություն, լեզվաբանության ներածություն, հայերենի համեմատական քերականություն, հայոց լեզվի պատմություն, գրաբարի, պարսկերենի, լատիներենի քերականություններ, արևելյան բանասիրություն և այլ դասընթացներ։
Էդուարդ Աղայանը տասնամյակներ շարունակ աշխատել է նաև ՀԽՍՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում։ 1950-1953թվականներին եղել է փոխտնօրեն, 1963-1991-ին` ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, 1947-1948 թվականներին` ՀԽՍՀ լուսավորության նախարարության բուհերի վարչության պետ։
Էդուարդ Աղայանը քանիցս մասնակցել է միջազգային գիտաժողովների (Երևան, [[Մոսկվա]], [[ԱՄՆ]], [[Հնդկաստան]] և այլն)։
 
1979 թվականից մինչև կյանքի վերջը եղել է լեզվաբանության գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ։ 1953 թվականին ընտրվել է Երևանի քաղխորհրդի, 1980թվականին և 1985թվականին` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
1970 թվականին Էդուարդ Աղայանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1983) շքանշանով, «Աշխատանքային արիություն» (1945), Խաչատուր Աբովյանի անվան մեդալով և մի շարք պատվոգրեր։