«Ներկարարներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ներկարարներ'''({{lang-lat|Coraciidae}}), ալ-կիոնանմանների կարգի թռչունների ընտանիք: == Կեսաբանական տարածում...»:
 
Տող 1.
'''Ներկարարներ'''({{lang-lat|Coraciidae}}), ալ-կիոնանմանների կարգի թռչունների ընտանիք:
 
== Կեսաբանական տարածումը ==
Հայտնի է 16, [[Հայաստան]]ի [[հանրապետություն]]ում՝ 1 տեսակ՝ ներկարարը ({{lang-lat|Coracias garu- lus}}). բնադրող-չվող է, տարածված:Խուսափում է [[անտառ]]ներից, սակայն կարող է հայտնվել լքված այգիներում: Բնակվում է հիմնականում [[կիսաանապատ]]ային և լեռնատափաստանային գոտում:Գարնանային ամենավաղ վերադարձը՝ [[ապրիլ]]ի 2-րդ տասնօրյակից:
 
== Մարմնի կառուցվածքը ==
Մարմնի երկարությունը 30-32 սմ է, թևերի բացվածքը՝ 66-73 սմ, կենդանի զանգվածը՝ 180-200 գ: Հասունի փետրածածկը վառ կապույտ է, մեջքը՝ շիկակարմիր-դարչնագույն, թափահարող փետուրները՝ սև, դաստակաթևի վերին հատվածը՝ մուգ կապույտ, թևատակի ծածկողները տեսանելի կանաչավուն-կապույտ են: Երիտասարդի փետրածածկն ավելի բաց ու խամրած է, մեջքը, այտերը, ծոծրակը, կուրծքը դարչնավուն են: Թռիչքն ուղիղ գծով է՝ թևերի խորը թափահարումներով: Հաճախ տեսանելի է՝ սյուներին, չարերին և ծառերին նստած: Սնվում է խոշոր [[միջատ]]ներով, մանր [[սողուն]]ներով, կրծողներով ու [[թռչուն]]ներով, նաև [[խաղող]]ով և այլ պտուղներով:
 
== Բազմացումը ==
Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից: Բնադրում է փչակներում, պատի ճեղքերում, [[ավազ]]ոտ կամ [[կավ]]ոտ զառիթափերի փորվածքներում, առանձին դեպքերում՝ քարակույտերում և [[բետոն]]ե խոշոր սալերի տակ (80 սմ խորությամբ): Առաջին ձվերը բներում հայտնվում են [[մայիս]]ի 1-ին կեսից [[հունիս]]ի սկիզբը: Դևում է 35 մմ տրամագծով, սպիտակ 3-6 ձու: Թխսակալում են էգը և արուն՝ 18-19 օր: Ձագերը բնից դուրս են գալիս 26-28-րդ օրը՝ տիրապեւոելով կայուն թռիչքին: Չուի ամենաուշ ժամկետը՝ [[սեպտեմբեր]]ի 2-րդ տասնօրյակին: Փետրավորման ուշագրավ երանգների պատճառով հաճախ որսագողերի զոհ են դառնում:
Տող 9 ⟶ 12՝
{{ՀԲ}}
 
[[Կատեգորիա:Կենդանիներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Թռչուններ այբբենական կարգով]]