«Հակոբ Բ Անավարզեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Հակոբ Բ Անավարզեցի''' (հայտնի է նաև որպես '''Տարսոնացի''','''Սսեցի''', 1280-ական թթ., [[Տարսոն]] – 1359, [[Սիս]]), Ամենայն հայոց կաթողիկոս 1327–41-ին, հաջորդել է Կոստանդին Դ Լամբրոնացուն, և 1355–59-ին, հաջորդել է Մխիթար Ա Գռներցուն: Հայոց կաթողիկոս [[Գրիգոր Է Անավարզեցի |Գրիգոր Է Անավարզեցու]] քրոջ որդին է: Սովորել է Սսի կաթողիկոսարանում, եղել կաթողիկոսարանի, ապա՝ Կիլիկիայի Կապան քաղաքի եպիսկոպոս, Անարզաբայի (Անավարզա) արքեպիսկոպոս: Կիլիկիայի Հայոց թագավոր Լևոն Ե-ի հանձնարարությամբ դեսպանական առաքելությամբ եղել է Եվրոպայում՝ օգնություն հայցելու: Գահակալման առաջին տարիներին շարունակել է Լևոն Ե-ի լատինամետ քաղաքականությունը՝ հույս ունենալով Կաթոլիկ եկեղեցու աջակցությամբ ստանալ եվրոպական երկրների օգնությունը՝ ընդդեմ Եգիպտոսի և շրջակա մահմեդական իշխանությունների հարձակումների: Սակայն հիասթափվելով Հռոմի պապերի կեղծ խոստումներից, տեսնելով հայոց մեջ [[ունիթորություն|ունիթորության]] ազդեցության տարածումը՝ հրաժարվել է նախկին քաղաքականությունից, դարձել հակաունիթորական, անկախության ջերմ պաշտպան ու հայ-եգիպտական մերձեցման կողմնակից: 1337-ին օգնել է [[Լևոն Ե]]-ին՝ եգիպտացիների հետ կնքելու հաշտության պայմանագիր: Երբ արքունիքում մեծ ազդեցություն են ձեռք բերում լատինները և լատինամետ հայ իշխանները ու Լևոն Ե նորից Արևմուտքի հետ գաղտնի բանակցությունների մեջ է մտնում կաթողիկոսը ընդդիմանում է դրան, իսկ 1341-ի սկզբին ստիպված հրաժարվում է գահից: Նրան հաջորդած Մխիթար Ա Գռներցու մահից (1355) հետո նորից է ընտրվում Հայոց կաթողիկոս (աննախադեպ է Հայ եկեղեցու պատմության մեջ): Երկրորդ գահակալման ընթացքում վարել է նույն հակաունիթորական քաղաքականությունը` դադարեցնելով շփումները Կաթոլիկ եկեղեցու հետ: Կաթողիկոսական գահին Հակոբ Բ Անավարզեցուն հաջորդել է Մեսրոպ Ա Արտազեցին:
===Արտաքին հղումներ===
[http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002]