«Գալուստ Գյուլբենկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գյուլբենկյանը ստեղծեց Նավթային գլխավոր կոմիտե կազմակերպությունը, որի նպատակն էր ձեռք բերել գերմանական Դոյչե բանկը։ Պատերազմից հետո Turkish Petrolium Company-ն վերանվանվեց Iraq Petrolium Co. LTD և դրա բաժնետոմսերը հավասարապես կիսվեցին ներկայիս British Petrolium-ի, Royal Dutch Shell Group-ի, Compagnie Francaise des Petroles-ի և Near East Development Corporation-ի միջև։ Գալուստ Գյուլբենկյանին մնաց Iraq Petrolium Co. LTD- ի 5%-ը, որի համար նա ստացավ «Պարոն 5%» մականունը։
 
Այն ժամանակ, երբ [[Պարսից ծոց]]ում գտնվում է առաջին նավթահորը, Գալուստ Գյուլբենկյանը Պարսկաստանում գնում է նավթաբեր հողատարածքներ և դառնում է [http://en.wikipedia.org/wiki/British_Petroleum British Petroleum]-ի հիմանդիրներիցհիմնադիրներից մեկը։ Շատ չանցած այն վերանվանվում է «Անգլո-պարսկական նավթային ընկերության», որը վառելիք էր ապահովում Անգլիայի արքայական նավատորմին։ Գալուստ Գյուլբենկյանն գերազանցապես տիրապետում էր երկրագնդի տարբեր շրջանների երկրաբանական ու աշխարհագրական տվյալներին ու հատկապես նավթային քարտեզին։
 
Նա նավթային հողատարծքներ ուներ [[Վենեսուելա]]յում, [[Իրան]]ում, [[Իրաք]]ում, [[Սաուդյան Արաբիա]]յում, [[ԱՄԷ|Միացյալ Արաբական Էմիրություններ]]ում, մոտիկից ծանոթ էր սուլթանական և պարսկական արքունիքիների օրինական ու ոչ օրինական ելումուտին։ Նրա օգնությամբ հաճախ էին լուծվում գերտերությունների միջև ծագած կնճռոտ հարցերը։ Նա իր ձեռքում էր պահում խոշոր նավթային ընկերությունների լծակները։