«Թռչնաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Թարմացնել}}
[[Պատկեր:Hühnerhaltung traditionell.jpg|250px|մինի|աջից|]]
'''Թռչնաբուծություն''', անասնապահության ճյուղ։ Զբաղվում է գյուղատնտեսական թռչունների բուծմամբ՝ դիետիկ [[ձու]], թարմ [[միս]], նաև աղվափետուր և փետուր ստանալու համար։ Որպես անասնապահության ճյուղ, թռչնաբուծության փոխադարձ կապի մեջ է բուսական մթերք և հումք արտադրող ճյուղերի, մասնավորապես, բուսաբուծության հետ։ Ունի տնտեսական բարձր արդյունավետություն, որը պայմանավորված է թռչունների կենսաբանական առանձնահատկություններով (վաղահասություն, բազմապտղություն, կերհատուցում են)։ Ձվատու հավերի ցեղերն սկսում են ձվարկել 5-6 ամսականում, առաջին տարում յուրաքանչյուր հավից ստացվում է մոտ 100 ձու, իսկ մեկ ածանից՝ 140-150 սերունդ։ Բարձր է նաև աճի տեմպը, մեկ օրական ճուտը կշռում է 35-36 գ, իսկ 70-75 օրականը՝ մինչե 1,5 կգ։ Կերակրման և պահվածքի բնականոն պայմաններում մսացու ճտերի (բրոյլեր) 1 կգ քաշի համար ծախսվում է 2,2-2,5 կգ կերամիավոր։ Բացի այդ, թռչունի սաղմը զարգանում է հիմնականում մոր [[օրգանիզմ]]ից դուրս, որն էլ հնարավոր է դարձնում արդիական մասշտաբներով կազմակերաել ճարպահանությունը (ինկուբացիան), անկախ տարվա եղանակից արտադրել թռչնաբուծական մթերք ու աճեցնել ճտեր մայրական հոտն անընդմեջ համալրելու համար։ Վայրի թռչունների ընտելացումն սկսվել է դեռես մեր թվարկությունից առաջ 4-ից 3-րդ հազարամյակում, [[Հնդկաստան]]ում և [[Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն|Չինաստանում]]։ Աստիճանաբար ընտելացվել են հավը, [[աղավնի]]ն, [[սագ]]ը, բադը, հնդկահավը, ապա՝ [[խլահավ]]ը և [[լոր]]ը։ Ընտելացված թռչունների բազմացման, մթերատվության հատկանիշների աստիճանական բարելավման և սելեկցիայի միջոցով դրվել է թռչնաբուծության ճյուղերի և ուղղությունների հիմքը։ Թռչնաբուծությունն ընդգրկում է [[հավաբուծություն]]ը, [[սագաբուծություն]]ը, [[բադաբուծություն]]ը, [[հնդկահավաբուծություն]]ը, [[խլահավ]]երի և [[լոր]]երի բուծումը և ունի ձվային, մսային ու խառն ուղղություններ։ [[ԽՍՀՄ]]-ում թռչնաբուծությունը սկսել է զարգանալ 20-ական թվականներին, երբ կազմակերպվեցին կոլտնտեսային թռչնաբուծական ֆերմաներ, թռչնաբուծական ինկուբատորային [[կայան]]ներ, ինկուբատորներ, [[1925]] թվականից՝ խորհրդային [[տնտեսություն]]ներ, իսկ [[1930]]-[[1932]] թվականներին՝ թռչնաբուծական ֆաբրիկաներ։ [[1974]] թվականին ձվի համախառն արտադրանքի ծավալով [[ԽՍՀՄ]] աշխարհում գրավել է առաջին տեղը, իսկ յուրաքանչյուր շնչին տարեկան բաժին է ընկել 160 ձու (աշխարհում միջինը՝ 85-90)։ Հայաստանում թռչնաբուծություն գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից։ Ըստ խեթական գրավոր հուշարձանների, դեռևս մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհում տարածված են եղել ընտանի թռչունների առանձին տեսակներ (հավ, աղավնի են)։ [[Հայաստան|Հայաստանում]] թռչնաբուծության զարգացման մասին տեղեկություններ կան [[Հերոդոտոս]]ի, [[Քսենոփոն]]ի, [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցու]], [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], [[Ղևոնդ Ալիշան]]ի և այլոց աշխատություններում։ Թռչունների բուծման, խնամքի, կերակրման և այլ հարցեր ընդգրկված են «Դիրք վաստակոց» (11-ից 12-րդ դարեր) թարգմանական գրվածքում, Կովկասյան գյուղատնտեսական ընկերության հրատարակություններում (14-րդ դար)։ Թռչնաբուծությունը նոր նշանակություն ձեռք բերեց սովետական կարգերի հաստատումից հետո, երբ [[1930]]-ական թվականներին կազմակերպվեցին կոլտնտեսություններ և սովետական տնտեսություններ։ [[1949]] թվականին [[ՀԽՍՀ]] տնտեսություններում կար ընդամենը 219 հազար, [[1959]] թվականինին՝ 502 հազար, [[1965]] թվականինին՝ մեկ միլիոն թռչուն։ [[1964]] թվականից թռչնաբուծությունը աստիճանաբար ինտենսիվացվում, մեքենայացվում ու ավտոմատացվում է՝ փոխադրվելով արդյունաբերության հիմքի վրա։ [[1965]] թվականին թռչունների ընդհանուր գլխաքանակը կազմել է 5,762, իսկ [[1975]] թվականին՝ 6561,3 հազար, [[1975]]թվականին արտադրվել է 350,3 միլիոն ձու։ [[1975]] թվականին գործում Էր 13 թռչնաբուծական ֆաբրիկա, 22 խորհրդային տնտեսություն և 19 թիկ։ Հանրային թռչնաբուծության վերելքին զուգընթաց զարգանում Է տնամերձ թռչնաբուծությունը։ [[1975]] թվականին ՀԽՍՀ-ում ձվի համախառն արտադրանքի կեսից ավելին ստացվել Էր տնամերձ թռչնաբուծությունիցից։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա: Գյուղատնտեսություն]]