«Ածխաջրածիններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ածխաջրածիններ''', օրգանական միացություններ, կազմված միայն ածխածնի և ջրածնի ատոմներից: Ածխաջրածի...»:
(Տարբերություն չկա)

10:42, 28 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Ածխաջրածիններ, օրգանական միացություններ, կազմված միայն ածխածնի և ջրածնի ատոմներից: Ածխաջրածինները համարվում են օրգանական քիմիայի բազային միացությունները. բոլոր մնացած միացությունները համարվում են ածխաջրածինների ածանցյալներ:

Քանի որ ածխածինն ունի չորս վալենտային էլեկտրոններ, իսկ ջրածինն` մեկ, ապա պարզագույն ածխաջրածինը մեթանն է (CH4):

Կախված ածխածնային կմախքի կառուցվածքից ածխաջրածինները բաժանվում են երկու խմբի` ացիկլիկ և կարբոցիկլիկ ածխաջրածիններ: Կախված ածխածին-ածխածին կապի կարգից ացիկլիկները լինում են հագեցած (ալկաններ) և չհագեցած (ալկնեններ, ալկիններ, դիեններ): Կարբոցիկլերը լինում են ալիցիկլիկ և արոմատիկ:

Ացիկլիկ միացություններ (բաց շղթայով) Կարբոցիկլիկ միացություններ (փակ շղթայով)
Հագեցած ածխաջրածիններ չհագեցած հագեցած չհագեցած
միակի կապով կրկնակի կապով եռակի կապով երկու կրկնակի կապերով միակի կապով բենզոլային օղակով
ալկաններ ալկեններ ալկիններ դիեններ նավթեններ արեններ