«Անձնային իմաստներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
 
=== Ֆենիքսի մոտեցումը «իմաստի» վերաբերյալ ===
Անձնական և [[սոցիալական իրականություն|սոցիալական իրականության]] ինտեգրացիայի ասպեկտում իմաստի առավել քիչ զարգացած մոտեցում է Ֆենիքսի տեսությունը: Ֆենիքսը նույնպես մարդու էությունը կապում է իմաստի իրագործման նրա ուղղվածության հետ: Նա առանձնացնում է չորս պարամետրեր. 1) ապրում, ռեֆլեքսիվ [[ինքնագիտակցություն]], որը միջնորդավորում է վարքային [[ռեակցիա|ռեակցիաները]], 2) այդ ապրումի կառուցվածքավորման տրամաբանական սկզբունքներ, 3) պոտենցիալ [[համակցություն|համակցությունների]] բազմությունից նշանակալից իմաստների ընտրություն, 4) իմաստային կառույցների արտահայտում` համապատասխան սիմվոլիկ ձևերի միջոցով: Իմաստների կարևոր բնութագիր է նրանց [[սոցիալականություն|սոցիալականությունը]]: Ֆենիքսի մոտ իմաստները հանդես են գալիս որպես [[Ուսուցում|ուսուցման]] [[առարկա]]. «[[Գիտելիք|գիտելիքի]] տարբեր կառույցներ տարբեր իմաստների էությունն են»:
 
=== Նյուտտենի վարքային տեսությունը ===
Ըստ [[Նյուտտեն|Նյուտտենի]]՝ վարքն ընդհանրապես հարաբերվում է իմաստավորված [[իրավիճակ|իրավիճակի]] հետ իմաստավորված աշխարհում: Մեզ շրջապատող [[օբյեկտ|օբյեկտներն]] իմաստավորված են. «գործընթացը, որի ընթացքում օբյեկտն ընկալվում է որպես իմաստ ունեցող, ներառում է այդ օբյեկտի դերի իրացում ընդհանուր վարքային [[Գեշտալտ|գեշտալտում]]»: