«USB ֆլեշ կրիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի (2), |right → |աջից (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:USB flash drive.jpg|մինի|աջից|USB ֆլեշ քարտի նկարը, և 24մմ24 մմ-ոց մետաղադրամի նկարը՝ ֆլեշ կրիչի չափերի գնահատման նպատակով]]
 
'''USB ֆլեշ կրիչ''' շարժական արտաքին [[հիշողության սարք]] (պահոց) է, որը հիմնված է [[NAND հիշողություն|NAND]] տիպի [[ֆլեշ հիշողության]] վրա և ինտեգրացված [[USB]] 1.1 կամ 2.0 միջերեսի հետ։ Այն փոքրիկ, թեթև, շարժական և բազմաթիվ անգամներ գրելու-կարդալու ունակությամբ՝ ինֆորմացիա կրող սարք է, որը կարող է կրել մինչև 64 [[ԳԲ]] ինֆորմացիա։ Ֆլեշ կրիչը, արագ տիպի հիշողությամբ սարք է, որը ավելի հուսալի է, քան [[ճկուն մագնիսական սկավառակ]]ը (floppy)։ Ֆլեշ կրիչներում օգտագործվում է շարժական հիշողության սարքերի՝ [[USB Mass Storage]] ստանդարտը։
 
Սարքը օգտագործելու համար, [[օպերացիոն համակարգ]]ը պետք է ունենա [[USB Mass Storage]] և ֆլեշ քարտում օգտագործվող [[ֆայլային համակարգ]]ի դրայվերների ապահովում։ Mac OS X օպերացիոն համակարգի բոլոր տարբերակները ունեն [[USB Mass Storage]] սարքավորումների ապահովում։ Microsoft Windows XP, 2000 և ME ևս ունեն այսպիսի սարքերի ապահովում, սակայն Windows-ի բոլոր նախկին տարբերակները պահանջում են դրայվեր, որը, սովորաբար, տրամադրում է արտադրողը։ [[LinuxԼինուքս]] միջուկում սպասարկումը ապահովված է սկսած 2.4 տարբերակից ([[2001]])։
 
== Պատմություն ==
 
Ֆլեշ կրիչը ստեղծվել է [[1998]] թ.-ին [[IBM]]-ի կողմից, որպեսզի փոխարինի ճկուն մագնիսական սկավառակները՝ [[ThinkPad]] գծի արտադրանքների համար։ Չնայած, որ [[IBM]]-ն է առաջին անգամ հայտարարել այս սարքի մասին, սակայն նրանք չեն արտոնագրել այն, և, հետագայում, պայմանավորվել են [[M-Systems]]-ի հետ, որպեսզի նրանք զարգացնեն և արտադրեն այդ սարքերը։ Այս սարքի և նրա հետ կապված մի քանի այլ արտոնագրեր, այժմ պատկանում է [[M-Systems]] ընկերությանը։
 
Առաջին ֆլեշ կրիչները արտադրվել են [[M-Systems]]-ի կողմից՝ «disgo» ապրանքանիշի տակ, հետևյալ տարողություններով՝ 8ՄԲ, 16ՄԲ, 32ՄԲ և 64ՄԲ։ Սրանք ներկայացվում էին հանրությանը, որպես «ճկուն մագնիսական սկավառակները վերացնողներ», և այդ նույն կառուցվածքով արտադրվել էին մինչև 256ՄԲ։ Սակայն, շուտով, ասիական արտադրողները սկսեցին արտադրել իրենց սեփական ֆլեշ կրիչները՝ Disgo-ից ավելի էժան գներով։