«Բառապաշար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
*[[Նորաբանություն]]ներ, այսինքն` նորակազմությւոններ ու նորագույն փոխառություններ:
*[[Հնաբանություն|Հնացած]] ու հազվադեպ հանդիպող այն բառերը, որոնք դեռևս գործածվում են լեզվի տարբեր ոճերում, [[Գեղարվեստական գրականություն|գեղարվեստական գրականության]] մեջ:
*Ոչ համաժողովրդական բառապաշարի այն բառերը, որոնք գործածվում են որևէ բնագավառում կամ գեղարվեստական գրականության մեջ (օրինակ` հերոսների խոսքում):
*Զբաղմունքային բառապաշարը` մասնագիտական ու տերմինաբանական բառերի ամբողջությունը:
*Ժողովրդախոսակցական լեզվի այն բառերը, որոնք չեն մտնում հիմնական բառաֆոնդի մեջ:
*Օտարազգի ծագում ունեցող այն բառերը, որոնք չեն մտնում հիմնական բառաֆոնդի մեջ և իրենց համազորները չունեն լեզվում:
 
== Բառապաշարի զարգացումը ==
Բառապաշարը պատմական կարգ է: Այն անընդհատ փոփոխվում է լեզվի զարգացմանը զուգահեռ, լրացվում է ու կատարելագործվում: