«Վանի թագավորության մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: uk:Мистецтво Урарту
Հղումներ
Տող 1.
{{այլգործածություն2|[[Ուրարտու (պետություն)|Ուրարտու պետության]] մշակույթի||Ուրարտու}}
[[Պատկեր:Urartian Art 04b~.jpg|300px|thumb|Բրոնզե արձանիկ թագավորական գահից]]
'''Ուրարտուի մշակույթը''' ձևավորվել և զարգացել է [[Հայկական լեռնաշխարհ]]ի [[բրոնզ]]ի դարաշրջանի [[մշակույթ]]ի բազմադարյան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմական բնականոն զարգացման նոր փուլը: Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարախոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել [[ճարտարապետություն|ճարտարապետության]], [[արվեստ]]ի և ընդհանրապես, [[մշակույթ]]ի առջև:<ref>Пиотровский Б. Б., Искусство Урарту VIII—VI вв. до н. э., Издательство Государственного Эрмитажа, Ленинград, [[1962]] {{ref-ru}}</ref>
 
== Քաղաքաշինություն ==
Տող 32.
== Քանդակագործություն ==
 
[[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] քանդակագործության՝ մեզ հասած մեծածավալ միակ նմուշն է [[Վան]]ում գտնված բազալտե արձանը, որի ստորին և վերին մասերը կոտրված են: <ref>Марр Н. Я., Орбели И. А., Археологическая экспедиция 1916 года в Ван, Петроград, [[1922]] {{ref-ru}}</ref>Խաչված ձեռքերում կան մտրակ, նետ և աղեղ, իսկ ուսից կախված է սուր: Արձանի իրանը մշակված է գծային հարթաքանդակի սկզբունքով, ձևերի ընդհանրացմամբ՝ առանց մանրամասների: Ենթադրվում է, որ այն վաղ շրջանի արքաներից մեկի քանդակն է: Նույն ոճով կատարված տուֆե, համեմատաբար փոքր կուռքեր են գտնվել [[Արգիշտիխինիլի]]ի առանձնատների պեղումների ժամանակ: [[Սարդուրի Բ]] և [[Արգիշտի Ա]] արքաներիո բրոնզաձույլ մեծածավալ արձանների վերաբերյալ հիշատակություն կա [[Սարգոն Բ]]-ի արձանագրությունում, որտեղ նկարագրվում է [[Մուսասիր]]ի գրավումը: [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] արվեստի այս բնագավառի վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում են տալիս [[բրոնզե]], քարե և փղոսկրե բազմաթիվ փոքր քանդակները, որոնք հայտնաբերվել են [[Վան]]ում, Թոփրակ-կալեում, [[Կարմիր բլուր]]ում, Ալիշարում: [[Բրոնզ]]ե արձանիկներ եղել են գահերի մասեր, ծիսական կաթսաների բռնակներ և պատկերել են երևակայական կենդանիների, առյուծների, ցուլերի վրա կանգնած աստվածություններ, մարդկային դեմքով թևավոր առյուծներ, ցուլեր, թռչուններ: վերջիններիս գլխամասերը ներդրված են սպիտակ, իսկ իսկ աչքերը և հոնքերը՝ սև քարերով: Իրանը պատված է ոսկե թերթիկներով: Բրոնզի քանդակագործության և դրվագման նշանավոր նմուշներ են [[Կարմիր Բլուր]]ում հայտնաբերված [[Վահան (զինատեսակ)|վահանները]], կապարճները և սաղավարտները: [[Վահան (զինատեսակ)|Վահանների]] վրա պատկերված են մի քանի համակենտրոն օղակներ՝ առյուծների և ցուլերի, կրկնվող ֆիգուրներով, կապարճների վրա՝ հեծյալների և մարտակառքերի պատկերներ, իսկ սաղավարտները, որ կրում են [[Արգիշտի Ա]]-ի և [[Սարդուր Բ]]-ի այձանագրությունները, ճակատի մասում երեք շարքով պատկերում են կենաց ծառի առջև կանգնած քրմեր՝ շրջապատված առյուծագլուխ [[Վիշապ (գերբնական էակ)|վիշապներով]]: Սաղավարտի ծոծրակի մասում քանդակված են հեծյալներ և մարտակառքեր: Չնայած փոքր չափսերին, այս արձանիկները և ռելիեֆ պատկերները իրենց կեցվացքով և ոճով ունեն [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] ողջ արվեստին բնորոշ վեհությունը և մոնումենտալությունը:
 
<center>
Տող 68.
== Ոսկերչական արվեստ ==
 
Պահպանվել են ոսկերչական արվեստի բազմաթիվ նմուշներ, գահին նստած աստվածուհու պատկերով մեդալիոն (Թոփրակ-կալե), արծաթե մըդալիոնմեդալիոն և ոսկով դրվագված արծաթե կափարիչ ([[Կարմիր բլուր]]), արծաթե և [[բրոնզ]]ե մատանիներ, կոճակներ և այլն:<ref>Есаян С. Ювелирное искусство Урарту // Историко-филологический журнал, Ереван, № 3, 2003 {{ref-ru}}</ref>
<center>
<gallery>
Տող 78.
</center>
 
== Հղումներ ==
== Գրականություն ==
<references/>
 
*Пиотровский Б. Б., Искусство Урарту VIII—VI вв. до н. э., Издательство Государственного Эрмитажа, Ленинград, [[1962]]
*Марр Н. Я., Орбели И. А., Археологическая экспедиция 1916 года в Ван, Петроград, [[1922]]
 
[[Կատեգորիա: Մշակույթ]]