«Թռչնաշուկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «=== Թռչնաշուկա === Ծովային թռչունների՝ սուզաբադերի, որորների, խողովակաքթերի, ջրագռավների,...»:
(Տարբերություն չկա)

05:22, 28 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Թռչնաշուկա

Ծովային թռչունների՝ սուզաբադերի, որորների, խողովակաքթերի, ջրագռավների, երբեմն նաև պինգվինների զանգվածային գաղութային կուտակումները օվկիանոսների ու ծովերի առափնյա զառիթափ ժայռերին: Թռչնաշուկերը տարածված են Եվրոպայի, Ասիայի, Հարավային և Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Աֆրիկայի, Նոր Զելանդիայի և Հարավային կիսագնդի օվկիանոսային կղզիներում: Առանձին թռչնաշուկաներ զբաղեցնում են տասնյակ կիլոմետր տարածություն, որտեղ հաշվվում են հարյուր հազարավոր թռչուններ: Թռչունների գաղութային բնադրման այս ձևն օգնում Է սերունդը պահպանել գիշատիչներից: Թռչնաշուկաների բնակիչները կարևոր դեր են խաղում ծովի կենսաբանական հաշվեկշռում: Վաղ ժամանակներից թռչնաշուկաներում մարդիկ հավաքում են թռչունների միլիոնավոր ձվերը: Պերուում և Չիլիում գյուղատնտեսության մեջ օգտագործում են նրանց արտաթորանքից առաջացած գուանոյի զանգվածները:



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։