«Խաչածաղկավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: → (17),   → (2) oգտվելով ԱՎԲ)
|ipni = 30000087-2
}}
'''Խաչածաղկավորների ընտանիք''' ({{lang-lat|''Brassicaceae''}} կամ ''Cruciferae''), [[Ծածկասերմեր|ծածկասերմ]] բույսերի ընտանիք։ Միամյա, երկամյա կամ էլ բազմամյա [[խոտաբույս]]եր են, երբեմն կիսաթփեր՝ պարզ, բազմաձև տերևներով։ Ծաղիկները մանր են, երկսեռ՝ հավաքված ողկույզ ծաղկաբույլերում։ Ծաղկապատը քառանդամ է, պսակը կազմված է խաչաձև դասավորված չորս թերթիկներից (այստեղից՝ խաչածաղկավորներ անվանումը)։ Առէջքները մեծ մասամբ 6-ն են, 2 շրջանով դասավորված, վարսանդը վերնադիր է։ Պտուղը պատիճ է կամ պատիճակ։
 
Խաչածաղկավորների մեծ մասն ունի գործնական նշանակություն, օգտագործվում է որպես բանջարեղեն (օրինակ.` [[կաղամբ]]ը, [[բողկ]]ը և այլն)։ Որոշ խաչածաղկավորներ (օրինակ. [[մանանեխ]]ը, [[գոնգեղ]]ը, [[սորուկ]]ը) պարունակում են տեխնիկական և սննդային նշանակություն ունեցող յուղեր։ Լրջաբույսը (Isatis) բարձրարժեք հումքային բույս է, որի տերևներից ստացվում է ինդիգո կապույտ ներկը։ [[Շահպրակ]]ը (Matthiola annua), գիշերային մանուշակը (Hesperis) կիրառվում են դեկորատիվ ծաղկաբուծության մեջ։ Խաչածաղկավորներից շատերը պարունակում են խիստ հոտավետ եթերայուղեր։ [[Ավլախոտ]]ը (Sisymbrium), [[հովվամաղախ]]ը (Capsella bursa-pastois), [[շնկոտեմ]]ը (Thlaspi) տարածված մոլախոտեր են և մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Խաչածաղկավորների մեծ մասը մեղրատու բույսեր են, որոշ մասը՝ դեղաբույսեր։
 
Հայտնի են խաչածաղկավորների ավելի քան 350 ցեղ, 3000 տեսակ։ Տարածված են հիմնականում հյուսիսային կիսագնդում։ [[ՀՀ]]-ում տարածված են 68 ցեղ, 179 տեսակ, որոնք հանդիպում են բոլոր բուսական համակեցություններում (կիսաանապատներից մինչև ալպիական գոտիներ)։