«Անձնային իմաստներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 34.
 
== «Իմաստի» կատեգորիան Խորհրդային հոգեբանության մեջ==
Խորհրդային հոգեբանության մեջ երկար ժամանակ անձնային իմաստն ընդունված էր սահմանել որպես այն օբյեկտների նկատմամբ անձի իրական [[վերաբերմունք|վերաբերմունքի]] անհատականացված [[արտացոլում]], որոնց համար ծավալվում է [[Գործունեություն|գործունեությունը]]. Վերջինս գիտակցվում է որպես «ինձ համար» նշանակություն»։
=== Գործունեության տեսություն ===
[[Գործունեության տեսություն|Գործունեության տեսության]] մեջ իմաստի վերաբերյալ տեսական պատկերացումները դիտարկվում են մարդու գործունեության, կենսագործունեության համատեքստում:
Այս ուղղության հիմքում ընկած են Վիգոտսկու պատմամշակութային հայեցակարգի շատ դրույթներ: [[Լև Վիգոտսկի|Լև Վիգոտսկին]] առաջիններից մեկն է խորհրդային հոգեբանության մեջ անդրադարձել իմաստի խնդրին` որպես հոգեբանական կատեգորիայի: Ի սկզբանե, իմաստը նրա կողմից դիտարկվել է որպես հոգելեզվաբանական կատեգորիա: Այնուհետեև, Վիգոտսկին իմաստի հասկացությունը տեղափոխում է մարդկային գիտակցության ոլորտ` նշելով, որ «գիտակցությունն ամբողջությամբ ունի իմաստային կառուցվածք»։
Մշակելով [[բարձրագույն հոգեկան ֆունկցիա|բարձրագույն հոգեկան ֆունկցիաներ]]ի խնդիրը, [[Աֆեկտ|աֆեկտի]] և ինտելեկտի հարաբերակցությունը` Վիգոտսկին առաջադրում է գործունեության իմաստային կարգավորման հարցը: Սահմանելով իմաստը` որպես հոգեբանական բոլոր գործոնների համագումար, բարդ դինամիկ կազմավորում` նա ներմուծում է [[իմաստային դաշտ]] հասկացությունը, որը հասկացվում է որպես մարդու կողմից գիտակցվող իր վարքի ակտուալ վիճակ: Այս դրույթը մեծապես հարաբերվում է [[Կ. Լևին|Կ. Լևինի]] կյանքի տարածության հասկացության հետ: Ի տարբերություն Լևինի` Վիգոտսկին չի տարանջատում իրավիճակի դինամիկան ինտելեկտից: Ըստ նրա` դինամիկ իմաստային [[համակարգ|համակարգը]]` որպես ամբողջական բաղադրիչ, ներառում է իր մեջ աֆեկտիվ և ինտելեկտուալ գործընթացներ` իրենց միասնությամբ: Ծագած ապրումը (իրականության նկատմամբ աֆեկտիվ վերաբերմունքը) հանդես է գալիս որպես դինամիկ համակարգի միավոր:
Վիգոտսկու «ապրում» հասկացությունը հիմք հանդիսացել [[Ա. Լեոնտև|Ա. Լեոնտևի]] կողմից մշակված անձնային իմաստի խնդրի համար գործունեության տեսության մեջ:
Վերլուծելով մարդկային գործունեության կառուցվածքը, հաստատելով օբյեկտիվ հարաբերություններ նրա օբյեկտիվ բաղադրիչների միջև` Լեոնտևը ցույց է տվել, որ իմաստը ստեղծվում է սուբյեկտի կողմից իր և այն բանի միջև հարաբերության արտացոլման արդյունքում, ինչին ուղղված են նրա գործողությունները: Հենց նպատակի նկատմամբ նրա [[Դրդապատճառ|դրդապատճառի]] հարաբերություն է առաջացնում անձնային իմաստ` ընդգծելով, որ իմաստաձևավորող ֆունկցիան այդ հարաբերության մեջ պատկանում է դրդապատճառին: Ծագելով գործունեության մեջ` իմաստը դառնում է մարդկային գիտակցության միավոր: Իմաստը չի պատկանում սուբյեկտին: Իմաստը սուբյեկտիվ-օբյեկտիվ կատեգորիա է: Մարդու համար սկզբում իմաստը հանդես է գալիս որպես հասարակական նշանակություն, և միայն հետո` իմաստ նրա համար: Ըստ Ա. Լեոնտևի` անձնային իմաստ հասկացության տակ թաքնված է անձի համակարգային հոգեբանական հետազոտության կարևորագույն խնդիրներից մեկը:
Վիգոտսկու և Ա. Լեոնտևի աշխատանքներում արծածված [[դրույթ|դրույթները]] հետագայում արտացոլվել են գործունեության տարբեր ասպեկտների հետ կապված իմաստի խնդրի [[մշակում|մշակումներում]]:
=== Դ.Տիխոմիրով. Մտածողության իմաստային կառուցվածք===
Ուսումնասիրելով իմաստային կարգավորման օրինաչափությունները մտավոր խնդիրների լուծման [[Համատեքստ|համատեքստում]]` Տիխոմիրովը` որպես կարգավորման միավոր, առանձնացնում է վերջնական նպատակի բազմակի վերափոխվող իմաստը: Հենց վերջնական նպատակի իմաստն էլ պայմանավորում է իրավիճակի իմաստն ամբողջությամբ:
===Ֆ. Վասիլյուկի մոտեցումը իմաստի վերաբերյալ===
[[Ֆ. Վասիլյուկ|Ֆ. Վասիլյուկն]] անդրադարձել է [[կամային գործընթաց|կամային գործընթացներով]] իմաստի պայմանավորվածության խնդրին։
Իմաստը` որպես կենսական հարաբերությունների ամբողջական համագումար, Վասիլյուկի մոտ համարվում է «անձի դրդապատճառա-արժեքային համակարգի պրոդուկտ և հասկացվում որպես ինչ-ոչ ներքին և սուբյեկտիվ»։ Իմաստ հասկացությունը սերտ կապված է [[ժամանակային հեռանկար|ժամանակային հեռանկարի]] հետ: Նա նշում է, որ թեև իմաստը ինքնին «անժամանակային է», այն մարմնավորվում է ժամանակային ձևում` որպես «իմաստային ապագա»: Ակնհայտ է, որ իմաստը չի կարող գոյություն ունենալ զարգացման, հեռանկարի, ապագայի համատեքստից դուրս, որը Վասիլյուկը պատկերավոր անվանում է «իմաստի տուն»: Ըստ նրա` «իմաստային ապագան» իրականության նկատմամբ իմաստի հարաբերության արտացոլումն է:
===Ա.Ասմոլով. Իմաստը անձի կառուցվածքում===
Վերլուծելով [[Անձ|անձի]] կառուցվածքը` Ասմոլովը, որպես վերլուծության միավոր, առանձնացնում է դինամիկ իմաստային համակարգը: Այս համակարգի հիմնական բնութագրերն են հարաբերական [[ինքնուրույնություն|ինքնուրույնությունը]], կյանքն իր ներքինում, նրա ածանցումն իրեն առաջացնող գործունեությունների համակարգից:
Ասմոլովն առաջ է քաշում իմաստային [[դիրքորոշում]] հասկացությունը` որպես անձնային իմաստի արտահայտման ձև` ուղղորդված գործունեության իրագործման [[պատրաստակամություն|պատրաստակամության]] տեսքով: «Անձնային իմաստը դիրքորոշման բովանդակությունն է»: Անձնային իմաստը հասկացվում է որպես աշխարհում անձի օբյեկտիվ հարաբերությունների ներքնայնացման արդյունք գիտակցության մեջ:
Այսպիսով, անձնային իմաստները, դրդապատճառները, դիրքորոշումները այլ անձնային կազմավորումների հետ ձևավորում են անձի ինքնավար իմաստային համակարգը, որն էլ պայմանավորում է անձի դինամիկան, արտացոլում նրա ներքին միասնությունը և կարգավորում վարքի ուղղվածությունը։
=== Դ.Լեոնտևի Իմաստի հայեցակարգը===
Իմաստ կատեգորիայի բազմակողմանի և համակարգային հասկացումն արտացոլված է Դ Լեոնտեևի հետազոտության մեջ: Այս ֆենոմենի բազմասպեկտությունը ցույց տալու համար նա ներմուծում է [[իմաստային իրականություն|«իմաստային իրականություն»]] հասկացությունը, որը և պայմանավորում է ամբողջ կենսագործունեության իմաստային կարգավորումը հոգեբանական տարբեր համակարգերում: Որպես վերլության միավոր` նա առանձնացնում է [[կյանքի իմաստ|կյանքի իմաստը]], որը չի հանգեցվում անձնայինին: Իմաստի հասկացությունն, ըստ Լեոնտևի` բազմամակարդակ, դինամիկ կազմավորում է, որը պայմանավորում է մարդու կենսական աշխարհը։
 
== Անձնային իմաստների մակարդակային կառուցվածքը==
«Իմաստի» վերաբերյալ տարբեր հոգեբանական մոտեցումներ ընդհանրացնելով՝ կարելի է ներկայացնել նրանց մակարդակային կառուցվածքը։