«Գյուղատնտեսության կոլեկտիվացումը ԽՍՀՄ-ում»–ի խմբագրումների տարբերություն

! Տարեթվեր!! Կոլոկտիվացված տնտեսություններն առ հուլիսի 1-ը (%-ով)
|-
| 1918 || 0.113
|-
| 1927 || 0.8
| 1955 || 99.6
|}
 
== Կազմակերպում և ամրապնդում ==
Գյուղատնտեսական կոլեկտիվացմանման և առաջին կոլտնտեսությունների կազմակերպական ու տնտեսական ամրապնդման գործում ձեռք բերված հաջողություններն արդյունք էին ԽՍՀՄ-ում տրակտորաշինական և գյուղատնտեսական մեքենաշինական հզոր արդյունաբերության ստեղծման։ Գյուղատնտեսության Խորհրդային վերափոխության, հատկապես կոլտնտեսային կարգի զարգացման և ամրապնդման մեջ մեծ դեր խաղաց պետական մեքենատրակտորային կայանների (ՄՏԿ) ստեղծումը ([[1929]] թվականից)։ Գյուղատնտեսական կոլեկտիվացման կարևոր պայման հանդիսացավ ԽՍՀՄ-ում [[կուլտուրական հեղափոխություն|կուլտուրական հեղափոխության]] իրականացումը։ Համատարած կոլեկտիվացումը (1929—1933) ընթացավ տնտեսական ու [[քաղաքական պայմաններ|քաղաքական]] դժվարին պայմաններում։ Հատկապես ուժեղ էր շահագործող վերջին և առավել մեծաթիվ դասակարգի՝ կուլական դիմադրությունը, որը ճնշվեց [[բանվոր դասակարգ|բանվոր դասակարգի]], գյուղական չքավորության ու միջակների ջանքերով։ [[Կուլակություն|Կուլակությունը]] որպես դասակարգ վերացվեց։ Բայց միաժամանակ տարվելով կոլեկտիվացման բարձր տեմպերով՝ թույլ տրվեցին կոլտնտեսություն մտնելու կամավորության սկզբունքի խախտումներ, երբեմն արտելների փոխարեն ստեղծվում էին [[կոմունաներ,]] եղան միջակի «կուլակաթափման» դեպքեր։ Կոմունիստական կուսակցությունը բացահայտեց և ուղղեց կոլտնտեսային շինարարության ընթացքում թույլ տրված խախտումներն ու սխալները։ Կարևոր նշանակություն ունեցավ ՀամԿ(բ)Կ ԿԿ-ի «Կոլտնտեսային շարժման մեջ կուսակցական գծից կատարվող շեղումների դեմ պայքարելու մասին» որոշումը ([[1930]] թվականի մարտ) և ՀամԿ(բ)Կ տասնվեցերորդ համագումարի ([[1930]] թվականի հունիս) «Կոլտնտեսային շարժման և գյուղատնտեսության վերելքի մասին» բանաձևը։ Համագումարը նշեց, որ «եթե կալվածատերերից հողի բռնագրա–վումը Հոկտեմբերյան ռևոլյուցիայի առաջին քայլն էր գյուղում, ապա կոլտնտեսություններին անցնելը երկրորդ և ըստ որում վճռական քայլն է, որը ԽՍՌՄ-ում սոցիալիստական հասարակության հիմքի կառուցման գործում կարևորագույն էտապն է բնութագրում»
Անանուն մասնակից