«ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (21)
Տող 31.
}}
 
'''ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ''', (ՄԿԻ) հիմնադրվել է [[1966]] թվականին [[Հայաստան]]ում մոլեկուլային կենսաբանության ոլորտում հետազոտությունների զարգացման նպատակով:նպատակով։ XX դարի ընթացքում ՄԿԻ-ում տարվող ուսումնասիրությունները զգալի ներդրում ունեցան [[նուկլեինաթթուներ]]ի, [[սպիտակուցներ]]ի, [[բջիջներ]]ի և բջջային օրգանելների կառուցվածքաֆունկցիոնալ կազմավորման օրինաչափությունների պարզաբանման գործում: գործում։
 
== Գործունեության հիմնական ոլորտներ ==
Այսօր ՄԿԻ գիտական հետազոտությունները ուղղված են ուսումնասիրելու բջջային ակտիվության կարգավորման մեխանիզմները և նրանց խանգարումները օրգանիզմի տարբեր ախտաբանական վիճակներում, ներառյալ աուտաիմունային, աուտաբորբոքային, վարակիչ, օնկոլոգիական, հոգեկան և ուղեղանոթային հիվանդություններ:հիվանդություններ։ Ուսումնասիրությունները անցկացվում են in vivo, in vitvo, in situ և in silico և տարվում գենետիկական, բջջային, թաղանթային և ենթաբջջային մակարդակներում:մակարդակներում։ Առանձին ուշադրություն է բևեռված իմունային և ազդանշանային համակարգերի միջնորդանյութերին:միջնորդանյութերին։ Հետազոտություններում օգտագործվում են փորձարարական կենդանիներ, բջջային կուլտուրաներ, կլինիկան նյութ և համակարգչային մոդելներ:մոդելներ։ Տարվող հետազոտությունների կարևորագույն ուղղություն է հայկական գենոմի ուսումնասիրությունը` պաթոգենոմիկայի, էկոգենոմիկայի, իմունագենոմիկայի և պոպուլյացիոն գենոմիկայի մոտեցումների կիրառմամբ:կիրառմամբ։
 
== Հիմնական արդյունքներ ==
ՄԿԻ-ում տարվող ուսումնասիրությունները թույլ են տալիս պարզաբանել մի շարք բազմագործոն բնույթի պոլիգենային հիվանդությունների մոլեկուլաբջջային պաթոմեխանիզմները, նույնակայնացնել հիվանդությունների մոլեկուլային կենսամարկերներ և թերապևտիկ թիրախներ և հայտնաբերելլ պոտենցիալ թերապևտիկ արժեք ունեցող նոր ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր:նյութեր։ Հետազոտությունների արդյունքների կիրառման ոլորտը ներառում է հիվանդությունների մոլեկուլային ախտորոշումը, կանխորոշումը, կանխարգելումը և բուժումը, ինչպես նաև հիվանդության ընթացքի վերահսկում և օգտագործվող թերապիայի արդյունավետության գնահատում:գնահատում։ Տվյալ ուղղությամբ ՄԿԻ-ն ունի մի շարք մշակումներ և հանդիսանում է համապատասխան արտոնագրերի սեփականատեր:սեփականատեր։
 
== Գիտական արտադրանք, մշակումներ ==
ՄԿԻ 2007-2011թթ. գիտական արտադրանքը ներառում է 13 գրքեր, 117 հոդվածներ արտասահմանյան ամսագրերում, 103 հոդվածներ հայաստանյան ամսագրերում, 238 հրապարակումներ միջազգային գիտաժողովների նյութերում և 12 արտոնագրեր:արտոնագրեր։ ՄԿԻ գիտնականների կողմից մշակվել են թեսթ-համակարգեր շիզոֆրենիայի և գերհոգնածության ախտանիշի մոլեկուլային ախտորոշման համար, նորարարական մոտեցումներ տարբեր տիպի լեյկոզների և սոլիդ ուռուցքների քիմիաթերապիայի անհատական կուրսի ընտրության համար, նոր հակավիրուսային պատրաստուկ դաբաղի և Նյու-Կասլի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար ու մի շարք այլ պրոդուկտներ:պրոդուկտներ։
 
== Միջազգային գործունեություն ==
ՄԿԻ-ն ինտեգրված է միջազգային գիտական տարածքում և սերտորեն համագործակցում է մի շարք ճանաչված արտասահմանյան գիտական կենտրոնների և համալսարանների հետ:հետ։ Համագործակցությունը իրագործվում է համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև համատեղ գիտաժողովների, դպրոցների և սեմինարների կազմակերպման մակարդակով:մակարդակով։ 2007-2011թթ. ՄԿԻ-ն հյուրընկալել է 30 արտասահմանյան գիտնականների 12 երկրներից, իսկ ՄԿԻ-ի 25 գիտնականներ հյուրընկալվել են արտասահմանյան կազմակերպությունների կողմից, միջազգային գիտաժողովներում ՄԿԻ գիտաշխատողների կողմից ներկայացվել են 87 բանավոր զեկույցներ, կազմակերպվել է 4 միջազգային գիտաժողով և մեկ միջազգային դպրոց:դպրոց։
 
== Գործընկեր կազմակերպությունները Հայաստանում ==
Հայաստանում ՄԿԻ-ն համագործակցում է հանրապետության գլխավոր համալսարանների, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, ՀՀ ԱՆ գիտաբժշկական կենտրոնների և մի շարք այլ կազմակերպությունների հետ:հետ։ Համագործակցությունը իրագործվում է գիտատեխնիկական համագործակցության պայմանագրերի հիման վրա համատեղ ծրագրերի իրականացման, համատեղ լաբորատորիաների և ամբիոնների ստեղծման և համատեղ գիտաժողովների, դպրոցների ու սեմինարների անցկացման մակարդակով:մակարդակով։
 
== Մարդկային ներուժ և ենթակառուցվածք ==
Ինստիտուտում աշխատում է 140 մարդ, այդ թվում` 15 գիտության դոկտորներ և 45 գիտության թեկնածուներ:թեկնածուներ։ ՄԿԻ կազմի մեջ մտնում են 17 գիտահետազոտական և 3 գիտակրթական ենթամիավորումներ:ենթամիավորումներ։ ՄԿԻ-ում գործում են` գիտական խորհուրդը, երիտասարդ գիտնականների խորհուրդը և էթիկայի կոմիտեն:կոմիտեն։ Սպասարկող և ծառայողական ենթամիավորներից են` գրադարանը, համակարգչային լոկալ ցանցը, կենդանանոցը, մարդու ԴՆԹ-երի նմուշների բանկը և բջջային գծերի հավաքածուն:հավաքածուն։
 
==Աղբյուրներ==