«Անձնային իմաստներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
«Իմաստը» չափազանց լայն հասկցություն է, որը նշանակալից տեղ է զբաղեցնում հումանիտար շատ գիտություններում` [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]], [[լեզվագիտություն|լեզվագիտության]], [[Սոցիոլոգիա|սոցիոլոգիայի]], [[մշակութաբանութուն|մշակութաբանության]], [[Հոգեբանություն|հոգեբանության]] մեջ:
Ընդհանուր սահմաններում «[[իմաստ]]» հասկացությանը կարող են տրվել մի քանի նշանակություններ` ինչպես առօրյա-կենցաղային, այնպես էլ գիտական` կախված դիտարկվող փաստից: Դա կարող է լինել իդեալական բովանդակություն, գաղափար, էություն, կոչում, ինչ-որ բանի վերջնական [[նպատակ]] ([[արժեք]], կյանքի իմաստ և այլն), ինչ-որ արտահայտության ամբողջական բովանդակություն, որը չի հանգեցվում նրա բաղկացուցիչ տարրերի և մասերի նշանակություններին, բայց սահմանում է այդ նշանակությունները։
Հոգեբանության մեջ «իմաստ» [[հասկացություն|հասկացությունն]] անքակտելիորեն կապված է, առաջին հերթին, [[Մարդ |մարդու]], նրա [[Անձ|անձի]], [[Կյանք|կյանքի]] և [[Գործունեություն|գործունեության]] հետ: Տարբեր հոգեբանական դպրոցներ, կախված ուսումասիրման [[օբյեկտ|օբյեկտից]], տարբեր կերպ են մեկանաբանում այն: Համապատասխանաբար, «իմաստ» հասկացությունը որպես հոգեկան ֆենոմեն դիտարկելիս անհրաժեշտ է հիմնվել անձի հասկացմանն ուղղված հոգեբանական մոտեցումների տեսական և մեթոդաբանական պատկերացումների վրա:
Իմաստի` որպես հոգեբանական [[կատեգորիա|կատեգորիայի]], խնդիրը գալիս է [[Վ. Դիլթեյ|Վ. Դիլթեյի]] «Նկարագրական հոգեբանությունից»: Նկարագրական, հասկացական հոգեբանության խնդիրը նա համաևում էր անձի հոգևոր կյանքի իմաստային բովանդակության բացահայտումը: Ինքը` Դիլթեյը չի օգագործում «իմաստ» տերմինը, այլ անձի հոգևոր կյանքը նկարագրելիս դիմում է այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են «կյանքի միավոր», «կյանքի արժեք», «կենսական կապ»: Ըստ Դիլթեյի` մարդու հոգևոր կյանքը գտնվում է շրջապատող [[իրականություն|իրականությա]]ն և հոգեֆիզիկական գործընթացների հետ նպատակահարմար, կառուցվածքային փոխկապվածության մեջ: Հոգևոր կյանքի կենտրոնը կազմում են [[դրդում|դրդումներն]] ու [[զգացում|զգացումները]], որոնք հարաբերվում են կյանքի արժեքներին: Արժեքավոր մարդու համար դառնում են միայն այն երևույթները, որոնք ապրվում են զգացումներում: Բայց կյանքի արժեքը կազմված չէ միայն այդպիսի զգացումներից և չի կարող հաստատվել միայն նրանց միջոցով: Մարդու գոյության մեջ արժեքավոր է կյանքի ամբողջական լցվածությունը: Մարդն այդ արժեքը տեղոփոխում է իր գործունեության, կենսական բոլոր [[Հարաբերություն|հարաբերությունների]], [[Ապրում|ապրումերի]], [[հայացք|հայացքների]] և [[Գաղափար|գաղափարների]] վրա, որոնցով լցված է նրա գոյությունը: Արտաքին աշխարհի հետ մարդու կապի կարգավորիչը հենց կյանքն է:
[[Շպրանգեր|Շպրանգերը]] հոգին դիտարկում է որպես կենսաբանական և հոգևոր [[կառուցվածք]], ընդ որում, իմաստներն առկա են այդ կառուցվածքներում որպես վերանհատական կազմավորումներ, որոնք իրականացնում են ինտեգրող և կարգավորիչ [[գործառույթ|գործառույթներ]]:
==Իմաստի վերաբերյալ տեսական պատկերացումներն արևմտյան հոգեբանության մեջ==