[[Պատկեր:Gray839.png|right|thumb|350px|Սիմպաթիկ նյարդային համակարգ (կարմիր) և Պարասիմպաթիկ նյարդային համակարգ (սև) Վեգետատիվ նյարդային համակարգ]]
'''Վեգետատիվ (ինքնավար) նյարդային համակարգը''' ծայրամասային [[նյարդային համակարգ]]ի բաժինն է։ Այս համակարգի անվանումը բնորոշում է նրա համեմատաբար բարձր աստիճանի անկախությունը [[կենտրոնական նյարդային համակարգից։համակար]]գից։ Վեգետատիվ նյարդային համակարգը կազմված է '''սիմպաթիկ''','''պարասիմպաթիկ''' ու '''մետասիմպաթիկ''' բաժիններից,որոնք գործում են համաձայնեցված՝ օրգանիզմի պահանջներին համապատասխան ու ապահովում վեգետատիվ ֆունկցիաների բնականոն ընթացքը։ Վեգետատիվ նյարդային համակարգը չունի հատուկ կենտրոնաձիգ զգացող ուղիներ։ Նյարդային ազդակները [[օրգան]]ներից հաղորդվում են ինքնավար ու մարմնական նյարդային համակարգերի համար ընդհանուր զգացող նյարդաթելերով։
Վեգետատիվ նյարդային համակարգը մի շարք առանձնահատկություններով տարբերվում է [[մարմնական նյարդային համակարգից։համակարգ]]ից։ Վերջինիս շարժողական նյարդաթելերը դուրս են գալիս [[ողնուղեղ]]ից նրա ամբողջ երկարությամբ առանց ընդհատվելու նյարդավորում կմախքային [[մկաններ]]ը։ Մինչդեռ վեգետատիվ նյարդային համակարգի նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղի ու [[գլխուղեղ]]ի որոշ բաժիններից և ընդհատվում նրանցից դուրս գտնվող հանգույցներում։[[վեգետատիվ հանգույց]]ներում։ Ուստի օրգաններին հաղորդվող ազդակները անցնում են իրար հաջորդող երկու նեյրոններով։
Դիտարկենք վեգետատիվ նյարդային համակարգի բաժինների կառուցվածքային ու ֆունկցիաները։'''[[Սիմպաթիկ նյարդային համակարգ|Սիմպաթիկ]]''' բաժինը կազմված է կենտրոնական ու ծայրամասային բաժիններից։ Նրանցից առաջին [[ողնուղեղ]]ի պարանոցային 8-րդ,կրծքային ու գոտկային վերին երեք հատվածների կողմնային եղջյուրներում գտնվող սիմպաթիկ նեյրոններն են,իսկ երկրորդը՝ սիմպաթիկ նյարդաթելերն ու սիմպաթիկ նյարդային հանգույցները։ Սիմպաթիկ նյարդաթելերը նյարդավորում են ներքին օրգանները,[[մաշկ]]ը,արյունատար անոթները։
Սիմպաթիկ բաժինը տագնապի,պաշտպանության,պահուստային ուժերի միավորման համակարգ է,որն ապահովում է օրգանիզմի կապն արտաքին միջավայրի հետ։ Սիմպաթիկ ազդակներն ակտիվացնում են ուղեղի գործունեությունը,պաշտպանական ռեակցիաները՝ ջերմակարգավորող գործընթացները,արյան մակարդումը,իմուն մեխանիզմները։ Սիմպաթիկ նյարդերի դրդումն ուղեկցվում է նաև հույզերին ու լարվածությանը։ Սիմպաթիկ նյարդերի դրդումն ուղեկցվում է նաև հույզերին ու լարվածությանը։ Սիմպաթիկ նյարդաթելերի վերջույթներում արտազատվող [[ադրենալին]]ը և [[նորադրենալին]]ը համարվում էեն <<տագնապի հորմոնհորմոններ>>։ Սիմպաթիկ բաժինը կմախքային մկանների վրա ունի հարմարողական սնուցողական ազդեցություն։ Այս օրինաչափությունն ուսումնասիրել են Լ.Ա.[[Լևոն ՕրբելինՕրբելի]]ն ու Ա. Գինեցինսկին։ Նրանք բացահայտել են,որ սիմպաթիկ նյարդերի դրդումն ու նրանց վերջույթներում արտազատվող ադրենալինը[[Ադրենալին|ադրենալին]]ը վերականգնում և ուժեղացնում են մկանային գործունեությունը,մեծացնում մկանային ուժը։
'''[[Պարասիմպաթիկ նյարդային համակարգըհամակարգ]]ը''' նույնպես կազմված է կենտրոնական ու ծայրամասային բաժիններից։ Պարասիմպաթիկ կորիզները տեղավորված են միջին և երկարավուն ուղեղում,վարոլյան կամրջում,ողնուղեղի սրբանային հատվածներում,իսկ նյարդաթելերը մտնում են որոշ գանգուղեղային ու կոնքային նյարդերի կազմի մեջ։
[[Միջին ուղեղումուղեղ]]ում գտնվող պարասիմպաթիկ կորիզները կարգավորում են [[աչք]]ի ոսպնյակի հարմարումը ու բբի նեղացումը։ [[Վարոլյան կամուրջ|Վարոլյան կամրջում]],[[երկարավուն ուղեղումուղեղ]]ում գտնվող պարասիմպաթիկ կորիզները նյարդավորում են թքագեղձերը[[թքագեղձ]]երը,արցունքագեղձերը։[[արցունքագեղձ]]երը։ [[Թափառող նյարդինյարդ]]ի պարասիմպաթիկ կորիզը նյարդավորում է բրոնխները[[բրոնխ]]ները,սիրտը[[սիրտ]]ը,ստամոքսը[[ստամոքս]]ը,բարակ աղիները,ենթաստամոքսային գեղձը,լյարդը,երիկամը։[[Ողնուղեղ]]ի սրբանային բաժնի պարասիմպաթիկ նեյրոնները նյարդավորում են հաստ և ուղիղ աղիքը,միզապարկը,սեռական օրգանները։ Պարասիմպաթիկ ազդակները մեծամասամբ ունեն սիմպաթիկ գրգիռներին հակառակ ներգործություն։ Ներքին օրգանների մեծ մասն ունի կրկնակի նյարդավորում՝ սիմպաթիկ և պարասիմպաթիկ։ Այդ երկու բաժինների ազդեցությունն օրգանների վրա հակադիր է։ Օրինակ՝ սրտի աշխատանքը հաճախանում է սիմպաթիկ բաժնի գրգիռի ազդեցությունից,մինչդեռ պարասիմպաթիկ բաժնի գրգռման դեպքում նրա հաճախականությունը նվազում է։ Այս բաժնի դրդումը հաղոդող միջնորդանյութը ացետիլխոլինն է։
'''[[Մետասիմպաթիկ նյարդային համակարգ|Մետասիմպաթիկ]]''' բաժինն ամբողջապես տեղադրված է ծայրամասում ներքին օրգանների պատերում։ Այն նյարդավորում է միայն սեփական շարժողական ակտիվությամբ օժտված ներքին օրգանները (աղիքները,միզածորան և ուրիշ),կարգավորում այդ օրգանների շարժողական ակտիվությունը,հյութազատությունը և այլն։
Վեգետատիվ նյարդային համակարգի գործունեությունը կարգավորող բարձրագույն բաժիններն են ենթատեսաթումբը և
|