«Հովհաննես-Սմբատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։
Տող 15.
'''Հովհաննես–Սմբատ''' (ծննդյան թվականն անհայտ – [[1041]]), [[Բագրատունյաց Հայաստան]]ի թագավոր՝ 1020–ից։ [[Գագիկ Ա]]–ի ավագ որդին։
 
[[1000]]-ին հոր հրամանով [[Արծրունիներ|Արծրունի]] իշխան Ապուսահլից գրավել է [[Կոգովիտ]] և [[Ծաղկոտն]] գավառները։ Հոր մահից հետո Հովհաննես–Սմբատի կրտսեր եղբայր [[Աշոտ Դ]] գահին տիրելու նպատակով [[Վասպուրական]]ի զորքի օժանդակությամբ հարձակվել է [[Անի]]ի վրա։ Հայ իշխանների, կաթողիկոսի և աբխազաց ու վրաց թագավորի միջամտությամբ Հովհաննես–Սմբատի ու եղբոր միջև համաձայնություն է կայացել, և Հովհաննես–Սմբատը մնացել է Հայոց թագավոր։ Երկու եղբայրների հաշտեցմանը իր գործուն մասնակցությունն են ունեցել կաթողիկոս [[Պետրոս Գետադարձ|Պետրոս Գետադարձը]]ը և սպարապետ [[Վահրամ Պահլավունի|Վահրամ Պահլավունին]]:ն։ Հովհաննես Սմբատի իրավասության տակ էին մնում Անի–Շիրակը, [[Այրարատ]]ը, [[Աշոցք]] և [[Տավուշ]] գավառները, [[Ամբերդ (ամրոց)|Ամբերդ]], [[Կայան բերդ (Տավուշի մարզ)|Կայան]], [[Կայծոն]] բերդերն իրենց շրջակայքով, իսկ թագավորության մնացած տարածքին տիրելու էր Աշոտը, որը եղբոր մահից հետո դառնալու էր «Ամենայն հայոց թագավոր»։ Գահակալական պայքարի հետագա սրման պայմաններում Աշոտը դիմում է [[Բյուզանդիա]]յի [[Բարսեղ II]] կայսրին և ռազմական օգնություն ստանում նրանից ընդդեմ Հովհաննես–Սմբատի։ Բյուզանդական զորքի հարձակումը Հայաստանի վրա կանխելու նպատակով Հովհաննես–Սմբատը [[Բարսեղ II]]–ի հետ բանակցելու համար [[Տրապիզոն]] է ուղարկում [[Պետրոս Ա Գետադարձ]] կաթողիկոսին։ [[1022]]–ի հունվարին կնքված պայմանագրով, համաձայն Հովհաննես–Սմբատի թողած կտակի, նրա մահից հետո Բագրատունյաց թագավորության հողերը տրվելու էին Բարսեղ II–ին։ Պայմանագրի ելքից դժգոհ Հովհաննես–Սմբատը Պետրոս Ա Գետադարձի փոխարեն կաթողիկոս նշանակեց Սանահինի ուսուցչապետ [[Դիոսկորոս]]ին, սակայն հետագայում վերականգնեց շնորհազրկված Պետրոս Ա Գետադարձի իրավունքները։ [[1032]]–ին Հովհաննես–Սմբատը ամուսնացել է Բյուզանդիայի [[Ռոմանոս Արգիրոս]] կայսեր եղբոր դստեր հետ։ [[1038]]-ին վերանորոգել է տվել [[Հոռոմոս]]ի վանքը։ [[1040]]-ին մասնակցել է [[Լոռու թագավորություն]] ներխուժած [[Դվին]]ի ամիրա Աբուլ-Ասվարի զորքերի ջախջախմանը։ Հովհաննես-Սմբատի հանձնարարությամբ կազմվել է բժշկարան։
 
{{Հայոց արքաներ}}