«Ատամների ոսկրափուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
Դպրոցական տարիքի երեխաների կաթնատամների և մնայուն ատամների ոսկրափուտն ընթանում է ավելի արագ, քան հասուն մարդկանցը: Ատամը քայքայվում է 1-1,5 տարվա ընթացքում, արագ առաջանում են բարդություններ, երբեմն քայքայումը շարունակվում է նաև ատամնալիցքի տակ: Դա պայմանավորված է երեխաների ատամների կրակալման անբավարարությամբ և մանրէների ազդեցության հանդեպ անկայունությամբ:
== Բուժում ==
[[Պատկեր:Streptococcus mutans 01.jpg|thumb|220px|[[Streptococcus mutans|Str. mutans]], բակտերիաների գաղութը, որն առաջացնում է կարիես]]
Բուժում է [[ստոմատոլոգ|ստոմատոլոգը]]: Այն հարկավոր է սկսել որքան հնարավոր է արագ, մինչև ոսկրափուտային խոռոչի առաջացումը. կարելի է ժամանակին հայտնաբերել կանխարգելիչ զննումներով: Բուժում են՝ ատամի ոսկրափուտային խոռոչը հատուկ մշակելով և ատամնալիցք անելով: Կանխարգելումը հարկավոր է սկսել դեռևս հղիության շրջանում, անհրաժեշտ է կանխել և ժամանակին բուժել հղի կնոջ հիվանդությունները, սնունդն ապահովել անհրաժեշտ քանակությամբ [[սպիտակուցներո|սպիտակուցներով]], [[ճարպեր|ճարպերով]], [[ածխաջրեր|ածխաջրերով]], [[վիտամիններ|վիտամիններով]] և [[հանքային աղեր]]ով՝ հատկապես կալցիումով և ֆոսֆորով, որոնք ծախսվում են պտղի կմախքի կառուցման վրա և կարևոր են հղի կնոջ օրգանիզմում նյութափոխանակության համար: Այս բոլորը խիստ կարևոր են ատամների ճիշտ սաղմնավորման և հետագա ձևավորման համար: Զանգվածային կանխարգելման հիմնական ձևը արտադրությունում աշխատող մարդկանց որոշակի խմբերի, դպրոցական, մանկապարտեզի երեխաների, հղի կանանց բերանի խոռոչի հիվանդությունների բուժումն է: Բերանի խոռոչի բուժումը բնակչության դիսպանսերացման բաժիններից է: