Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (102)
'''Դրամավարկային քաղաքականություն''', պետության տնտեսական քաղաքականությունը՝ [[փողի զանգված]]ի և դրամաշրջանառության բնութագրիչների կարգավորման, [[սղաճ]]ի վերահսկման, ներդրումային միջավայրի բարելավման, [[տնտեսական աճ]]ի համար նախապայմանների ստեղծման ոլորտներում:ոլորտներում։
 
Դրամավարկային քաղաքականության սուբյեկտը [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ն է, իսկ օբյեկտը՝ [[դրամական զանգված]]ի բնութագրիչները ([[սղաճ]]ի մակարդակը, ներդրումների ծավալը, գործող տոկոսադրույքի մակարդակը և այլն):։
 
== Դրամավարկային քաղաքականության նպատակ ==
Դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման նպատակը գների կայուն մակարդակի ապահովումն է, որն էլ համարվում է շատ երկրների [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-երի գործունեության հիմնական առանցքը և խնդիրը:խնդիրը։ [[Գնաճ]]ի ցածր և կայուն մակարդակը շուկայական տնտեսության պայմաններում [[տնտեսական աճ]]ի ապահովման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, երկրի տնտեսության մակրոտնտեսական կայունության ապահովման կարևոր նախադրյալ է:է։ [[Գնաճ]]ի մակարդակի վրա ուղղակի ազեդեցություն ունի իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, որը, ի տարբերություն տնտեսական մյուս քաղաքականությունների, ամենաճկունն է և արդյունավետը երկրի տնտեսությունում կարճ և միջին ժամկետ մակրոտնտեսական կայունության ապահովման համար:համար։ Դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետությունը մեծապես կախված է դրամավարկային քաղաքականության ընտրած ռազմավարությունից և վերջինիս իրագործման նպատակով [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ի կողմից իրականացվող գործողությունների հետևողականությունից:հետևողականությունից։ Դրամավարկային քաղաքականության իրականացման ընթացքը կարելի է ներկայացնել հետևյալ շղթայի տեսքով՝
 
'''Գործիքներ --> Գործառնական նպատակ --> Միջանկյալ նպատակ --> Վերջնական նպատակ:նպատակ։'''
 
Ներկայացված շղթայական կառուցվածքի վերջին երկու բաղադրատարրերը՝ դրամավարկային քաղաքականության միջանկյալ և վերջնական նպատակները, բնութագրում են դրամավարկային քաղաքականության ռազմավարությունը, իսկ առաջին երկու բաղադրատարրերը՝ դրամավարկային քաղաքականության գործիքները և գործառնական նպատակը, բնութագրում են վերջինիս իրագործման մարտավարությունը:մարտավարությունը։
Շուկայական հարաբերությունների պայմաններում դրամավարկային քաղաքականության վերջնական նպատակները դուրս են [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ի անմիջական վերահսկողությունից, և դրանց վրա վերջինիս ազդեցությունը կրում է անուղղակի բնույթ:բնույթ։ Դրամավարկային քաղաքականության գործիքների միջոցով [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ը վերահսկում է գործառնական և միջանկյալ նպատակների վարքագիծը, որն էլ արտացոլվում է վերջինիս վերջնական նպատակների ցուցանիշում:ցուցանիշում։ Մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակով կարևոր է նաև դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների արդյունավետ համադրումը, որպեսզի դրանցից յուրաքանչյուրի իրագործումը չբերի մյուսի արդյունքների չեզոքացմանը, այլ նպաստի ընդհանուր նպատակների իրագործմանը:իրագործմանը։<br />
Հաշվի առնելով, որ դրամավարկային քաղաքականությունը տնտեսության պետական կառավարման հիմնական մեխանիզմներից մեկն է, նրա նպատակները համընկնում են պետության տնտեսական քաղաքականության հիմնական նպատակների հետ (macroeconomic goals).
* գների կայուն մակարդակի ապահովում
* զբաղվածության բարձր մակարդակ
* իրական [[ՀՆԱ]]-ի արագ աճ
* կայուն վճարային հաշվեկշիռ:հաշվեկշիռ։
 
Դրանք հանդիսանում են դրամավարկային քաղաքականություն վերջնական նպատակները:նպատակները։ Հիմնախնդիրն այն է, որ [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ը հնարավորություն չունի այդ փոփոխականների անմիջական կառավարումը իրականացնել:իրականացնել։ Այդ նպատակներին հասնելու համար [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ն ընտրում է միջանկյալ և գործառնական նպատակներ (intermediate and operating targets), որոնք ենթակա են նրա ներազդմանը:ներազդմանը։
 
Միջանկյալ նպատակներն են՝
* դրամական զանգվածի կարգավորում,
* տոկոսադրույքի կարգավորում,
* արտարժույթային կուրսի կարգավորում:կարգավորում։
 
Արևմտյան տնտեսագիտական գրականությունում գոյություն ունի կարծիք, համաձայն որի միջանկյալ նպատակները չեն վերաբերվում ոչ [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ի դրամավարկային քաղաքականության գործիքներին, ոչ էլ այդ քաղաքականության իրական նպատակներին, բայց իրենցից ներկայացնում են, այսպես կոչված, հաղորդիչ մեխանիզմում [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ի գործիքները և նպատակները միացնող միջին օղակներ:օղակներ։
 
[[Անվանական խարիսխ]]ը քաղաքականության ցուցանիշ է, որը հրապարակվում է որպես վերջնական կարգավորման ենթակա տնտեսական երևույթ արտահայտող ցուցանիշ:ցուցանիշ։ Այն սերտ և ամուր կապի մեջ պետք է լինի դրամավարկային քաղաքականություն վերջնական նպատակի հետ և դրան հասնելու օժանդակ միջոց է:է։ Անվանական խարիսխի կամ, որ նույնն է, միջանկյալ նպատակի ընտրության հարցում [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ը հենվում է մի շարք չափանիշների վրա:վրա։ Կարևորագույն չափանիշը այն է, որ դրամավարկային քաղաքականություն միջանկյալ նպատակը պետք է համապատասխանեցվի դրամավարկային քաղաքականության վերջնական նպատակին:նպատակին։ Դրամավարկային քաղաքականության միջանկյալ նպատակը պետք է բավարարի չափելի լինելու հատկանիշին:հատկանիշին։ Այսինքն [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ն պետք է միջանկյալ նպատակի մակարդակը ժամանակի յուրաքանչյուր պահին ճշգրտորեն չափելու և դրա վարքագծին հետևելու հնարավորություն ունենա:ունենա։ [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ը պետք է միջանկյալ նպատակի վերաբերյալ ժամանակին ճշգրիտ տեղեկատվություն ստանալու հնարավորություն ստանա:ստանա։ Ընդ որում, միջանկյալ նպատակի վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը վերջնական նպատակի համեմատությամբ պետք է ունենա ավելի մեծ հաճախականություն, որպեսզի [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ն առավել արդյունավետ կառավարի միջանկյալ նպատակը վերջնական նպատակի ցանկալի մակարդակին հասնելու համար:համար։ Եվ վերջապես միջանկյալ նպատակը պետք է ԿԲ-ի համար վերահսկելի լինի:լինի։ Այսինքն ԿԲ-ն պետք է միջանկյալ նպատակի վարքագծի վրա ազդելու հնարավորություն ունենա:ունենա։<ref>Роджер Лерой Миллер, Дэвид Д. Ван-Хуз “Современные деньги и банковское дело”, перевод 3-го английского издания, издательство “ИНФРА-М”, Москва 2000г., стр. 649</ref> [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ի կողմից ընտրված դրամավարկային քաղաքականություն միջանկյալ նպատակը պետք է առավելագույնս բավարարի վերոնշյալ չափանիշներին:չափանիշներին։ Ազգային տնտեսություններում դրամավարկային քաղաքականության «անվանական խարիսխի» դեր են կատարում [[փողի ագրեգատ]]ները, [[փոխարժեք]]ը, իսկ 1990-ական թ.-ի սկզբից նաև գնաճի կանխատեսվող մակարդակը, որոնց ներքո իրականացվող դրամավարկային ռազմավարությունը համապատասխանաբար անվանվում է [[փոխարժեքի նպատակադրման ռազմավարություն|փոխարժեքի]], [[փողի ագրեգատների նպատակադրման ռազմավարություն|փողի ագրեգատների]] և [[գնաճի նպատակադրման ռազմավարություն]]:։<ref>Frederic S. Mishkin “The Economics of Money, Banking and Financial Markets”, Sixth Edition, Addison Wesley, 2001, 506 pp.</ref>
 
==Դրամավարկային քաղաքականության ռազմավարություն ==
Իրենց հիմնական խնդիրն իրագործելու նպատակով կենտրոնական բանկերը կարող են ընտրել դրամավարկային քաղաքականության իրականացման տարբեր ռազմավարություններ:ռազմավարություններ։ Ներկայումս առավել լայն կիրառում ունեցող ռազմավարություններն են`
* Փողի ագրեգատների նպատակադրումը,
* Փոխարժեքի նպատակադրումը,
* Գնաճի նպատակադրումը:նպատակադրումը։
 
=== Փողի ագրեգատների նպատակադրման ռազմավարություն ===
Փողի ագրեգատների նպատակադրումը ենթադրում է փողի ագրեգատների քանակական սահմանափակումներ՝ վերջնական նպատակի՝ գների կայունության համար:համար։ Այն բավականին արդյունավետ ռազմավարություն է անցումային շրջանում գտնվող տնտեսությունների համար, որտեղ անխուսափելի են [[առաջարկ]]ի, [[պահանջարկ]]ի շոկերը, հնարավոր չէ գնահատել [[տնտեսական աճ]]ի համար անհրաժեշտ [[գնաճ]]ի բեկումնային մակարդակը (որից բարձրի դեպքում գնաճն արդեն նվազեցնում է տնտեսական աճի տեմպերը):։ [[Փողի ագրեգատ]]ների մակարդակի կառավարման միջոցով հնարավոր է ճկուն արձագանքել տնտեսությունում փոխարժեքի և տնտեսական աճի կարճաժամկետ տատանումներին, իսկ գների կայունությունը ձևավորվում է արդեն մակրոտնտեսական որոշակի հաշվեկշռվածության ձեռքբերումից հետո:հետո։
 
1994 թվականին ՀՀ կենտրոնական բանկը, որպես դրամավարկային կարգավորման ռազմավարություն էր ընտրել փողի ագրեգատների նպատակադրումը:նպատակադրումը։<ref name="a">{{cite web|url=https://www.cba.am/Storage/AM/downloads/DVQ/npatakadrum%20hajeren.pdf|title = ՀՀ ԿԲ-ի կողմից գնաճի նպատակադրման ռազմավարության ընդունման հիմնավորում}}</ref>
 
Դրամավարկային քաղաքականության կարգավորման այս մոտեցումներն ամրագրված են գնաճի կայուն և ցածր մակարդակը գլխավոր նպատակ սահմանող «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով (1996):։ Սակայն այս ռազմավարության հաջող իրականացման շարունակական բնույթը կախված է մի շարք հանգամանքներից:հանգամանքներից։
 
Նախևառաջ անհրաժեշտ է գնաճի և փողի ագրեգատների միջև կայուն կապի առկայություն, որպեսզի փողի ագրեգատների նպատակային ցուցանիշի ապահովմամբ ձեռք բերվի գնաճի նպատակային ցուցանիշը:ցուցանիշը։ Հակառակ պարագայում խնդիրներ կառաջանան:կառաջանան։ Օրինակ, եթե օրենսդրի կողմից գնաճի որոշակի ցուցանիշով ամրագրված գների կայունությանը հասնելու խնդրի առաջնայնությունից ելնելով ԿԲ-ն հաճախակի վերանայում է փողի ագրեգատների նպատակային ցուցանիշը, ապա վտանգվում է ԿԲ-ի կողմից հայտարարվող դրամավարկային քաղաքականության ծրագրերի վարկը հասարակության շրջանում:շրջանում։
 
Մյուս կարևոր նախապայմանը ԿԲ կողմից փողի ագրեգատների լիարժեք կառավարման հնարավորությունն է:է։ Սովորաբար ԿԲ-ները հաջողությամբ կառավարում են փողի բազայի ցուցանիշը, սակայն դժվարություններ են առաջանում փողի զանգվածի կառավարման հարցում:հարցում։ Զարգացող ֆինանսական շուկաներ և դոլարայնացման բարձր մակարդակ ունեցող երկրներում, որտեղ հնարավոր են վարկերի և ավանդների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաև փողի զանգվածի կառուցվածքի, դոլարայնացման մակարդակի զգալի փոփոխություններ, էական տատանումների է ենթարկվում փողի նկատմամբ պահանջարկը, և նվազում է կանխատեսելիության աստիճանը:աստիճանը։ Այդ երկրներում ցածր է նաև տոկոսադրույքներից փողի պահանջարկի կախվածության առաձգականությունը, որը դժվարացնում է ԿԲ կողմից փողի զանգվածի կառավարման գործընթացը:գործընթացը։ Նշված հիմնախնդիրների պայմաններում առաջանում է միջանկյալ նպատակի՝ փողի զանգվածի նպատակային ցուցանիշից հաճախակի շեղման խնդիր՝ կրկին վտանգելով դրամավարկային ծրագրերի և ԿԲ վարկը:վարկը։
 
===Փոխարժեքի նպատակադրման ռազմավարություն===
Բաց տնտեսություններում փոխարժեքը մի կողմից իր ազդեցությունն է ունենում մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վարքագծի վրա, մյուս կողմից, որպես գնային գործոն, մշտապես փոփոխվում է մակրոտնտեսական հավասարակշռության ձևավորման գործընթացում:գործընթացում։ Միաժամանակ, փոխարժեքը, որպես երկրի ներքին արժույթի արտաքին գին, փոփոխվում է ինչպես ներքին և արտաքին արժույթների քանակական, այնպես էլ դրանց ներքին գնային` տոկոսադրույքների փոփոխություններից` հայտնվելով դրամավարկային քաղաքականության ուղղակի ազդեցության ներքո:ներքո։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մակրոտնտեսական հավասարակշռության կայունության ապահովումը հիմականում գտնվում է կենտրոնական բանկերի կարգավորման դաշտում, փոխարժեքի վարքագիծը առավելապես պայմանավորված է դրամավարկային քաղաքականության նպատակների սահմանմամբ և դրանց ապահովմանն ուղղված համապատասխան ռազմավարությունների ընդունմամբ :։
 
Փոխարժեքի նպատակադրման ռազմավարության ընդունումը հետապնդում է 2 հիմնական նպատակ.<ref>[[Տիգրան Սարգսյան]], «Փոխարժեքի դերը դրամավարկային քաղաքականություն մեջ», Երևան, Ֆենոմեն հրատարակչություն, 2008 թ.</ref>
# Բարձր գնաճի նվազեցում ([[Ռուսաստան]], [[Չեխիա]], [[Արգենտինա]] և այլ երկրներ)
# Տնտեսական ինտեգրում (օր. Եվրոմիությանը անդամակցել ցանկացող երկրներ, ինչպիսիք են [[Էստոնիա]]ն, [[Սլովենիա]]ն, [[Չեխիա]]ն և այլն):։
 
Սակայն այդ նպատակներին հասնելու ընթացքում խիստ սահմանափակումներ են առաջանում դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմինների համար [[ՀՆԱ]]-ի և զբաղվածության կարճաժամկետ խնդիրների լուծման առումով:առումով։ Լողացող փոխարժեքի համեմատությամբ ամրագրված փոխարժեքի առավելությունը [[գնաճ]]ի սպասումները անմիջականորեն չեզոքացնելն է, որը չափազանց կարևոր է անցումային տնտեսությամբ երկրների համար, ինչպիսին է նաև Հայաստանը:Հայաստանը։
 
=== Գնաճի նպատակադրման ռազմավարություն ===
Գնաճի նպատակադրման ռազմավարության սահմանումը հետևյալն է. «Գնաճի նպատակադրումը դրամավարկային քաղաքականություն իրականացնելու ծրագիր է, որը բնութագրվում է գնաճի մեկ տարվա կամ որոշակի ժամանակահատվածի պաշտոնական ծրագրային ցուցանիշի (կամ միջակայքի) հրապարակային հայտարարմամբ, նշելով, որ ցածր և կայուն գնաճի ապահովումը դրամավարկային քաղաքականության առաջնային երկարաժամկետ նպատակն է»:։<ref>B. Bernanke, Th. Laubach, F. Mishkin, A. Posen, Inflation Targeting, Lessons from the International Experience, Prinseton University Press. 1998, էջ 4</ref>
 
Գնաճի նպատակադրման հաջորդ կարևոր հատկանիշը դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմնի կողմից ծրագրերի, խնդիրների, նպատակների, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու ուղիների հրապարակային դարձնելն է:է։
 
Ըստ մեկ այլ աղբյուրի՝ գնաճի նպատակադրումն իրենից ներկայացնում է գնաճի նպատակային ցուցանիշի սահմանում, գնաճի կանխատեսում նույն ժամանակահատվածի համար, այնուհետև նպատակաուղղված քաղաքականության իրականացում՝ նպատակային և կանխատեսված ցուցանիշների միջև շեղումը վերացնելու համար:համար։<ref>Inflation Report, Bank of England, February 1996</ref>
 
Ընդ որում, գնաճի կանխատեսված մակարդակը ԿԲ համար դառնում է միջանկյալ նպատակ, քանի որ այն կառավարելի է ԿԲ կողմից, հասկանալի և չափելի է հասարակության համար և հստակեցնում է դրամավարկային քաղաքականության ուղղությունները:ուղղությունները։ Իսկ գնաճի կանխատեսված մակարդակի կառավարումը իրականացվում է գործառնական նպատակի միջոցով:միջոցով։
 
Գնաճի նպատակադրման ռազմավարությունը ոչ թե պարզապես գնաճի նպատակային ցուցանիշի ապահովում է, այլ որոշակի կանոնների վրա հիմնված դրամավարկային քաղաքականության մոտեցում՝ բարձր թափանցիկությամբ և հաշվետվելիությամբ:հաշվետվելիությամբ։ Այս ռազմավարության ընդունումը, ըստ էության, կանոնի ընդունում է (targeting rule). պետք է հասնել գնաճի նպատակային ցուցանիշին և նվազեցնել բարձր գնաճի սպասումները:սպասումները։
 
Երբ գնաճն իր կայուն միջավայրում չէ, ինչպես դա եղել է զարգացող շուկայական տնտեսություններում գնաճի նպատակադրման ռազմավարություն որդեգրելու ժամանակ, գնաճի նպատակային ցուցանիշ սահմանելը, ինչպես նաև գնաճի նվազեցման ուղին և արագությունը որոշելը քաղաքականության ամենաէական հարցերն են:են։<ref>Ջիլ Հեմոնդ, «Գնաճի նպատակադրման նորագույն մոտեցումները», Անգլիայի բանկ, 2010</ref> Գնաճի նպատակային ցուցանիշ սահմանելու կարողությունը կենտրոնական բանկի անկախության էական տարրն է:է։ Մյուս կողմից, ակներև է, որ կառավարության համար շահավետ է, երբ գնաճի ցուցանիշը նպատակադրվում է բացահայտորեն, ինչն ըստ էության ավելի հեշտ է անել համատեղ ջանքերով՝ խրախուսելով հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների համադրումը կամ փորձելով բացառել այդ երկու քաղաքականությունների միջև հնարավոր հակասությունները:հակասությունները։ Բացի այդ, գնաճի նպատակային ցուցանիշ սահմանելու գործում կառավարության մասնակցությունը դրամավարկային քաղաքականությանը հաղորդում է ժողովրդավարական օրինականության տարր, ինչը կարևոր հանգամանք է հանրային օժանդակությունը վայելելու տեսանկյունից:տեսանկյունից։
 
== Դրամավարկային քաղաքականության գործիքներ ==
[[Հայաստանի Հանրապետություն|ՀՀ]]-ում դրամավարկային քաղաքականությունը իրականացվում է [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ի կողմից:կողմից։ Նրա կողմից է կարգավորվում տնտեսության մեջ փողի առաջարկը:առաջարկը։ Այստեղ կարևոր է դիտարկել, թե երկրի [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ը ինչ գործիքներ և լծակներ է օգտագործում դրամավարկային քաղաքականությունն իրականացնելու համար:համար։<br />
Տնտեսության մեջ դրամական զանգվածի կարգավորման համար [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ը կարող է կիրառել ինչպես անուղղակի, այնպես էլ ուղղակի գործիքներ:գործիքներ։
Ուղղակի գործիքներն են՝
# Վարկավորման սահմանները
# Տոկոսադրույքի ուղղակի կարգավորումը:կարգավորումը։
Ժամանակակից պայմաններում զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրներում օգտագործվում են երեք հիմնական անուղղակի գործիքներ, որոնց միջոցով ԿԲ-ն իրականացնում է դրամավարկային ոլորտի կարգավորում:կարգավորում։ Այդ գործիքներն են՝
# Բաց շուկայում իրականացվող գործառույթները
# Անվանական (վերաֆինանսավորման) դրույքները
# Պարտադիր պահուստների նորման:նորման։
 
=== Բաց շուկայական գործառնություններ ===
Բաց շուկայական գործառնությունները դրամավարկային ամենակարևոր գործիքն են, քանի որ դրանք տոկոսադրույքների և փողի բազայի որոշիչներն են:են։ Դրանք նաև փողի առաջարկի տատանումների հիմնական աղբյուրն են:են։ Բաց շուկայական գնումները ընդլայնում են [[դրամական բազա]]ն և պահուստները, հետևաբար նաև ավելացնում փողի առաջարկն ու նվազեցնում կարճաժամկետ տոկոսադրույքները:տոկոսադրույքները։ Բաց շուկայական վաճառքը փոքրացնում է դրամական բազան և պահուստները՝ նվազեցնելով փողի առաջարկն ու բարձրացնելով կարճաժամկետ տոկոսադրույքները:տոկոսադրույքները։
 
[[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ի կողմից [[պարտատոմս]]երի գնումը բերում է առևտրային [[բանկ]]երի պահուստների աճին, որը նաև մեծացնում է դրամական բազան:բազան։ Ստանալով հավելյալ ռեսուրսներ՝ առևտրային բանկերն ավելի շատ վարկեր կտրամադրեն, որը կհանգեցնի վարկային էմիսիային:էմիսիային։ Եթե [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ը կատարում է հակառակ գործընթացը, այսինքն վաճառում է պարտատոմսերը, ապա տնտեսության մեջ տեղի է ունենում դրամական հոսք դեպի [[Կենտրոնական բանկ|ԿԲ]], և դրամական զանգվածի քանակությունը իջնում է:է։
 
=== Մշտական հնարավորության գործիքներ ===
Մշտական հնարավորության գործիքները ձևավորում են դրամավարկային քաղաքականություն գործիքների տոկոսադրույքների վերին և ստորին սահմանը և դրանով իսկ շուկան ապահովագրում տոկոսադրույքների կտրուկ տատանումներից:տատանումներից։
 
Դրամաշրջանառության գործընթացի վրա առավել ուժեղ ազդեցություն է ունենում վերաֆինանսավորման քաղաքականությունը:քաղաքականությունը։ Դիսկոնտային քաղաքականությունը դրամավարկային կարգավորման կարևոր գործիք է, որի հիմնական ուղղությունները մշակվում են տվյալ երկրի ԿԲ-ի կողմից:կողմից։ Վերջինիս կողմից դիսկոնտային քաղաքականությունը իրականացվում է պաշտոնական տոկոսադրույքների 2 հիմնական տեսակների սահմանման և վերանայման միջոցով.
# վերահաշվառման տոկոսադրույքները՝ պետական արժեթղթերի վերահաշվառման նպատակով:նպատակով։
# բանկային տոկոսի հաշվարկային դրույքները՝ Կառավարության և բանկային հաստատությունների վարկավորման նպատակներով:նպատակներով։
 
Դրույքը, որով ԿԲ-ը առևտրային բանկերին տրամադրում է վարկեր, անվանում են անվանական դրույք կամ վերաֆինանսավորման դրույք:դրույք։
 
Երբ բանկերը վարկ են վերցնում ԿԲ-ից, առաջարկվող վարկի պայմանները ավելի շահեկան պետք է լինեն, քան միջբանկային շուկայում, քանի որ ԿԲ-ից փոխառությունները փոխարինում են միջբանկային փոխառություններին:փոխառություններին։ Մնացած բոլոր գործոնները անփոփոխ մնալու պարագայում (ներառյալ՝ ԿԲ-ի կողմից սահմանված տոկոսադրույքները), միջբանկային շուկայի տոկոսադրույքները բարձրանալու դեպքում, բանկերը ավելի մեծ ցանկություն կունենան վարկ վերցնելու ԿԲ-ից:ից։ Արդյունքում ԿԲ-ի կողմից իրացվելիության ներարկումները (վարկավորումը) կաճի:կաճի։ Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը վերահաշվառման տոկոսադրույքից բարձր է, քանի որ բանկերի վարկավորման գործառնությունները ավելի թանկ են գնահատվում, քան առևտրա-կոմիսիոն գործառնությունները:գործառնությունները։ Պետական քաղաքականության իրականացման դեպքում ԿԲ-երը օգտագործում են ոչ միայն տնտեսական, այլև վարչական գործիքներ, ինչպես օրինակ առևտրային և մասնագիտացված բանկերի շուկայական տոկոսադրույքների նկատմամբ ուղղակի վերահսկողություն, վարկային մարժայի սահմանափակում, վարկերի առանձին տեսակների տոկոսադրույքների վերին սահմանների հաստատում:հաստատում։ Մշտական հնարավորության վարկերի աճը մեծացնում է առաջարկվող պահուստների քանակը:քանակը։
 
Դրա հետևանքով ավելանում է փողի բազան:բազան։ Անվանական դրույքի բարձրացումը հանգեցնում է նրան, որ առևտրային բանկերը կձգտեն ավելի քիչ վարկեր վերցնել, և դրա հետևանքով նրանք ավելի քիչ վարկ կտրամադրեն, ինչը կիջեցնի տնտեսության մեջ դրամական զանգվածի քանակությունը:քանակությունը։ Իսկ անվանական դրույքի իջեցումը կհանգեցնի հակառակ պրոցեսին:պրոցեսին։
 
=== Պարտադիր պահուստ ===
Պարտադիր պահուստները [[ավանդ]]ների որոշակի մասն են, որոնք առևտրային [[բանկ]]երը պահում են ԿԲ-ի կողմից հատկացված հատուկ հաշվեհամարներում, և դրանք չեն կարող օգտագործվել վարկ տրամադրելու, ինչպես նաև այլ ակտիվային գործառույթների համար:համար։ Առաջին անգամ պարտադիր պահուստների համակարգը կիրառվել է 1913 թվականին [[ԱՄՆ]]-ում՝ ֆեդերալ ռեզերվային համակարգի ստեղծման հետ զուգընթաց:զուգընթաց։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|2-րդ համաշխարհային պատերազմ]]ից հետո այս համակարգը կիրառություն գտավ նաև շատ այլ երկրների բանկային ոլորտներում:ոլորտներում։ Պարտադիր պահուստն իրենից ներկայացնում է առևտրային [[բանկ]]երի ռեսուրսների այն մինիմալ մակարդակը, որն անհրաժեշտ է 2 ֆունկցիաներ իրականացնելու համար:համար։ Առաջինը պետք է լուծի իրացվելիության խնդիրը, քանի որ ցանկացած ժամանակ ավանդատուն կարող է հետ պահանջել իր գումարը, և բանկը պետք է պատրաստ լինի դրան:դրան։ Սա անհրաժեշտ է նաև այլ բանկերի հետ գործառույթներ իրականացնելու համար, որի ընթացքում մի բանկի պարտադիր պահուստային հաշվից գումարը տեղափոխվում է մյուսի հաշվին:հաշվին։ Երկրորդ հերթին դա ԿԲ-ի ձեռքին մի լծակ է, որի միջոցով կարգավորվում է դրամական զանգվածը:զանգվածը։ Այս պահուստների փոփոխությունն ուղղակիորեն ազդում է առևտրային բանկերի վրա:վրա։ Պարտադիր պահուստավորման դրույքաչափի ավելացումը նաև ավելացնում է պահուստների նկատմամբ պահանջարկը և նպաստում միջբանկային տոկոսադրույքի աճին:աճին։ Դրա հետևանքով առաջանում է փողի առաջարկի նվազեցում:նվազեցում։ Հակառակ դեպքում տեղի է ունենում փողի առաջարկի աճ և միջբանկային տոկոսադրույքների նվազեցում:նվազեցում։
 
== Ծանոթագրություններ ==
266 264

edits