«Դրամավարկային քաղաքականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (102)
չ մանր-մունր, փոխարինվեց: բ ։ → բ։
Տող 45.
 
===Փոխարժեքի նպատակադրման ռազմավարություն===
Բաց տնտեսություններում փոխարժեքը մի կողմից իր ազդեցությունն է ունենում մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վարքագծի վրա, մյուս կողմից, որպես գնային գործոն, մշտապես փոփոխվում է մակրոտնտեսական հավասարակշռության ձևավորման գործընթացում։ Միաժամանակ, փոխարժեքը, որպես երկրի ներքին արժույթի արտաքին գին, փոփոխվում է ինչպես ներքին և արտաքին արժույթների քանակական, այնպես էլ դրանց ներքին գնային` տոկոսադրույքների փոփոխություններից` հայտնվելով դրամավարկային քաղաքականության ուղղակի ազդեցության ներքո։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մակրոտնտեսական հավասարակշռության կայունության ապահովումը հիմականում գտնվում է կենտրոնական բանկերի կարգավորման դաշտում, փոխարժեքի վարքագիծը առավելապես պայմանավորված է դրամավարկային քաղաքականության նպատակների սահմանմամբ և դրանց ապահովմանն ուղղված համապատասխան ռազմավարությունների ընդունմամբ ։ընդունմամբ։
 
Փոխարժեքի նպատակադրման ռազմավարության ընդունումը հետապնդում է 2 հիմնական նպատակ.<ref>[[Տիգրան Սարգսյան]], «Փոխարժեքի դերը դրամավարկային քաղաքականություն մեջ», Երևան, Ֆենոմեն հրատարակչություն, 2008 թ.</ref>