«Սյուժե»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Aristotel`.jpg|մինի|Արիստոտել]]
 
'''Սյուժե''' ( [[ֆրանսերեն]]․ sujet—{{lang-fr|sujet}}— առարկա),
 
1․ [[Գրականություն|գրականության]] մեջ գործողությունների զարգացումը, իրադարձությունների ընթացքը պատմական, դրամատիկ, և քնարավիպերգական երկերում։ «Սյուժե» բառը գրականության հետ կապված առաջին անգամ օգտագործել են XVII դ․ [[Կլասիցիզմ|կլասիցիստներ]] [[Պիեռ Կոռնեյլ|Պ․ Կոռնելը]] և Ն․ Բուալոն՝ նկատի ունենալով, ինչպես [[Արիստոտել]]ը, հին աշխարհի [[առասպել]]ական հերոսների (օրինակ, [[Անտիգոնե]]ի ու Կրեոնտի կամ [[Մեդեա]]ի ու Ցասոնի) կյանքի եղելությունները։ Սյուժեի (գլխավոր և երկրորդական սյուժետային գծերի հետ մեկտեղ) երկի բովանդակությունը մարմնավորող հիմնական միջոցներից մեկն է, որն արտացոլում է տվյալ պատմական ժամանակաշրջանը, ազգային ու սոցիալական հանգամանքները, գրողի հուզական-գաղափարական վերաբերմունքը կյանքի բնութագրական կողմերի և իրականության նկատմամբ։