«Տնտեսական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 87.
 
=== Շվեդական մոդել ===
Շվեդական մոդելը  իր դասական ձևով սոցիալական մոդել է, որը տարբերվում է բնակչության ամենաանապահով շերտերի օգտին ազգային եկամտի վերաբաշխմամբ, ունեցվածքային անհավասարության կրճատմանն ուղղված ուժեղ սոցիալական քաղաքականությամբ: Այստեղ պետության ձեռքում է գտնվում հիմնական [[ֆոնդ|ֆոնդերի]] ընդհամենը 4%-ը, սակայն պետական ծախսերի բաժինը 90-ական թ. կազմել է շուրջ 70% (համախառն ներքին արդյունքի): Այդ ծախսերի կեսից ավելին ուղղվում է սոցիալական կարիքներին: Տնտեսական գործունեության 90%-ից ավելին իրականացնում են մասնավոր ֆիրմաները, կառավարությունը եռանդուն մասնակցում է տնտեսական կայունության ապահովմանը և եկամուտների վերաբաշխմանը: Բնականաբար, դա հնարավոր է միայն հարկավորման բարձր նորմայի պայմաններում: Այդպիսի մոդելը ստացել է «ֆունկցիոնալ սոցիալիզացիայի» անվանումը, որի ժամանակ արտադրության ֆունկցիան ընկնում է մրցակցային շուկայական պայմաններում գործող մասնավոր [[ձեռնարկություն|ձեռնարկությունների]] վրա, իսկ բարձր կենսամակարդակի (ներառյալ զբաղվածությունը, կրթությունը, սոցիալական ապահովագրումը) և ենթակառուցվածքի բազմաթիվ տարրերի (տրանսպորտի, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների) ապահովման գործառույթը՝ պետության վրա:
== Գրականություն ==
*Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.։ Տնտեսագետ, 2008.- 172 էջ