«Կարլ Մարքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
| չափ =
| նկարագրում =
| ծննդյան օր = [[1818]] թվական, [[մայիսի 5]]
| ծննդավայր =
| վախճանի օր = [[1883]] թվական, [[մարտի 14]]
| վախճանի վայրը =
| քաղաքացիություն = Գերմանիա {{Դրոշավորում|Գերմանիա}}
Տող 28.
| ստորագրություն = Karl Marx Signature.svg
}}
'''Կարլ Մարքսը''' ([[անգլերեն]]՝ {{lang-en|Karl Marx, [[1818]] թվական}}, [[մայիսի 5]]- [[18831818]] թվական,- [[մարտի 14]] [[1883]]) ծնվել է ծագումով հրեա փաստաբանի ընտանիքում: [[1830]]–[[1835]] թվականներին սովորել է Տրիրի Ֆրիդրիխ-Վիլհելմ գիմնազիայում, [[1835]]-[[1841]] թվականներին ՝ նախ՝ [[Բոննի Ռայթ|Բոննի]], ապա՝ [[Բեռլին|Բեռլինի]] համալսարանների իրավաբանության ֆակուլտետներում: Իրավագիտությամբ, պատմությամբ, օտար լեզուներով զբաղվելուն զուգընթաց՝ Մարքսը Բեռլինի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, Հեգելի պատմականության դիալեկտիկական մեթոդը. հարել է երիտհեգելականներին:
== Աշխատանքային ուղին ==
[[1841]] թվականին Մարքսն ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան:
[[1842]] թվականից Քյոլնում հրատարակվող ժողովրդավարական «Հռենոսյան թերթի» խմբագիրն էր: [[1843]] թվականի սկզբին նա պրուսական միապետության դեմ հեղափոխական պայքարի և ժողովրդավարության կոչեր է արել: Նույն թվականի մարտին կառավարությունն արգելել է թերթի հրապարակումը: Մարքսը տեղափոխվել է [[Փարիզ]]. ծանոթացել է սոցիալիստական և ժողովրդավարական շարժման ներկայացուցիչների՝ [[Ֆրիդրիխ Էնգելս]]ի, [[Հայնրիխ Հայնե]]ի և ուրիշների հետ: [[1844]] թվականից Էնգելսը դարձել է Մարքսի բարեկամն ու գաղափարական համախոհը: [[1845]] թվականի [[փետրվար|փետրվարին]] ֆրանսիական իշխանությունները (Պրուսիայի ճնշմամբ) Մարքսին արտաքսել են Փարիզից. նա տեղափոխվել է [[Բրյուսել]], որտեղ Էնգելսի հետ գրել է «Գերմանական գաղափարախոսություն» աշխատությունը: [[1848]]-[[1849]] թվականներին մասնակցել է «Կոմունիստների միություն» միջազգային կազմակերպության աշխատանքներին, Էնգելսի հետ գրել է միության ծրագիրը՝ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» ([[1848]] թվական):
 
== Փետրվարյան հեղափոխության ժամանակ և դրանից հետո ==
[[Պատկեր:Marx color.jpg|351px|մինի]]
[[1848]] թվականի փետրվարյան հեղափոխության սկզբին Մարքսն արտաքսվել է [[Բելգիա|Բելգիայից]]. վերադարձել է [[Փարիզ]], ստեղծել Կոմունիստների միության նոր կենտկոմ, ընտրվել նախագահ: Մարտյան հեղափոխությունից հետո տեղափոխվել է [[Գերմանիա]]՝ մասնակցելու այնտեղ սկսված ապստամբությանը:
[[1848]]=[[1849]] թվականներին Մարքսի խմբագրությամբ Քյոլնում լույս է տեսել «Նոր հռենոսյան լրագիրը»: [[1849]] թվականի [[մայիսին]] Մարքսն արտաքսվել է Գերմանիայից. ընտանիքով մեկնել է Փարիզ, ապա հաստատվել [[Լոնդոն|Լոնդոնում]] և այնտեղ ապրել մինչև կյանքի վերջը: [[1864]] թվականին Լոնդոնում Մարքսը հիմնադրել և ղեկավարել է ([[1864]]-[[1876]] թվականներին) Բանվորների միջազգային ընկերությունը (հետագայում՝ Առաջին ինտերնացիոնալ)՝ բանվոր դասակարգի առաջին զանգվածային միջազգային կազմակերպությունը), որը [[1876]] թվականին լուծարվել է:
== Մարքսի աշխատությունները ==
[[1867]] թվականին [[Համբուրգ|Համբուրգում]] լույս է տեսել Մարքսի գլխավոր աշխատության՝ «Կապիտալի» 1-ին հատորը (2-րդ և 3-րդ հատորները տպագրության է պատրաստել Էնգելսը և հրատարակել Մարքսի մահից հետո):
Մարքսը «Կապիտալում» վերլուծել է հասարակության տնտեսական կյանքը, հանգել «հասարակական կեցությունն է որոշում հասարակական գիտակցությունը» գաղափարին: Ըստ Մարքսի՝ հասարակության պատմական գործընթացում վճռական և որոշիչ գործոնը նյութական արտադրությունն է: Կյանքի վերջին տարիներին Մարքսը գործուն մասնակցություն է ունեցել պրոլետարական կուսակցության ձևավորմանը:
[[Պատկեր:Marx8.jpg|224px|մինի|ձախից]]
[[1840]]-ական թվականների կեսերին նա իդեալիզմի և հեղափոխական ժողովրդավարության գաղափարներից անցել է մատերիալիզմին ու կոմունիզմին: Մշակել է պատմության մատերիալիստական ըմբռնման (պատմական մատերիալիզմ) սկզբունքները, հավելյալ արժեքի տեսությունը, ուսումնասիրել կապիտալիզմի զարգացման ընթացքը և առաջ քաշել նրա անկման, պրոլետարական հեղափոխության հետևանքով կապիտալիզմից կոմունիզմին անցման անխուսափելիության դրույթը: Այդ ամենի հանրագումարը փիլիսոփայական, տնտեսագիտական և քաղաքական ամբողջական ուսմունք է, որը հետագայում կոչվել է մարքսիզմ և արագ տարածվել ու մեծ ազդեցություն է թողել [[19-րդ դար|19-րդ]] դարի վերջի և [[20-րդ դար|20-րդ]] դարի սկզբի սոցիալ-հասարակական մտքի զարգացման վրա, դարձել է նաև պրոլետարիատի գաղափարախոսությունը: Մարքսը գրել է նաև «Տնտեսագիտական-փիլիսոփայական ձեռագրեր» ([[1844]] թվական), «Իրավունքի հեգելյան փիլիսոփայության քննադատության շուրջ» ([[1844]] թվական), «Սուրբ ընտանիք» ([[1845]] թվական), «Գերմանական գաղափարախոսություն» ([[1845]]-[[1846]] թվականներ, վերջին երկուսը՝ Էնգելսի հետ), «Փիլիսոփայության աղքատությունը» ([[1847]] թվական), «Դասակարգային պայքարը Ֆրանսիայում [[1848]]-[[1850]] թվականներ» ([[1850]] թվական), «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը» ([[1852]] թվական), «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում» ([[1871]] թվական), «Գոթայի ծրագրի քննադատությունը» ([[1875]] թվական) աշխատությունները:
== Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ==
[[Պատկեր:Marx5.jpg|169px|մինի|աջից]]
Տող 48.
Մարքսի աշխատությունների հայերեն թարգմանությունների առաջին փորձերն արվել են [[1880]]-ական թվականներին: [[1904]] թվականին [[Ժնև|Ժնևում]], [[Ստեփան Շահումյան]]ի և [[Միքայել Մանուչարյան]]ի թարգմանությամբ, լույս է տեսել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»: Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում հրատարակվել են Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի ընտիր երկերը, թեմատիկ ժողովածուներ և առանձին աշխատություններ (131 անուն):
Մարքսի անունով կոչվել են քաղաքներ, կենտրոնական փողոցներ [[ԽՍՀՄ]]-ում և ԳԴՀ-ում: Տրիրում գործում է Կարլ Մարքսի թանգարանը: Մարքսին նվիրված հուշարձաններ են կանգնեցվել [[ԽՍՀՄ]] գրեթե բոլոր քաղաքներում (առաջինը՝ Պենզայում, [[1918]] թվականին):
[[1933]]-[[1991]] թվականներին Կարլ Մարքսի անունով կոչվել է [[Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ը, որի առջև տեղադրված էր նրա կիսանդրին, և փողոց:
== Նկարներ ==
<gallery>