«Բառապաշար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
Լեզվի բառապաշարի մեջ մտնում են ինչպես համագործածական (ընդհանուր գործածածական) բառերն ու դարձվածքները, այլ նաև լայն գործածություն չունեցող տերմինները, այլ կերպ ասած` լեզվի բառապաշարն ընդգրկում է ինչպես գործուն (ակտիվ) և ոչ գործուն (պասիվ) բառախմբերը, այնպես էլ տերմինաբանությունը: Բառապաշարի առավել գործուն, կենսունակ շերտը կոչվում է [[բառային հիմնական ֆոնդ]] (հիմնական բառաֆոնդ):
 
== Բառային կազմ ==
Բառային կազմի մեջ մտնում են տվյալ լեզվի բոլոր բառերը.
*[[Հիմնական բառաֆոնդ]] - ընդհանուր գործածական այն բառերը, որոնք անվանում են օբյեկտիվ իրականության առարկաները, երևույթները, գործընթացները, հատկանիշները և այլն:
*[[Նորաբանություն]]ներ, այսինքն` նորակազմությւոններ ու նորագույն փոխառություններ:
*[[Հնաբանություն|Հնացած]] ու հազվադեպ հանդիպող այն բառերը, որոնք դեռևս գործածվում են լեզվի տարբեր ոճերում, [[Գեղարվեստական գրականություն|գեղարվեստական գրականության]] մեջ:
== Բառապաշարի զարգացումը ==
Բառապաշարը պատմական կարգ է: Այն անընդհատ փոփոխվում է լեզվի զարգացմանը զուգահեռ, լրացվում է ու կատարելագործվում: