«Զաքարիա Քանաքեռցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
+ կատեգորիա
Տող 1.
'''Զաքարիա Քանաքեռցի''' (հայտնի է նաև որպես '''Զաքարիա Սարկավագ''', 1626, Քանաքեռ – 1699, Հովհաննավանք), նշանավոր հայ պատմիչ և մատենագիր: 13 տարեկանում անդամագրվել է [[Հովհաննավանք]]ի միաբանությանը, որտեղ և անցկացրել է իր ողջ կյանքը: Սովորել է Հովհաննավանքի վանական դպրոցում, աշակերտել առաջնորդներ Զաքարիա վրդ. Վաղարշապատցուն և Հովհաննես վրդ. Կարբեցուն: Իր ուսուցիչն է համարել նաև [[Առաքել Դավրիժեցի |Առաքել Դավրիժեցուն]], որին օգնել է սրբագրելու «Գիրք պատմութեանց» աշխատությունը: Սովորելուն զուգընթաց ուսուցչություն է արել, վանքին կից մանուկների համար բացված դպրատանը: Եղել է դպիր, սարկավագ, ապա՝ սարկավագապետ: Կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու գործակիցն էր, ուղեկցել է նրան ուղևորությունների ժամանակ, կաթողիկոսի հատուկ հանձնարարականներով այցելել Ղազվին (1675), Զմյուռնիա (1682), Կ.Պոլիս (1684) և այլն: Հովհաննավանքի առաջնորդ Սարգիս վրդ. Կարբեցու հանձնարարությամբ 1687-ին գրել է «Կոնդակ սուրբ ուխտին Յովհաննուվանից» աշխատությունը, որտեղ ներկայացրել է վանքի պատմությունը՝ հիմնադրումից մինչև իր օրերը: 1651-ին իր ընդօրինակությամբ կազմել է հայ պատմիչների երկերի ժողովածու, վերակազմել և նորոգել μազմաթիվ ձեռագրեր: Ձեռագրագիտական և հնագիտական արժեքով լայն ճանաչում ունի 1687-ին նրա նորոգված «Մարտիրողոգ Ճառընտիր» կոչվող ձեռագիրը (պահվում է Մատենադարանում):
1699-ին Զ. Ք. ավարտել է իր երկհատորանոց «Պատմագրութիւն» աշխատությունը, որն ընդգրկում է Հայաստանի պատմությունը Արշակունիների ժամանակներից մինչև 1699-ի դեպքերը: Այն եզակի սկզբնաղբյուր է հատկապես հեղինակի ապրած դարաշրջանի Հայաստանի և հարևան երկրների քաղաքական ու տնտեսական պատմության ուսումնասիրման համար (գիրքը թարգմանվել է ֆրանսերեն (1876) և ռուսերեն (1969)):
 
[[Կատեգորիա:1626 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1699 մահեր]]