«Արգանդափողեր»–ի խմբագրումների տարբերություն

չ
(Նոր էջ «'''Արգադնափողեր''', ֆալոպյան փողեր, ձվատար փողեր, Իգական սեռական համակարգ|կնոջ ներքին սեռական օրգա...»:)
 
'''Արգադնափողեր''', ֆալոպյան փողեր, ձվատար փողեր, [[Իգական սեռական համակարգ|կնոջ ներքին սեռական օրգան]] (երկարությունը՝ 10-12 սմ): Զույգ խողովակներ են, սկսվում են արգանդի մարմնի անկյուններից և ազատ ծայրով բացվում [[որովայնի խոռոչ]]ի մեջ: Խողովակը բաղկացած է արգանդային (ավարտվում է [[արգանդ|արգանդի]] պատում), նեղացած (պարանոց) և լայնացած ([[ամպուլա]], որը վերջանում է ծոպավոր եզրեր ունեցող ձագարով) մասերից: Արգանդափողի պատն ունի շճային, շարակցահյուսվածքային, մկանային և լորձային թաղանթներ: Արգանդափողի լորձաթաղանթը մի կողմից վերածվում է արգանդի լորձաթաղանթի, մյուսով կպչում [[Որովայնամիզ|որովայնամզին]], հետևաբար արգանդափողերը բացվում են դեպի որովայնի խոռոչ: Դրա հետ կապված՝ առաջանում է կնոջ սեռական օրգաններից վարակը որովայնի խոռոչ թափանցելու վտանգ: Եթե [[զիգոտ|բեղմնավորված ձվաբջջ]]ի տեղափոխումը կասեցվում է արգանդափողերում (վերջիններիս բորբոքման ժամանակ), առաջանում է փողային արտարգանդային հղիություն:
 
[[Կատեգորիա:Իգական սեռական օրգաններ]]
24 967

edits