«Եղերդակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տաքսոտուփ | name = Եղերդակ | image file = Cichorium endivia flower.jpg | image title = | image descr = | regnum = Բույսեր | su...»:
 
No edit summary
Տող 20.
}}
'''Եղերդակ''' (Cichorium), ճարճատուկ, հնդիպե, ճառճռտուկ, կայծխոտ, աստղածաղկագգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, մշակության մեջ՝ միամյա և երկամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 10-12, [[Հայաստանի Հանրապետություն]]ում՝ 2 տեսակ՝ եղերդակ սովորական (C. intybus) և եղերդակ գեղձավոր (C. glandulosum): Տարածված է Լոռու, [[Կոտայք]]ի, [[Վայոց ձոր]]ի, [[Սյունիք]]ի և այլ մարզերում, [[Երևան]]ի շրջակայքում: Աճում է չոր [[մարգագետին]]ներում, ճանապարհների և դաշտերի եզրերին, բնակավայրերի շրջակայքում: Արմատը հաստ է, իլիկաձև: Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 50-100 սմ: Ցողունի վերին մասի տերևները նստադիր են, նշտարաձև, ստորին մասինը՝ փետրաբաժան, ատամնաեզր: Ծաղկաբույլը զամբյուղ է, [[ծաղիկ]]ները՝ երկնագույն կամ բաց կապույտ: Ծաղկում է [[մայիս]]ի սկզբից մինչև ուշ [[աշուն]]: [[Պտուղ]]ը փուփուլավոր սերմիկ է: [[Դեղաբույս]] է. պարունակում է ինուլին, գլիկոզիդներ, աղաղանյութեր, [[շաքար]]ներ, [[թթու]]ներ, [[վիտամին]]ներ C, B, խեժ և այլն: Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ ([[լյարդ]]ի, լեղապարկի բորբոքումների), միզամուղ ([[Երիկամ]]ների հիվանդությունների) միջոց, նաև փորկապության, [[ստամոքս]]աբորբի, շաքարախտի և այլ դեպքերում: Դալար ընձյուղները, ցողուններն ու տերևներն օգտագործում են սննդի մեջ՝ որպես [[աղցան]], արմատները՝ [[սուրճ]]ին փոխարինող միջոց:
 
{{ՀԲ}}
 
[[Կատեգորիա:Խոտաբույսեր]]
[[Կատեգորիա:Աստղածաղկագգիներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եղերդակ» էջից