«Վլադիմիր Շչերբիցկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{ՎՏ}}
'''Վլադիմիր Վասիլևիչ Շչերբիցկի''' ([[փետրվարի 17]], [[1918]], Վերխնեդնեպրովսկ (այժմ՝ [[Դնեպրոպետրովսկի մարզ]]ում, [[Ուկրաինա]])), խորհրդային կուսակցական և պետական գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս ([[1974]], [[1977]])։ ԽՄԿԿ անդամ [[1941]] թվականից։ 1941 թվականին ավարտել է [[Դնեպրոպետրովսկ]]ի քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտը։ [[1934]]-[[1935]] թվականներին կատարել է կոմերիտական աշխատանքներ։ 1941-[[1945]] թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ 1946 թվականից ինժեներատեխնիկական պաշտոններ է վարել, իսկ [[1948]]-[[1952]] թվականներին՝ կուսակցական պատասխանատու աշխատանքներ կատարել [[Դնեպրոձերժինսկ]]ում, [[1952]]-[[1954]] թվականներին՝ ՈւԿԿ Դնեպրոձերժինսկի քաղկոմի առաջին քարտուղար։ 1954-[[1955]] թվականներին՝ Դնեպրոպետրովսկի մարզկոմի երկրորդ, 1955-[[1957]] թվականներին և [[1963]]-[[1965]] թվականներին՝ առաջին քարտուղար, 1957-[[1961]] թվականներ֊ին՝ ՈւԿԿ ԿԿ-ի քարտուղար, 1961-[[1963]] թվականներին և 1965-[[1972]] թվականներին՝ ՈւԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1972 թվականից ՈւԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղարն է։ ԽՄԿԿ ԿՎՀ-ի անդամ՝ 1956-1961 թվականներին, ԽՄԿԿ ԿԿ-ի անդամ՝ 1961 թվականից։ ԽՄԿԿ ԿԿ-ի նախագահության անդամության թեկնածու 1961-1963 և 1965-1966 թվականներին։ ԽՄԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ 1971 թվականի ապրիլից։ ԽՍՀՄ V-X գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ է, [[ԽՍՀՄ]] Գերագույն խորհրդի Նախագահության անդամ 1972 թվականից։ Պարգևատրվել է Լենինի 6 և [[Հոկտեմբերյան Հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] շքանշաններով։