«Ֆուտուրիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+ ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում
չ clean up, փոխարինվեց: — ( → , (, ։<ref> → <ref>, </ref> → </ref>: oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ֆուտուրիզմ''' կամ '''Ապագայապաշություն''' ({{lang-lat|futur}} - ապագա), ավանգարդ արվեստի շարժում է։ Այն հղացել է իտալացի բանաստեղծ [[Ֆիլիպպո Տոմազզո Մարինետտի]]ն։ն<ref>Հերբերտ Ռիդ, "Արդի նկարչության համառոտ պատմություն", Սարգիս Խաչենց, 2002, Երևան, էջ 80</ref>: 1909թ. Մարինետտին աշխարհով մեկ տարածում է մի մանիֆեստ, որը հայտարարում է անցյալի վերջը և ապագայի արվեստի ծնունդը։
[[Պատկեր:'Unique Forms of Continuity in Space', 1913 bronze by Umberto Boccioni.jpg|մինի|աջից|250px| Ումբերտո Բոչչոնի ''Անընդհատության եզակի ձևերը տարածության մեջ 1913'' (Բրոնզե կաղապարները Ժամանակակից արվեստի թանգարանում, Նյու Յորք, Գալլերիա դԱրտե մոդեռնա, Միլան, Ցյուրիխի Կունստահալլե և Ուինսթոնի հավաքածու)]]
[[Պատկեր:Casa Sant'Elia.jpg|մինի|աջից|Ֆուտուրիստական ճարտարապետության օրինակ, Անտոնիո Սանտ Էլիա]]
Տող 16.
 
== Ընդհանուր տեղեկություններ ==
Շարժման հիմնադրույթներն ընդունել են շատ երկրների արվեստի և գրականությյան ներկայացուցիչներ։ [[Ավանգարդիզմ]]ի մյուս հոսանքների նման ֆուտուրիզմը հանդես է եկել իբրև սուբյեկտիվ-անարխիստական շարժում։ Ժխտելով արվեստի և գրականությանյան դասական արժեքները՝ ֆուտուրիզմը փառաբանել է արդի դարաշրջանի արտաքին, առարկայական հատկանիշները, շարժումը, արագությունը, տեխնիկական-մեքենայական առաջընթացը:
 
Ֆուտուրիզմի էսթետիկայի կոպիտ մեխանիզմը, Մարինետտիի խմբի քաղաքական «ակտիվիզմը» 1913—1915-ին հանգեցրին շարժման պառակտման։ 20-ական թթ․ նրա որոշ մասնակիցներ դարձան ֆաշիստական վարչակարգի ջատագովներ, մյուսները՝ ընդհանրապես հրաժարվեցին ֆուտուրիզմի սկզբունքներից:
 
== Գրականություն ==
Ֆուտուրիզմը արմատապես վերափոխել է բանարվեստը։ Չափածո խոսքի կառուցվածքն ու գրաֆիկան դարձել են ազատ ու շարժուն։ Փոխվել են գեղարվեստական մտածողության սկզբունքները։ Վերանայվել է գեղարվեստի լեզուն, որի մեջ տեղ են գտել հնչյունների քմահաճ զուգորդումով հորինված անիմաստ բառեր ու հնչյունա- խմբեր։ Քնարական հերոսին փոխարինել է գաղափարական ձայնափողը՝ մեխանիկական հերոսը։ Ֆուտուրիզմի երկրորդ խոշոր կենտրոնը Ռուսաստանն էր։ Հայ իրականության մեջ ֆուտուրիզմ թափանցել է երկու կենտրոնից․ նախ՝ [[Իտալիա]]յից (Հ․ Նազարյանցի «Ֆ․ Թ․ Մառինեթթի և ապագայապաշտությունը» (1910) գիրքը), ապա՝ [[Ռուսաստան]]ից։ 1913-ին Դ․ Բուրլյուկի, Վ․ Խլեբնիկովի, [[Վլադիմիր Մայակովսկի|Վ․ Մայակովսկու]] և Ա․ Կրուչոնիխի ստորագրությամբ Մոսկվայում լույս է տեսել «Ապտակ հասարակական ճաշակին» դեկլարացիան։
 
Ռուսաստանում ֆուտուրիզմը ունեցել է մի քանի խմբավորում՝ կուբոֆուտուրիզմ, Էգոֆուտուրիզմ, ցենտրիֆուգա։ Ֆուտուրիզմի գաղափարները ինչ-որ չափով արտահայտվել են [[Վահան Տերյան|Վ․ Տերյանի]] «Հայ գրականության գալիք օրը» զեկուցման մեջ, [[Ալեքսանդր Շիրվազադե]]ի «Նամակներ Մոսկվայից» հոդվածաշարում, Կարա-Դարվիշի «Ի՜՛նչ է ֆոթուրիզմը» (1914) գրքում։ Ֆուտուրիզմի սկզբունքների քննությամբ հանդես է եկել Հ․ Սուրխաթյանը՝ «Ի՞նչ է ֆուտուրիզմը», «Ո՞րն է ռուսական ֆուտուրիզմը» («Մշակ», 1914, №№ 50, 57), «Ֆուտուրիզմը և հեղափոխությունը» («Նոր խոսք», 1920, № 8)։ Խորհրդային Ռուսաստանում և Հայաստանում ֆուտուրիզմը նոր բովանդակություն է ստացել հեղափոխությունից հետո։ Դա ըստ ամենայնի դրսևորվել է Վ․ Մայակովսկու ու նրա համախոհների գրական քաղաքականության մեշ («Իսկուստվո կոմունի», «Լեֆ», «Նովի լեֆ»), պրոլետկուլտականների գրական ծրագրերում, Ե․ Չարենցի, [[Ազատ Վշտունի|Ա․ Վշտունու]], [[Գևորգ Աբով|Գ․ Աբովի]] ստորագրած «Երեքի դեկլարացիայի» (1922), այնուհետև՝ Ե․ Չարենցի, Կ․ Հալաբյանի, Մ․ Մազմանյանի հրատարակած «Standart» (1924) ծրագրի սկզբունքներում։ Ֆուտուրիզմի տեսական դրույթները այս կամ այն չափով իրենց զգացնել են տվել նաև հայ պրոլետկուլտականների գրական քաղաքականության մեջ:
 
== Կերպարվեստ ==
Ֆուտուրիզմը կերպարվեստում հանգեցրել է պատկերումից հրաժարվելուն, գեղարվեստական ձևի կազմալուծմանը։ Ֆուտուրիստ-ճարտարապետները (Ա․ Սանտ'էլիա, Մ․ Կյատտոնե) կազմել են անիրական, երևակայական նախագծեր։ Գեղանկարչության ասպարեզում ֆուտուրիստներն Իտալիայում հանդես են եկել 1910-ին (Ու․ Բոչչոնի (նաև քանդակագործ), Ջ․ Սեվերինի, Կ․ Կառա, Զ․ Բալլա, Լ․ Ռուսսոլո], քանդակագործության՝ 1912-ին, ճարտարապետության՝ 1914-ին։ Ռուսական արվեստում ֆուտուրիզմը կազմավորվել է 1910-ական թթ․ (Դ․ Դ․ Բուռլյուկ, Մ․ Ֆ․ Լարիոնով և ուրիշներ)։ 1917-ից հետո ֆոտուրիստները հավակնել են խորհրդային արվեստում կատարելու ամենահեղափոխական ուժի դեր, սակայն նրանց շինծու արվեստը մերժվել է ժողովրդի կողմից։
 
== Ֆուտուրիստ արվեստագետների ցանկ ==